Դի Մարցիո․ Մարիո Բալոտելին նոր ակումբ ունի — Armsport.am

Իտալացի հայտնի հարձակվող Մարիո Բալոտելին կարիերայի նոր էջ է բացում՝ տեղափոխվելով Արաբական Միացյալ Էմիրություններում հանդես եկող ակումբ։

Ըստ հեղինակավոր մարզական լրագրող Ջանլուկա Դի Մարցիոյի՝ ֆուտբոլիստը պաշտոնապես պայմանագիր է կնքել «Ալ-Իթիֆակ» ակումբի հետ։ Կողմերի միջև ձեռք բերված համաձայնագիրը նախատեսված է երկու տարով և ուժի մեջ կլինի մինչև 2028 թվականի ամառը։

Հատկանշական է, որ իտալացու նոր հանգրվանը հանդես է գալիս ԱՄԷ-ի երկրորդ դիվիզիոնում։ Ակումբի մրցաշարային վիճակը ներկայումս բարդ է․ 11 տուրից հետո թիմը եզրափակում է մրցաշարային աղյուսակը՝ զբաղեցնելով վերջին հորիզոնականը։

Հիշեցնենք, որ «Սուպեր Մարիոն» համաշխարհային ֆուտբոլում հայտնի է եվրոպական թոփ առաջնություններում ունեցած հարուստ փորձով։ Տարբեր տարիների նա պաշտպանել է այնպիսի գրանդների գույները, ինչպիսիք են՝ «Միլանը», «Ինտերը», «Մանչեսթեր Սիթին» և «Լիվերպուլը»։

Բացի ակումբային կարիերայից, հարձակվողը երկար տարիներ հանդես է եկել նաև Իտալիայի ազգային հավաքականի կազմում։

Leave a Comment