Զինեդին Զիդանը՝ Ֆրանսիայի հավաքականի նոր գլխավոր մարզիչ – Live News

«Ռեալ Մադրիդի» նախկին մարզիչ Զինեդին Զիդանը նշանակվել է Ֆրանսիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ։ Այս մասին հայտնում է BBC-ն։ Դիդիե Դեշամը՝ Ֆրանսիայի հավաքականի հետ ամենաերկար աշխատած մարզիչը, ավարտեց իր 14-ամյա աշխատանքը՝ 2026 թվականի Աշխարհի առաջնության կիսաեզրափակչում Իսպանիայի հավաքականին պարտվելուց հետո։ Զիդանը, որը 1998 թվականին Ֆրանսիայի հավաքականի հետ նվաճել է Աշխարհի գավաթը, մարզչական աշխատանքից դուրս է եկել 2021 … Read more

Զինեդին Զիդանն առաջիկա 4 տարիներին կգլխավորի Ֆրանսիայի ազգային հավաքականը

Ֆրանսիայի ֆուտբոլի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ, Մադրիդի «Ռեալ»-ի նախկին գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը պայմանագիր է ստորագրել Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ և առաջիկա 4 տարիներին կգլխավորի Ֆրանսիայի ազգային հավաքականը։ Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ֆուտբոլային ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։ Նա հայտնել է, որ պայմանագիրը ստորագրվել է մինչև 2030 թվականը։ Զինեդին Զիդանը Ֆրանսիայի հավաքականի ղեկին կմասնակցի 2027 … Read more

Բրիտանիայի թագավորական ընտանիքի անդամը նշանադրվել է բրիտանահայ Էլեոնոր Էքսերջյանի հետ

Նոր թագավորական հարսանիք կլինի. Մեծ Բրիտանիայի թագավորական ընտանիքի անդամ, արքայադուստր Մարգարետի թոռ և թագավոր Չարլզ III-ի ծոռ Սամուել (Սեմ) Չատտոն նշանադրվել է հայազգի նկարչուհի Էլեոնոր Էքսերջյանի հետ։ Սեմը ուրախալի լուրը հայտնել է իր Ինստագրամում՝ գրելով. «Ես իսկապես ուրախ եմ հայտնել, որ Էլլին և ես նշանադրվել ենք։ Մենք երջանկության գագաթին ենք, ավելին չի լինում։ Ես ամուսնության առաջարկ արեցի իմ … Read more

Էնթոնի Հոփքինսը 88 տարեկանում թողարկել է իր դեբյուտային սինգլը – Live News

Օսկարակիր դերասան Էնթոնի Հոփքինսը 88 տարեկանում կյանքի է կոչել իր վաղեմի երազացնքը՝ ձայնագրման պայմանագիր կնքելով ու թողարկելով իր դեբյուտային սինգլը։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով The Guardian-ը, հոլիվուդյան դերասանի առաջին՝ «Life Is a Dream» ալբոմը հաջորդ ամիս կթողարկի Decca Classics լեյբլը։ Այն ներառում է դասական ստեղծագործություններ, որոնք նա գրել է ավելի քան վեց տասնամյակների ընթացքում։ Հոփքինսը, … Read more

Պակիստանը հարվածներ է հասցրել Աֆղանստանին. սպանվել է 29 զինյալ – Live News

Պակիստանի անվտանգության ուժերը հունիսի 28-ին և հունիսի 29-ի գիշերը ցամաքային գործողություն են իրականացրել Աֆղանստանի հետ սահմանին գտնվող հյուսիսարևմտյան Խայբեր Պախտունխվայի նահանգում՝ ոչնչացնելով 29 զինյալի։ Այս մասին հայտնել է Պակիստանի տեղեկատվության և հեռուստառադիոհեռարձակման նախարար Աթաուլլա Թարարը։ Աֆղանստանն էլ հայտնել է քաղաքացիական բնակչության շրջանում զոհերի մասին։ «Անվտանգության ուժերը հետախուզական տվյալների վրա հիմնված, լավ պլանավորված ցամաքային գործողություն են … Read more

Չինաստանը սատարում է Բելառուսին՝ նրա անկախությունը պաշտպանելnւ հարցում. Սի Ծինփին

Չինաստանը սատարում է Բելառուսին՝ նրա ազգային ինքնիշխանությունը, անկախությունը և տարածքային ամբողջականությունը պաշտպանելու հարցում: Այս մասին Բելառուսի Հանրապետության ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ՉԺՀ նախագահ Սի Ծինփինը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն: «Չինաստանը սատարում է Բելառուսի ձգտումը՝ պաշտպանել պետական ինքնիշխանությունը, անկախությունը և տարածքային ամբողջականությունը, ինչպես նաև հետևելու իր ազգային պայմաններին համապատասխան զարգացման ուղուն», – ասել … Read more

Վենեսուելայում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը հասել է 164-ի – Live News

Վենեսուելայում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը գերազանցել է 160-ը, հայտնել է երկրի նախագահական հանձնակատար Դելսի Ռոդրիգեսը։ «Հասանելի տվյալների համաձայն՝ զոհվել է 164 մարդ, վիրավորվել՝ 971-ը», – ասվում է նրա հայտարարության մեջ։

Ավերիչ երկրաշարժ Վենեսուելայում – Live News

Վենեսուելայում 7,2 և 7,5 մագնիտուդով հզոր երկրաշարժեր են գրանցվել. երկրում արտակարգ դրություն է հայտարարվել: ԱՄՆ Երկրաբանական ծառայության (USGS) տվյալներով՝ երկրորդ երկրաշարժը տեղի է ունեցել առաջինից մեկ րոպե էլ չանցած։ Ծառայությունը հայտնել է, որ հավանական են բազմաթիվ զոհեր և լայնածավալ ավերածություններ։ Նախնական գնահատականներով՝ զոհերի թիվը կարող է կազմել 10 հազարից մինչև 100 հազար մարդ։ Վենեսուելայի իշխանությունները … Read more

Չինաստանի և Հյուսիսային Կորեայի ղեկավարները համաձայնել են ամրապնդել ռազմավարական համակարգումը

Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը և Չինաստանի նախագահ Սի Ծինփինը Փհենյանում կայացած բանակցություններում համաձայնության են եկել երկկողմ համագործակցության ընդլայնման և ռազմավարական համակարգման ամրապնդման շուրջ: Այս մասին հաղորդել է Կորեայի կենտրոնական լրատվական գործակալությունը: Գործակալության տվյալներով՝ հունիսի 8-ին «Կիմսուսան» պատվավոր հյուրերի նստավայրում տեղի ունեցած հանդիպման ժամանակ Կիմ Չեն Ընը հայտարարել է, որ Սի Ծինփինի այցը ցույց … Read more

Սի Ծինփինը յոթ տարվա ընթացքում առաջին անգամ պետական այցով ժամանել է ԿԺԴՀ – Live News

Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ծինփինը այսօր ժամանել է ԿԺԴՀ՝ վերջին յոթ տարվա ընթացքում առաջին պետական այցով, հայտնում է Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը (CCTV), հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն: «Չինաստանի կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի գլխավոր քարտուղար, ՉՀՆ նախագահ Սի Ծինփինը տեղական ժամանակով հունիսի 8-ին ժամանել է Փհենյան՝ սկսելով պետական այցը ԿԺԴՀ», – ասված է հեռուստաալիքի հաղորդագրության մեջ։ Ավելի … Read more