Տոնի Կրոսի խորհուրդը Պերեսին. ո՞ւմ պետք է ձեռք բերի Ռեալը — Armsport.am

Մադրիդի «Ռեալի» նախկին կիսապաշտպան Տոնի Կրոսը իսպանական գրանդին խորհուրդ է տվել ուշադրություն դարձնել Մյունխենի «Բավարիայի» ծագող աստղ, գերմանացի կիսապաշտպան Լենարտ Կաrլին։ Այս մասին հայտնում է Fichajes-ը։ Աղբյուրի փոխանցմամբ՝ Կրոսը «սերուցքայինների» նախագահ Ֆլորենտինո Պերեսի հետ առանձնազրույցում դրական է արտահայտվել 17-ամյա ֆուտբոլիստի մասին։ Գերմանացի լեգենդը հատուկ շեշտադրել է ոչ միայն պատանու զուտ ֆուտբոլային բարձր որակները, այլև նրա … Read more

ՄՅՈւ-ն գլխավոր մարզչի պաշտոնի համար երեք թեկնածու է ընտրել. հայտնի են անունները

«Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարությունը ձեռնամուխ է եղել գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատարի փնտրտուքներին և նախատեսում է հանդիպումների շարք անցկացնել հավանական թեկնածուների հետ։ ESPN-ի տեղեկություններով՝ «կարմիր սատանաների» կարճ ցուցակում ընդգրկված են ակումբի երեք նախկին աստղերը՝ Մայքլ Քարիկը, Ռուդ վան Նիստելռոյը և Օլե-Գունար Սուլշերը։ Ակումբի ղեկավարության նպատակն է ներգրավել որակյալ մասնագետի կարճաժամկետ հեռանկարով՝ թիմը ղեկավարելու մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը։ … Read more

Ռոնալդուի նվիրական երազանքը․ որ ակումբն է ցանկանում գնել պորտուգալացի աստղը

«Ալ-Նասրի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն դիտարկում է ֆուտբոլային ակումբ ձեռք բերելու հնարավորությունը։ Ըստ MatchDay Central-ի՝ պորտուգալացի աստղը մտերիմ ընկերոջ հետ զրույցում կիսվել է իր նվիրական երազանքով՝ մի օր դառնալ «Մանչեսթեր Յունայթեդի» սեփականատերը։ Ռոնալդուն համոզված է, որ ապագայում կվերադառնա «Օլդ Թրաֆորդ», սակայն այս անգամ արդեն ոչ թե որպես ֆուտբոլիստ, այլ որպես ակումբի ղեկավար։ Հիշեցնենք, որ Կրիշտիանու … Read more

The Athletic․ Կարվախալը կարիերան շարունակելու երեք տարբերակ ունի — Armsport.am

Մադրիդի «Ռեալի» իսպանացի պաշտպան Դանիել Կարվախալի ապագան «արքայական» ակումբում հարցականի տակ է։ 33-ամյա ֆուտբոլիստը դիտարկում է կարիերան Եվրոպայից դուրս շարունակելու հնարավորությունը։ Ըստ The Athletic-ի լրագրող Գիլյերմո Ռայի տեղեկությունների՝ թեև Կարվախալի ցանկությունը Մադրիդում մնալն է, նա այնուամենայնիվ ուսումնասիրում է Կատարից, Սաուդյան Արաբիայից և ԱՄՆ-ից ստացված առաջարկները՝ դիտարկելով դրանք որպես կարիերան ավարտելու հավանական վայրեր։ Այս պահին պաշտպանը … Read more

Եզրափակիչում ո՞ւմ դեմ կցանկանայիք խաղալ՝ Ռեալի՞, թե՞ Ատլետիկոյի. Ռաֆինյան պատասխանել է հարցին

«Բարսելոնայի» բրազիլացի հարձակվող Ռաֆինյան պատասխանել է այն հարցին, թե ում կցանկանար տեսնել որպես մրցակից Իսպանիայի Սուպերգավաթի խաղարկության եզրափակիչում։ Կատալոնացիները կիսաեզրափակիչում վստահ հաղթանակ տարան Բիլբաոյի «Ատլետիկի» նկատմամբ՝ մրցակցի դարպասն ուղարկելով հինգ անպատասխան գնդակ։ Բրազիլացի ֆուտբոլիստը հանդիպման հերոսներից էր՝ իր ակտիվում գրանցելով դուբլ։ ««Ռեա՞լ», թե՞ «Ատլետիկո»։ Ինձ համար միևնույն է, թե նրանցից որը կհաղթի։ Դա նշանակություն չունի։ … Read more

Դի Մարցիո․ Մարիո Բալոտելին նոր ակումբ ունի — Armsport.am

Իտալացի հայտնի հարձակվող Մարիո Բալոտելին կարիերայի նոր էջ է բացում՝ տեղափոխվելով Արաբական Միացյալ Էմիրություններում հանդես եկող ակումբ։ Ըստ հեղինակավոր մարզական լրագրող Ջանլուկա Դի Մարցիոյի՝ ֆուտբոլիստը պաշտոնապես պայմանագիր է կնքել «Ալ-Իթիֆակ» ակումբի հետ։ Կողմերի միջև ձեռք բերված համաձայնագիրը նախատեսված է երկու տարով և ուժի մեջ կլինի մինչև 2028 թվականի ամառը։ Հատկանշական է, որ իտալացու նոր հանգրվանը … Read more

🎥 Շեշկոյի դուբլը բավարար չեղավ. ՄՅՈւ-ն չկարողացավ հաղթել «Բարնլիին», Նյուքասլը խուսափեց պարտությունից

Անգլիայի Պրեմիեր լիգայի 21-րդ տուրում առանց հիմնական գլխավոր մարզչի մնացած «Մանչեսթեր Յունայթեդը» հյուրընկալվելիս ոչ-ոքի (2-2) խաղաց նախվերջին տեղում ընթացող «Բարնլիի» հետ։ Հանդիպման հաշիվը բացվեց 13-րդ րոպեին. անդրադարձի արդյունքում սեփական դարպասը գրավեց «կարմիր սատանաների» 19-ամյա պաշտպան Էյդեն Հևենը: Երկրորդ խաղակեսի մեկնարկում՝ 50-րդ րոպեին, Բենյամին Շեշկոն նախ հավասարեցրեց հաշիվը, ապա 10 րոպե անց առաջ մղեց մանկունյացիներին՝ ձևակերպելով … Read more

🎥 Ինտերը հաղթեց Պարմային՝ ամրապնդվելով առաջին հորիզոնականում․ Մխիթարյանը մասնակցեց հանդիպմանը

Իտալիայի առաջնության 19-րդ տուրում Միլանի «Ինտերը» հյուրընկալվելիս երկու անպատասխան գնդակ ուղարկեց «Պարմայի» դարպասը (2-0)։ «Ներաձուրիի» կազմում գոլերով աչքի ընկան Ֆեդերիկո Դիմարկոն և Մարկուս Թյուրամը՝ համապատասխանաբար 42-րդ և 90+8-րդ րոպեներին։ Հայաստանի ազգային հավաքականի բոլոր ժամանակների լավագույն ռմբարկու Հենրիխ Մխիթարյանը խաղադաշտ դուրս եկավ մեկնարկային կազմում և ամբողջ հանդիպում անցկացրեց։ Այսպիսով, Սիմոնե Ինձագիի գլխավորած «Ինտերը» վաստակած միավորների քանակը … Read more

🎥 Ման Սիթին կրկին թանկարժեք միավորներ կորցրեց, Չելսին չհաղթեց հինգերորդ անընդմեջ խաղում, այլ արդյունքներ

Անգլիայի Պրեմիեր լիգայի 21-րդ տուրում «Մանչեսթեր Սիթին» «Էթիհադ» մարզադաշտում չկարողացավ հաղթել «Բրայթոնին»․ գրանցվեց ոչ-ոքի արդյունք (1-1)։ Հանդիպման հաշիվը 41-րդ րոպեին բացեցին տանտերերը․ Էրլինգ Հալանդը անվրեպ իրացրեց 11-մետրանոց հարվածը՝ խփելով իր 150-րդ գոլը «քաղաքայինների» կազմում։ «Ճայերը» պատասխան գնդակ խփեցին 60-րդ րոպեին, երբ հաշիվը հավասարեցրեց Կաուրու Միտոման։ Այսպիսով Պեպ Գվարդիոլայի գլխավորած թիմը երրորդ խաղն անընդմեջ ավարտեց ոչ-ոքի։ … Read more

🎥 Իսպանիայի Սուպերգավաթ․ Բարսելոնան ջախջախեց Բիլբաոյին՝ դուրս գալով եզրափակիչ

Իսպանիայի Սուպերգավաթի խաղարկության կիսաեզրափակիչ առաջին դիմակայությունում գործող գավաթակիր «Բարսելոնան» Սաուդյան Արաբիայի Ջիդդա քաղաքի «Քինգ Աբդուլահ Սպորտս Սիթի» մարզադաշտում հինգ անպատասխան գնդակ ուղարկեց Բիլբաոյի «Ատլետիկի» դարպասը (5-0)։ Կատալոնական գրանդի կազմում դուբլ ձևակերպեց Ռաֆինյան, մեկական անգամ էլ աչքի ընկան Ֆերան Տորեսը, Ֆերմին Լոպեսը և Ռունի Բարջին։ Այսպիսով «Կապտանռնագույնները» չորրորդ տարին անընդմեջ դուրս եկան Սուպերգավաթի խաղարկության եզրափակիչ, որտեղ … Read more