Անգլիայի Պրեմիեր լիգայի 21-րդ տուրում առանց հիմնական գլխավոր մարզչի մնացած «Մանչեսթեր Յունայթեդը» հյուրընկալվելիս ոչ-ոքի (2-2) խաղաց նախվերջին տեղում ընթացող «Բարնլիի» հետ։
Հանդիպման հաշիվը բացվեց 13-րդ րոպեին. անդրադարձի արդյունքում սեփական դարպասը գրավեց «կարմիր սատանաների» 19-ամյա պաշտպան Էյդեն Հևենը: Երկրորդ խաղակեսի մեկնարկում՝ 50-րդ րոպեին, Բենյամին Շեշկոն նախ հավասարեցրեց հաշիվը, ապա 10 րոպե անց առաջ մղեց մանկունյացիներին՝ ձևակերպելով դուբլ:
Խաղի վերջնական հաշիվը ձևակերպեց Ջեյդոն Էնթոնին 66-րդ րոպեին՝ գրավելով Լամենսի պաշտպանած դարպասը:
Այսպիսով, մանչեսթերյան ակումբը երրորդ անընդմեջ խաղում գրանցեց ոչ-ոքի և այժմ 32 միավորով 6-րդն է: «Բարնլին» 13 միավորով զբաղեցնում է 19-րդ տեղը:
Զուգահեռաբար ընթացող խաղում «Նյուքասլը» և «Լիդսը» ևս չպարզեցին հաղթողին (3-3):
Հանդիպման գոլերը՝ ԱՅՍՏԵՂ
Զուգահեռաբար ընթացող խաղում «Նյուքասլը» ․․․ «Լիդսին»։
ԱՊԼ-ի մրցաշարային աղյուսակը՝ ստորև․