🎥 Անգլիայի գավաթ․ Ասթոն Վիլան հաղթեց Տոտենհեմին և դուրս եկավ հաջորդ փուլ

Անգլիայի գավաթի խաղարկության 1/32-րդ եզրափակիչում «Ասթոն Վիլան» հյուրընկալվելիս 2-1 հաշվով հաղթեց Լոնդոնի «Տոտենհեմին»։ Բիրմինգհեմցիների կազմում գոլերով աչքի ընկան Էմիլիանո Բուենդիան և Մորգան Ռոջերսը՝ համապատասխանաբար 22-րդ և 45+3-րդ րոպեներին։ «Խթանների» միակ գոլը 54-րդ րոպեին հեղինակեց Ուիլսոն Օդոբերտը։ Այսպիսով, Ունայ Էմերիի գլխավորած թիմը պայքարը կշարունակի մրցաշարի 1/16-րդ եզրափակիչում։ Հանդիպման գոլերը՝ ԱՅՍՏԵՂ

🎥 Ման Սիթին կրկին թանկարժեք միավորներ կորցրեց, Չելսին չհաղթեց հինգերորդ անընդմեջ խաղում, այլ արդյունքներ

Անգլիայի Պրեմիեր լիգայի 21-րդ տուրում «Մանչեսթեր Սիթին» «Էթիհադ» մարզադաշտում չկարողացավ հաղթել «Բրայթոնին»․ գրանցվեց ոչ-ոքի արդյունք (1-1)։ Հանդիպման հաշիվը 41-րդ րոպեին բացեցին տանտերերը․ Էրլինգ Հալանդը անվրեպ իրացրեց 11-մետրանոց հարվածը՝ խփելով իր 150-րդ գոլը «քաղաքայինների» կազմում։ «Ճայերը» պատասխան գնդակ խփեցին 60-րդ րոպեին, երբ հաշիվը հավասարեցրեց Կաուրու Միտոման։ Այսպիսով Պեպ Գվարդիոլայի գլխավորած թիմը երրորդ խաղն անընդմեջ ավարտեց ոչ-ոքի։ … Read more