Պատմություն կերտելով․ Գվարդիոլան ռեկորդային ցուցանիշ է գրանցել տրանսֆերային շուկայում

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան պատմական ռեկորդ է գրանցել՝ դառնալով ֆուտբոլի պատմության առաջին մասնագետը, ում գլխավորած թիմերի տրանսֆերային ընդհանուր ծախսերը հատել են 2 միլիարդ եվրոյի շեմը։ Ինչպես հաղորդում է Transfermarkt-ը, ռեկորդային ցուցանիշը գրանցվել է «Բորնմուտի» եզրային հարձակվող Անտուան Սեմենյոյի տեղափոխությունից հետո, ում համար «քաղաքայինները» վճարել են 72 մլն եվրո։ Այս գործարքի արդյունքում իսպանացի մարզչի … Read more

🎥 Ման Սիթին կրկին թանկարժեք միավորներ կորցրեց, Չելսին չհաղթեց հինգերորդ անընդմեջ խաղում, այլ արդյունքներ

Անգլիայի Պրեմիեր լիգայի 21-րդ տուրում «Մանչեսթեր Սիթին» «Էթիհադ» մարզադաշտում չկարողացավ հաղթել «Բրայթոնին»․ գրանցվեց ոչ-ոքի արդյունք (1-1)։ Հանդիպման հաշիվը 41-րդ րոպեին բացեցին տանտերերը․ Էրլինգ Հալանդը անվրեպ իրացրեց 11-մետրանոց հարվածը՝ խփելով իր 150-րդ գոլը «քաղաքայինների» կազմում։ «Ճայերը» պատասխան գնդակ խփեցին 60-րդ րոպեին, երբ հաշիվը հավասարեցրեց Կաուրու Միտոման։ Այսպիսով Պեպ Գվարդիոլայի գլխավորած թիմը երրորդ խաղն անընդմեջ ավարտեց ոչ-ոքի։ … Read more

🎥 Արսենալը գոլառատ խաղում հաղթեց Բորնմուտին՝ ամրապնդվելով առաջին հորիզոնականում

Անգլիայի Պրեմիեր լիգայի 20-րդ տուրում առաջատար Լոնդոնի «Արսենալը» հյուրընկալվելիս գոլառատ խաղում առավելության հասավ «Բորնմուտի» նկատմամբ (3-2)։ Տանտերերի կազմում գոլերով աչքի ընկան Էվանիլսոնը և Էլի Ժունիոր Կրուպին։ «Զինագործներից» դուբլ գրանցեց Դեկլան Ռայսը, մեկ անգամ էլ աչքի ընկավ Գաբրիել Մագալյաեշը։ Լոնդոնցիները վաստակած միավորների քանակը հասցրին 48-ի՝ շարունակելով միանձնյա գլխավորել մրցաշարային աղյուսակը։ «Բալերը» 23 միավորով 15-րդն են։ Հանդիպման … Read more