Դի Մարցիո․ Մարիո Բալոտելին նոր ակումբ ունի — Armsport.am

Իտալացի հայտնի հարձակվող Մարիո Բալոտելին կարիերայի նոր էջ է բացում՝ տեղափոխվելով Արաբական Միացյալ Էմիրություններում հանդես եկող ակումբ։ Ըստ հեղինակավոր մարզական լրագրող Ջանլուկա Դի Մարցիոյի՝ ֆուտբոլիստը պաշտոնապես պայմանագիր է կնքել «Ալ-Իթիֆակ» ակումբի հետ։ Կողմերի միջև ձեռք բերված համաձայնագիրը նախատեսված է երկու տարով և ուժի մեջ կլինի մինչև 2028 թվականի ամառը։ Հատկանշական է, որ իտալացու նոր հանգրվանը … Read more

Էլ Տիգրեի վերադարձը. 39-ամյա Ֆալկաոն կրկին ակումբ ունի — Armsport.am

Կոլումբացի հայտնի հարձակվող Ռադամել Ֆալկաոն, պաշտոնապես դարձել է կոլումբիական «Միլիոնարիոսի» ֆուտբոլիստ։ Տեղեկությունը հաստատել է ակումբի պաշտոնական կայքը։ 39-ամյա հարձակվողը Բոգոտան ներկայացնող թիմին միացել է ազատ գործակալի կարգավիճակով։ Սա Ֆալկաոյի երկրորդ գալուստն է «Միլիոնարիոս»։ Կոլումբիացին հարազատ ակումբից հեռացել էր բոլորովին վերջերս՝ 2025 թվականի ամռանը։ Ակումբի կազմում անցկացրած նախորդ հատվածում նա հասցրել էր մասնակցել 29 հանդիպման՝ դառնալով … Read more

Հրաշալի է վերադառնալ այնտեղ, որտեղ սկսել եմ. Տեն Հագը՝ Տվենտեում նշանակման մասին

«Մանչեսթեր Յունայթեդի» և Լևերկուզենի «Բայերի» նախկին գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագը ստանձնել է նիդերլանդական «Տվենտեի» տեխնիկական տնօրենի պաշտոնը։ Այս մասին հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։ Մասնագետը պարտականությունների կատարմանը կանցնի 2026 թվականի փետրվարի 1-ից։ Կողմերի միջև կնքված պայմանագիրը նախատեսված է երկու մրցաշրջանի համար՝ մինչև 2028 թվականի ամառ։ Նոր պաշտոնում Տեն Հագը կփոխարինի ներկայիս տեխնիկական տնօրեն Յան … Read more

Մխիթարյանի թիմակիցը համաձայնել է տեղափոխվել թուրքական ակումբ — Armsport.am

Միլանի «Ինտերի» իտալացի կիսապաշտպան Դավիդե Ֆրատեզին սկզբունքային համաձայնություն է տվել կարիերան Թուրքիայում շարունակելուն։ Ֆուտբոլիստը պատրաստ է ընդունել «Գալաթասարայի» առաջարկը և դեմ չէ ակումբային գրանցումը փոխել հենց ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում։ Ըստ Sky Sport Italia-ի տեղեկությունների՝ ստամբուլյան ակումբը ծրագրում է գործարքը ձևակերպել վարձակալական հիմունքներով՝ 5 միլիոն եվրո արժեքով, որը կներառի տրանսֆերի պարտադիր գնման պայման՝ 30 միլիոն … Read more

Պատմության ամենատիտղոսակիր ֆուտբոլիստների վարկանիշը — Armsport.am

Ֆուտբոլը ոչ միայն գնդակին տիրապետելու արվեստ է, այլև բարձունքների հասնելու ձգտում, որն արտահայտվում է նվաճած տիտղոսներով։ Յուրաքանչյուր գավաթ հաղթանակի, թիմային ոգու և, իհարկե, անհատական վարպետության պատմություն է։ Խաղադաշտ դուրս եկող տասնյակ հազարավոր խաղացողներից միայն եզակիներին է հաջողվում հավաքել մրցանակների այնպիսի հավաքածու, որը հիացմունք է առաջացնում հանրության շրջանում: Հիմնվելով Transfermarkt-ի, IFFHS-ի, ինչպես նաև ակումբների և ֆեդերացիաների … Read more

📷 Ոսկե խաղակոշիկի բոլոր դափնեկիրները ըստ տարիների՝ 1968-ից մինչև 2025 — Armsport.am

«Ոսկե խաղակոշիկը» ամենամյա մրցանակ է, որը շնորհվում է եվրոպական ազգային առաջնությունների լավագույն ռմբարկուին։ Առաջինը մրցանակին արժանացել է մեծանուն պորտուգալացի, «Բենֆիկայի» լեգենդ Էյսեբիոն 1967/68 մրցաշրջանում։ Տարբեր ժամանակահատվածներում գոլերի հաշվարկման մեթոդաբանությունը փոխվել է։ Սկզբում հաշվի էին առնվում պարզապես խփած գոլերը՝ առանց որևէ գործակցի։ Սկսած 1996/97 մրցաշրջանից՝ ներդրվեց գործակիցների համակարգը. էլիտար առաջնություններում (ՈւԵՖԱ-ի վարկանիշային աղյուսակի լավագույն 5-յակ) խփած … Read more