Եզրափակիչում ո՞ւմ դեմ կցանկանայիք խաղալ՝ Ռեալի՞, թե՞ Ատլետիկոյի. Ռաֆինյան պատասխանել է հարցին

«Բարսելոնայի» բրազիլացի հարձակվող Ռաֆինյան պատասխանել է այն հարցին, թե ում կցանկանար տեսնել որպես մրցակից Իսպանիայի Սուպերգավաթի խաղարկության եզրափակիչում։

Կատալոնացիները կիսաեզրափակիչում վստահ հաղթանակ տարան Բիլբաոյի «Ատլետիկի» նկատմամբ՝ մրցակցի դարպասն ուղարկելով հինգ անպատասխան գնդակ։ Բրազիլացի ֆուտբոլիստը հանդիպման հերոսներից էր՝ իր ակտիվում գրանցելով դուբլ։

««Ռեա՞լ», թե՞ «Ատլետիկո»։ Ինձ համար միևնույն է, թե նրանցից որը կհաղթի։ Դա նշանակություն չունի։ Մենք պատրաստ ենք ցանկացած մրցակցի և կենտրոնացած ենք միայն մեր խաղի վրա», — բրազիլացու խոսքերն է մեջբերում Barca Universal-ը։

Իսպանիայի Սուպերգավաթի խաղարկության եզրափակիչը կկայանա հունվարի 11-ին։

Հիշեցնենք, որ նախորդ տարի մրցաշարում հաղթեց «Բարսելոնան», որը եզրափակիչում 5-2 հաշվով առավելության հասավ Մադրիդի «Ռեալի» նկատմամբ։

Leave a Comment