🎥 Անգլիայի գավաթ․ Ասթոն Վիլան հաղթեց Տոտենհեմին և դուրս եկավ հաջորդ փուլ

Անգլիայի գավաթի խաղարկության 1/32-րդ եզրափակիչում «Ասթոն Վիլան» հյուրընկալվելիս 2-1 հաշվով հաղթեց Լոնդոնի «Տոտենհեմին»։ Բիրմինգհեմցիների կազմում գոլերով աչքի ընկան Էմիլիանո Բուենդիան և Մորգան Ռոջերսը՝ համապատասխանաբար 22-րդ և 45+3-րդ րոպեներին։ «Խթանների» միակ գոլը 54-րդ րոպեին հեղինակեց Ուիլսոն Օդոբերտը։ Այսպիսով, Ունայ Էմերիի գլխավորած թիմը պայքարը կշարունակի մրցաշարի 1/16-րդ եզրափակիչում։ Հանդիպման գոլերը՝ ԱՅՍՏԵՂ

🎥 Ման Սիթին կրկին թանկարժեք միավորներ կորցրեց, Չելսին չհաղթեց հինգերորդ անընդմեջ խաղում, այլ արդյունքներ

Անգլիայի Պրեմիեր լիգայի 21-րդ տուրում «Մանչեսթեր Սիթին» «Էթիհադ» մարզադաշտում չկարողացավ հաղթել «Բրայթոնին»․ գրանցվեց ոչ-ոքի արդյունք (1-1)։ Հանդիպման հաշիվը 41-րդ րոպեին բացեցին տանտերերը․ Էրլինգ Հալանդը անվրեպ իրացրեց 11-մետրանոց հարվածը՝ խփելով իր 150-րդ գոլը «քաղաքայինների» կազմում։ «Ճայերը» պատասխան գնդակ խփեցին 60-րդ րոպեին, երբ հաշիվը հավասարեցրեց Կաուրու Միտոման։ Այսպիսով Պեպ Գվարդիոլայի գլխավորած թիմը երրորդ խաղն անընդմեջ ավարտեց ոչ-ոքի։ … Read more

🎥 ԱՊԼ. Լիվերպուլը ձեռքից բաց թողեց հաղթանակը, Իգոր Տիագոյի հեթ-տրիկը և Նյուքասլի հաջողությունը

Անգլիայի Պրեմիեր լիգայի 20-րդ տուրում կայացել են մի շարք հետաքրքիր հանդիպումներ։ Կենտրոնական խաղում «Լիվերպուլը» միավորներ կորցրեց Լոնդոնում, իսկ մյուս խաղերում գրանցվեցին ինչպես վստահ հաղթանակներ, այնպես էլ արդյունավետ ոչ-ոքիներ։ «Ֆուլհեմ» – «Լիվերպուլ»՝ 2:2 [տեսանյութ] Լոնդոնի «Քրեյվեն Քոթեջ» մարզադաշտում ծավալվեց տուրի ամենադրամատիկ պայքարը։ Հաշիվը 17-րդ րոպեին բացեց տանտերերի հարձակվող Հարի Ուիլսոնը։ Մերսիսայդցիները կարողացան պատասխանել միայն երկրորդ խաղակեսում․ … Read more

Տոտենհեմը բաժանվում է աստղերից, Միլանը հզորանում է. եվրոպական ֆուտբոլի տրանսֆերային գլխավոր իրադարձությունները

Եվրոպական ֆուտբոլում տրանսֆերային եռուզեռ է․ միանգամից մի քանի խոշոր ակումբներ, այդ թվում՝ «Միլանը», «Տոտենհեմն» ու «Ֆիորենտինան», պաշտոնական հայտարարություններ են տարածել առանցքային տեղափոխությունների մասին։ «Տոտենհեմի» կադրային զտումը. հեռացել են Ջոնսոնն ու Սոլոմոնը Լոնդոնյան «Տոտենհեմը» լուրջ փոփոխությունների է գնում կազմում։ Թիմի կիսապաշտպան Բրենան Ջոնսոնը տեղափոխվել է մեկ այլ լոնդոնյան ակումբ՝ «Քրիսթալ Փելաս»։ 24-ամյա ուելսցին նոր թիմի հետ … Read more

Ոչ-ոքիների երեկո Անգլիայում․ Ման Սիթին չկարողացավ հաղթել Սանդերլենդին, Տոտենհեմը՝ Բրենտֆորդին

Անգլիայի Պրեմիեր լիգայի 19-րդ տուրում «Մանչեսթեր Սիթին» հյուրընկալվելիս չկարողացավ հաղթել «Սանդերլենդին»․ գրանցվեց գոլազուրկ ոչ-ոքի (0-0)։ Զուգահեռ ընթացող «Բրենտֆորդ» – «Տոտենհեմ» խաղում նույնպես գրանցվեց նույն հաշիվը՝ 0-0։ Հիշեցնենք, որ այս տուրում ավելի վաղ ոչ-ոքիներ էին գրանցվել նաև «Քրիստալ Փելաս» – «Ֆուլհեմ» (1-1) և «Լիվերպուլ» – «Լիդս» (0-0) հանդիպումներում։ ԱՊԼ-ի մրցաշարային աղյուսակը՝ ստորև․