Տխուր ոչ-ոքի և ծանր վնասվածք․ ի՞նչ կատարվեց ԱՊԼ-ի կենտրոնական խաղում — Armsport.am

Անգլիական Պրեմիեր լիգայի 2025/26 մրցաշրջանի 21-րդ տուրի կենտրոնական խաղում Լոնդոնի «Արսենալը» «Էմիրեյթս» մարզադաշտում ուժերը չափեց «Լիվերպուլի» հետ։ Հանդիպումն ավարտվեց առանց դարպասի գրավման։ Խաղի վերջնամասը ստվերվեց տհաճ միջադեպով․ 90+4-րդ րոպեին մերսիսայդցիների պաշտպան Քոնոր Բրեդլին վնասվածք ստացավ և չկարողացավ ինքնուրույն լքել խաղադաշտը։ Այս ոչ-ոքիից հետո «Զինագործները» վաստակեցին 49 միավոր և պահպանեցին առաջին հորիզոնականը մրցաշարային աղյուսակում։ «Լիվերպուլը» 35 … Read more

🎥 Իսկական թրիլլեր Սան Սիրոյում․ Լեաուն փրկեց Միլանին, իսկ Ջենոան ներեց 90+9-րդ րոպեին

Իտալական Ա Սերիայի 19-րդ տուրի շրջանակում «Միլանը» «Սան Սիրո» մարզադաշտում ընդունեց «Ջենոային»։ Հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի՝ 1։1 հաշվով, սակայն աչքի ընկավ դրամատիկ վերջաբանով։ Հաշիվը 28-րդ րոպեին բացեց հյուրերի հարձակվող Լորենցո Կոլոմբոն՝ եզրափակելով Ռուսլան Մալինովսկու փոխանցումը։ 58-րդ րոպեին տանտերերի հարձակվող Քրիստիան Պուլիշիչը գրավեց մրցակցի դարպասը, սակայն մրցավարը չեղարկեց գոլը։ «Ռոսոներիներին» հաջողվեց խուսափել պարտությունից միայն մրցավարի ավելացրած ժամանակում․ … Read more

🎥 Էլ Կլասիկոյի սպասումով․ Ռեալը հաղթեց դերբիում և դուրս եկավ եզրափակիչ — Armsport.am

Սաուդյան Արաբիայի Ջիդա քաղաքի «Քինգ Աբդուլա Սպորտս Սիթի» մարզադաշտում կայացավ Իսպանիայի Սուպերգավաթի կիսաեզրափակիչ հանդիպումը «Ատլետիկոյի» և «Ռեալի» միջև։ Մադրիդյան դերբին ավարտվեց «Արքայական ակումբի» հաղթանակով՝ 2:1։ «Ռեալին» հաջողվեց արագ գոլ խփել․ 2-րդ րոպեին աչքի ընկավ Ֆեդերիկո Վալվերդեն։ Երկրորդ խաղակեսի սկզբնամասում՝ 55-րդ րոպեին, Ռոդրիգոն կրկնապատկեց իր թիմի առավելությունը։ «Ատլետիկոյին» հաջողվեց կրճատել հաշվի տարբերությունը 58-րդ րոպեին Ալեքսանդր Սորլոտի … Read more

🎥 Ռոնալդուի գոլը չփրկեց Ալ-Նասրին պարտությունից — Armsport.am

Սաուդյան Արաբիայի առաջնության 14-րդ տուրի շրջանակում «Ալ-Նասրը» Էր Ռիադում ընդունեց «Ալ-Կադիսիային» և զիջեց 1։2 հաշվով։ Տանտերերի կազմում միակ գնդակը հանդիպման վերջնամասում 11-մետրանոց հարվածով խփեց պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն։ Սա 40-ամյա ֆուտբոլիստի կարիերայի 958-րդ գոլն էր (816-ը՝ ակումբային մակարդակում, 142-ը՝ հավաքականում)։ Այս պարտությունից հետո «Ալ-Նասրը» (31 միավոր) շարունակում է մնալ առանց հաղթանակների արդեն 3 տուր անընդմեջ … Read more

🎥 Պահանջվեց ընդամենը 76 վայրկյան․ Վալվերդեի սուպերգոլը Ատլետիկոյի դեմ խաղում

Սաուդյան Արաբիայի Ջիդա քաղաքի «Քինգ Աբդուլա Սպորտս Սիթի» մարզադաշտում ընթանում է Իսպանիայի Սուպերգավաթի կիսաեզրափակիչի «Ատլետիկո» — «Ռեալ» հանդիպումը։ «Արքայական ակումբին» հաջողվեց կայծակնային արագությամբ բացել խաղի հաշիվը։ Հանդիպման մեկնարկից ընդամենը 76 վայրկյան անց (2-րդ րոպե) Ֆեդերիկո Վալվերդեն տուգանայինից կատարած հիանալի հարվածով գրավեց մրցակցի դարպասը՝ հաշիվը դարձնելով 1:0։ Հիշեցնենք, որ այս զույգի հաղթողը եզրափակիչում ուժերը կչափի «Բարսելոնայի» … Read more

3 գրանդ ակումբ պայքարում է Քրիսթալ Փելասի աստղի համար — Armsport.am

Անգլիական Պրեմիեր լիգայի առաջատար ակումբները հետաքրքրված են «Քրիսթալ Փելասի» պաշտպան Մարկ Գեհիի ծառայություններով, հայտնում է The Athletic-ը։ Աղբյուրի տեղեկություններով՝ 25-ամյա անգլիացու ծառայություններով հետաքրքրված են «Արսենալն» ու «Լիվերպուլը», որոնք նախատեսում են նրան ձեռք բերել ամռանը, երբ կավարտվի ֆուտբոլիստի պայմանագիրը «Քրիսթալ Փելասի» հետ։ Խաղացողի համար պայքարելու պատրաստակամություն է հայտնել նաև «Մանչեսթեր Սիթին», սակայն «Քաղաքաբնակները» ցանկանում են պաշտպանի … Read more

Իսպանիայի Սուպերգավաթ․ Ատլետիկո — Ռեալ․ մեկնարկային կազմեր — Armsport.am

Իսպանիայի Սուպերգավաթի կիսաեզրափակիչի շրջանակում կկայանա մադրիդյան դերբին. «Ատլետիկոն» և «Ռեալը» կհանդիպեն Սաուդյան Արաբիայի «Քինգ Աբդուլա Սպորտս Սիթի» մարզադաշտում։ Մրցող թիմերը խաղադաշտ դուրս կգան հետևյալ մեկնարկային կազմերով․ «Ատլետիկո» «Ռեալ» Հանդիպման մեկնարկը Երևանի ժամանակով 23։00-ին է։

Ընթրիք, որը վճռեց Կանսելուի ճակատագիրը. ի՞նչ պայմանավորվածություն ձեռք բերվեց Դուբայում

Ժոաո Կանսելուի վերադարձը «Բարսելոնա» անհավանական էր թվում շատերի համար, սակայն իրավիճակը կտրուկ փոխվեց Ամանորից առաջ Դուբայում կայացած հանդիպման արդյունքում։ Ինչպես հայտնում է AS-ը, պորտուգալացու տեղափոխությունը կատալոնական ակումբ միանշանակ չի ընդունվել ակումբի մարզական ղեկավարության կողմից, սակայն նախագահ Ժոան Լապորտայի և ֆուտբոլիստի գործակալ Ժորժե Մենդեշի հանդիպումը վճռորոշ դարձավ։ Կանսելուի վարձակալությունը Միլանի «Ինտեր» գրեթե ավարտված գործարք էր։ Սակայն … Read more

ԱՊԼ. Հայտնի են դեկտեմբերի լավագույն ֆուտբոլիստի և մարզիչի հավակնորդները — Armsport.am

Անգլիայի Պրեմիեր լիգայի մամուլի ծառայությունը հրապարակել է դեկտեմբեր ամսվա լավագույն ֆուտբոլիստի և մարզիչի կոչման հավակնորդների ցուցակները։ Լավագույն ֆուտբոլիստի մրցանակին հավակնում է 8 խաղացող. Դոմինիկ Կալվերտ-Լյուին («Լիդս») Ռայան Շերկի («Մանչեսթեր Սիթի») Էրլինգ Հալանդ («Մանչեսթեր Սիթի») Ֆիլ Ֆոդեն («Մանչեսթեր Սիթի») Ուգո Էկիտիկե («Լիվերպուլ») Մորգան Ռոջերս («Աստոն Վիլա») Օլի Ուոտկինս («Աստոն Վիլա») Հարի Ուիլսոն («Ֆուլհեմ») Ամսվա լավագույն մարզիչի … Read more

Բարսելոնան շահավետ առաջարկ է ստացել Պրեմիեր լիգայից․ հայտնի են մանրամասները

«Բարսելոնան» դիտարկում է թիմի իսպանացի կիսապաշտպան Ֆերմին Լոպեսի տրանսֆերի հնարավորությունը՝ Անգլիայից ստացված խոշոր ֆինանսական առաջարկի ֆոնին։ Ըստ Fichajes-ի տարածած տեղեկությունների՝ անգլիական «Սանդերլենդը» ցանկություն է հայտնել ձեռք բերել կատալոնական ակումբի 22-ամյա սանին։ Առաջարկվող գումարի չափը կազմում է ավելի քան 80 միլիոն եվրո: Հաշվի առնելով «կապտանռնագույնների» շարունակական ֆինանսական դժվարությունները՝ ակումբի ղեկավարությունն այժմ լրջորեն ուսումնասիրում է գործարքի հնարավորությունը: … Read more