🎥 Իսպանիայի Սուպերգավաթ․ Բարսելոնան ջախջախեց Բիլբաոյին՝ դուրս գալով եզրափակիչ

Իսպանիայի Սուպերգավաթի խաղարկության կիսաեզրափակիչ առաջին դիմակայությունում գործող գավաթակիր «Բարսելոնան» Սաուդյան Արաբիայի Ջիդդա քաղաքի «Քինգ Աբդուլահ Սպորտս Սիթի» մարզադաշտում հինգ անպատասխան գնդակ ուղարկեց Բիլբաոյի «Ատլետիկի» դարպասը (5-0)։

Կատալոնական գրանդի կազմում դուբլ ձևակերպեց Ռաֆինյան, մեկական անգամ էլ աչքի ընկան Ֆերան Տորեսը, Ֆերմին Լոպեսը և Ռունի Բարջին։

Այսպիսով «Կապտանռնագույնները» չորրորդ տարին անընդմեջ դուրս եկան Սուպերգավաթի խաղարկության եզրափակիչ, որտեղ հունվարի 11-ին կհանդիպեն «Ատլետիկո Մադրիդ» – «Ռեալ Մադրիդ» դիմակայության հաղթողին։

Սուպերգավաթայի մադրիդյան դերբին կկայանա հունվարի 8-ին՝ Երևանի ժամանակով 23:00-ին։

Հանդիպման գոլերը՝ ԱՅՍՏԵՂ

Leave a Comment