🎥 Ռոնալդուի գոլը չփրկեց Ալ-Նասրին պարտությունից — Armsport.am

Սաուդյան Արաբիայի առաջնության 14-րդ տուրի շրջանակում «Ալ-Նասրը» Էր Ռիադում ընդունեց «Ալ-Կադիսիային» և զիջեց 1։2 հաշվով։ Տանտերերի կազմում միակ գնդակը հանդիպման վերջնամասում 11-մետրանոց հարվածով խփեց պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն։ Սա 40-ամյա ֆուտբոլիստի կարիերայի 958-րդ գոլն էր (816-ը՝ ակումբային մակարդակում, 142-ը՝ հավաքականում)։ Այս պարտությունից հետո «Ալ-Նասրը» (31 միավոր) շարունակում է մնալ առանց հաղթանակների արդեն 3 տուր անընդմեջ … Read more

Ռոնալդուի նվիրական երազանքը․ որ ակումբն է ցանկանում գնել պորտուգալացի աստղը

«Ալ-Նասրի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն դիտարկում է ֆուտբոլային ակումբ ձեռք բերելու հնարավորությունը։ Ըստ MatchDay Central-ի՝ պորտուգալացի աստղը մտերիմ ընկերոջ հետ զրույցում կիսվել է իր նվիրական երազանքով՝ մի օր դառնալ «Մանչեսթեր Յունայթեդի» սեփականատերը։ Ռոնալդուն համոզված է, որ ապագայում կվերադառնա «Օլդ Թրաֆորդ», սակայն այս անգամ արդեն ոչ թե որպես ֆուտբոլիստ, այլ որպես ակումբի ղեկավար։ Հիշեցնենք, որ Կրիշտիանու … Read more

Ավելին է տեսել, քան մենք բոլորս միասին. Ֆելիշի հզոր խոսքերը Ռոնալդուի հասցեին

​«Ալ Նասրի» կիսապաշտպան Ժոաու Ֆելիշը խոսել է Կրիշտիանու Ռոնալդուի հետ նույն թիմում խաղալու մասին։ ​«Իհարկե, Կրիշտիանուի ներկայությունը թիմում միշտ դրական է անդրադառնում՝ հաշվի առնելով այն ամենը, ինչ նա տալիս է թիմին, և այն դասերը, որ քաղում ենք նրանից։ Նա օրինակ է գրեթե բոլոր խաղացողների համար, հատկապես՝ աշխատասիրության և նվիրվածության առումով։ ​Նրա կողքին լինելը մեզ՝ թիմակիցներիս, … Read more

Պատմության ամենատիտղոսակիր ֆուտբոլիստների վարկանիշը — Armsport.am

Ֆուտբոլը ոչ միայն գնդակին տիրապետելու արվեստ է, այլև բարձունքների հասնելու ձգտում, որն արտահայտվում է նվաճած տիտղոսներով։ Յուրաքանչյուր գավաթ հաղթանակի, թիմային ոգու և, իհարկե, անհատական վարպետության պատմություն է։ Խաղադաշտ դուրս եկող տասնյակ հազարավոր խաղացողներից միայն եզակիներին է հաջողվում հավաքել մրցանակների այնպիսի հավաքածու, որը հիացմունք է առաջացնում հանրության շրջանում: Հիմնվելով Transfermarkt-ի, IFFHS-ի, ինչպես նաև ակումբների և ֆեդերացիաների … Read more

Ովքե՞ր են վաստակում ամենաշատը ֆուտբոլում. 2025 թվականի ամենաբարձր վարձատրվող խաղացողների թոփ-10-ը

Ֆուտբոլն այսօր ոչ միայն սպորտ է, այլև միլիարդավոր շրջանառությամբ բիզնես: Խաղի աստղերը վաստակում են ակումբային պայմանագրերով, գովազդներով և սեփական նախագծերով։ Ամենահարուստների շարքում են Կրիշտիանու Ռոնալդուն (տարեկան մոտ 500 մլն դոլար) և Լիոնել Մեսսին (մոտ 600 մլն դոլար)։ Ստորև ներկայացնում ենք 2025 թվականի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստների վարկանիշային աղյուսակը։ 10. Քևին դե Բրույնե 1991 թվականին ծնված բելգիացի … Read more

Կրիշտիանու Ռոնալդուի սննդակարգը. ի՞նչ է ուտում և խմում մեծանուն ֆուտբոլիստը

Կրիշտիանու Ռոնալդուն պատմության ամենահայտնի և հաջողակ ֆուտբոլիստներից մեկն է, ում պրոֆեսիոնալիզմն ու մարզավիճակը զարմացնում են միլիոնավոր մարդկանց։ Նրա հաջողության կարևորագույն բաղադրիչը սնունդն է։ Ռոնալդուի սննդակարգը մանրակրկիտ մշակված է՝ հաշվի առնելով մարզումները, վերականգնողական գործընթացները և անձնական նախասիրությունները։ Այս հոդվածում մանրամասն կվերլուծենք, թե ինչ է ուտում և խմում Կրիշտիանուն, ինչ մթերքներ է նախընտրում, ինչպես է բաշխում սննդի … Read more

📷 Ոսկե խաղակոշիկի բոլոր դափնեկիրները ըստ տարիների՝ 1968-ից մինչև 2025 — Armsport.am

«Ոսկե խաղակոշիկը» ամենամյա մրցանակ է, որը շնորհվում է եվրոպական ազգային առաջնությունների լավագույն ռմբարկուին։ Առաջինը մրցանակին արժանացել է մեծանուն պորտուգալացի, «Բենֆիկայի» լեգենդ Էյսեբիոն 1967/68 մրցաշրջանում։ Տարբեր ժամանակահատվածներում գոլերի հաշվարկման մեթոդաբանությունը փոխվել է։ Սկզբում հաշվի էին առնվում պարզապես խփած գոլերը՝ առանց որևէ գործակցի։ Սկսած 1996/97 մրցաշրջանից՝ ներդրվեց գործակիցների համակարգը. էլիտար առաջնություններում (ՈւԵՖԱ-ի վարկանիշային աղյուսակի լավագույն 5-յակ) խփած … Read more