Արբելոան պատմել է, թե ինչ է իրեն ասել Ալոնսոն Ռեալի գլխվոր մարիչ նշանակվելուց հետո

Մադրիդի «Ռեալի» նորանշանակ գլխավոր մարզիչ Ալվարո Արբելոան անդրադարձել է թիմի նախկին մարզիչ Խաբի Ալոնսոյի հետ ունեցած զրույցին։ 42-ամյա մասնագետը պատմել է, թե ինչպես է իր վաղեմի թիմակիցն ու ընկերն արձագանքել մարզչական այս փոփոխությանը։ «Նա ինձ ամենայն բարիք մաղթեց, ես էլ՝ իրեն։ Մեզ կապում է ընկերությունը, որը վեր է ամեն ինչից։ Համոզված եմ՝ Խաբիի մոտ ամեն … Read more

Մբապեն դիմել է Ալոնսոյին՝ վերջինիս պաշտոնանկությունից հետո — Armsport.am

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեն արձագանքել է Խաբի Ալոնսոյի՝ գլխավոր մարզչի պաշտոնից հեռանալուն։ Հունվարի 12-ին «Արքայական ակումբը» հայտարարեց 44-ամյա մասնագետի պաշտոնանկության մասին։ «Ռեալի» նոր գլխավոր մարզիչ է նշանակվել Ալվարո Արբելոան։ «Թեև կարճ ժամանակ անցավ, բայց հաճելի էր խաղալ Ձեր գլխավորությամբ և սովորել Ձեզանից։ Շնորհակալ եմ առաջին իսկ օրվանից ինձ վստահություն ներշնչելու համար։ Ես Ձեզ կհիշեմ … Read more

Դեկուն խոսել է Ռեալի աղմկոտ պաշտոնանկության մասին — Armsport.am

«Բարսելոնայի» մարզական տնօրեն Դեկուն մեկնաբանել է Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոյի հեռանալը զբաղեցրած պաշտոնից։ Հիշեցնենք, որ «Արքայական ակումբը» խզել էր պայմանագիրը մասնագետի հետ կողմերի փոխադարձ համաձայնությամբ։ «Մենք կենտրոնացած ենք մեր գործերի վրա։ Չենք մտածում այլ ակումբներում կատարվող իրադարձությունների մասին, սակայն «Բարսելոնայում» և «Ռեալում» միշտ էլ դժվար է՝ մեծ ճնշման պատճառով։ Երբ արդյունք չկա, առաջինը … Read more

Ալոնսոյի անկեղծ խոստովանությունը պաշտոնանկությունից հետո — Armsport.am

Իսպանացի մասնագետ Խաբի Ալոնսոն դիմել է Մադրիդի «Ռեալի» երկրպագուներին՝ ակումբի գլխավոր մարզչի պաշտոնից հեռացվելուց հետո։ «Արքայական ակումբը» Ալոնսոյի պաշտոնանկության մասին հայտարարել էր նախօրեին՝ հունվարի 12-ին։ Թիմի ղեկը ստանձնել է Ալվարո Արբելոան։ «Մասնագիտական այս փուլը մոտեցավ իր ավարտին, և ամեն ինչ այնպես չդասավորվեց, ինչպես կցանկանայինք։ «Ռեալը» մարզելը մեծ պատիվ և պատասխանատվություն էր։ Շնորհակալ եմ ակումբին, ֆուտբոլիստներին … Read more

Ռեալը գնում է վա-բանկ․ ո՞վ է Պերեսի ցանկալի թեկնածուն Ալոնսոյից հետո — Armsport.am

Մադրիդի «Ռեալը» Խաբի Ալոնսոյի պաշտոնանկությունից հետո զբաղված է նոր գլխավոր մարզչի փնտրտուքներով։ Ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոյի տեղեկություններով՝ «Արքայական ակումբի» ղեկավարությունը շատ բարձր է գնահատում «Լիվերպուլի» նախկին գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպի ունակությունները և ցանկանում է հենց նրան տեսնել թիմի ղեկին։ Այնուամենայնիվ, գերմանացի մասնագետը դեռևս մտադիր չէ փոխել իր դիրքորոշումը։ Նա, ինչպես և նախկինում, առայժմ չի դիտարկում մարզչական … Read more

Ամեն ինչ սկսվեց նախորդ տարվա հոկտեմբերի 26-ին․ ի՞նչ էր թաքցնում Վինիսիուսը

Մադրիդի «Ռեալի» բրազիլացի հարձակվող Վինիսիուս Ժունիորը հապաղում էր երկարաձգել պայմանագիրն ակումբի հետ՝ սպասելով գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոյի ապագայի հստակեցմանը։ Ինչպես հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, մարզչի և ֆուտբոլիստի միջև կոնֆլիկտի մեկնարկային կետը դարձել է բրազիլացու արձագանքը փոխարինմանը Լա լիգայի 10-րդ տուրի՝ «Բարսելոնայի» դեմ խաղում (2:1), որը կայացել էր 2025 թվականի հոկտեմբերի 26-ին։ «Խաբիի և որոշ … Read more

Ալոնսոյի պաշտոնանկությունը շոկի է ենթարկել Ռեալի ֆուտբոլիստներին — Armsport.am

Մադրիդի «Ռեալի» մի շարք ֆուտբոլիստներ ցնցված են եղել թիմի գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոյի՝ ակումբից հեռանալու լուրից։ Marca-ի հաղորդմամբ՝ խաղացողներից ոչ ոք չէր սպասում նման որոշման մրցաշրջանի այս հատվածում, հատկապես՝ Իսպանիայի Սուպերգավաթի եզրափակիչում «Բարսելոնայից» կրած պարտությունից (2-3) հետո տիրող համեմատաբար հանգիստ մթնոլորտի ֆոնին։ Աղբյուրի փոխանցմամբ՝ Սուպերգավաթի եզրափակիչից հետո ֆուտբոլիստները մարզչի պաշտոնավարման շարունակումը որպես օրինաչափություն էին ընկալում։ … Read more

Մենք կամիկաձեներ չենք. Ալոնսոն՝ Մբապեի մասնակցության և կառավարելի ռիսկի մասին

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոն Իսպանիայի Սուպերգավաթի եզրափակիչին ընդառաջ՝ Ջիդայի «Քինգ Աբդուլլահ» մարզադաշտում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ կիսվել է իր սպասելիքներով։ «Արքայական ակումբը» կիրակի երեկոյան տիտղոսը վիճարկելու է «Բարսելոնայի» հետ։ «Մենք եզրափակիչում խաղալու հնարավորություն ունենք։ Սա հատուկ հանդիպում է, և մենք իսկապես ցանկանում էինք հասնել այստեղ։ Դեր են խաղալու ինչպես ֆուտբոլային, այնպես էլ էմոցիոնալ … Read more

📷 Կլասիկո՝ առանց ֆավորիտների. Ֆլիկը պատրաստ է մեծ ճակատամարտին — Armsport.am

Հաշված ժամեր են մնացել Իսպանիայի Սուպերգավաթի եզրափակիչի մեկնարկին։ Մրցաշրջանի առաջին տիտղոսի խաղարկությունը կրկին կունենա «Կլասիկոյի» շունչը։ Ջիդայում միմյանց դեմ դուրս կգան «Բարսելոնան» և Մադրիդի «Ռեալը», և չնայած վերջին երեք տարիներին եզրափակիչի զույգը նույնն է, Հանսի Ֆլիկը նշել է. «Յուրաքանչյուր հանդիպում միշտ տարբեր է» և սկսվում է զրոյից՝ մրցավարի սուլիչով։ «Բարսելոնայի» գլխավոր մարզիչը եզրափակիչն ընդունող «Քինգ … Read more

Նա աշխարհի լավագույն կիսապաշտպանն է. Նեյմարը հիացած է Ռեալի ֆուտբոլիստով — Armsport.am

Բրազիլական «Սանտոսի» աստղային հարձակվող Նեյմարն անկեղծացել է Մադրիդի «Ռեալի» խաղացողներից մեկի հանդեպ ունեցած իր համակրանքի մասին: Բրազիլացի ֆուտբոլիստը հայտարարել է, որ 20-ամյա թուրք կիսապաշտպան Արդա Գյուլերին համարում է լավագույնն իր դիրքում։ «Գյուլերը ապշեցուցիչ ֆուտբոլիստ է, որն օժտված է բացառիկ որակներով։ Կարծում եմ՝ նա աշխարհի լավագույն կիսապաշտպանն է», — Նեյմարի խոսքերը մեջբերում է Madrid Universal-ը։ Հիշեցնենք, … Read more