🎥 Ման Սիթին կրկին թանկարժեք միավորներ կորցրեց, Չելսին չհաղթեց հինգերորդ անընդմեջ խաղում, այլ արդյունքներ

Անգլիայի Պրեմիեր լիգայի 21-րդ տուրում «Մանչեսթեր Սիթին» «Էթիհադ» մարզադաշտում չկարողացավ հաղթել «Բրայթոնին»․ գրանցվեց ոչ-ոքի արդյունք (1-1)։ Հանդիպման հաշիվը 41-րդ րոպեին բացեցին տանտերերը․ Էրլինգ Հալանդը անվրեպ իրացրեց 11-մետրանոց հարվածը՝ խփելով իր 150-րդ գոլը «քաղաքայինների» կազմում։ «Ճայերը» պատասխան գնդակ խփեցին 60-րդ րոպեին, երբ հաշիվը հավասարեցրեց Կաուրու Միտոման։ Այսպիսով Պեպ Գվարդիոլայի գլխավորած թիմը երրորդ խաղն անընդմեջ ավարտեց ոչ-ոքի։ … Read more

Ոչ-ոքիների երեկո Անգլիայում․ Ման Սիթին չկարողացավ հաղթել Սանդերլենդին, Տոտենհեմը՝ Բրենտֆորդին

Անգլիայի Պրեմիեր լիգայի 19-րդ տուրում «Մանչեսթեր Սիթին» հյուրընկալվելիս չկարողացավ հաղթել «Սանդերլենդին»․ գրանցվեց գոլազուրկ ոչ-ոքի (0-0)։ Զուգահեռ ընթացող «Բրենտֆորդ» – «Տոտենհեմ» խաղում նույնպես գրանցվեց նույն հաշիվը՝ 0-0։ Հիշեցնենք, որ այս տուրում ավելի վաղ ոչ-ոքիներ էին գրանցվել նաև «Քրիստալ Փելաս» – «Ֆուլհեմ» (1-1) և «Լիվերպուլ» – «Լիդս» (0-0) հանդիպումներում։ ԱՊԼ-ի մրցաշարային աղյուսակը՝ ստորև․