Նոր վնասվածք. Ռեալը Բարսելոնայի դեմ եզրափակիչին կարող է մոտենալ լուրջ կորստով

Մադրիդի «Ռեալի» եզրային հարձակվող Ռոդրիգո Գոեսի մասնակցությունն Իսպանիայի Սուպերգավաթի խաղարկության՝ «Բարսելոնայի» դեմ կայանալիք եզրափակիչին հարցականի տակ է։ Այս մասին հայտնում է COPE-ը։ Ըստ աղբյուրի՝ բրազիլացի ֆուտբոլիստն անհանգստություն ունի ծնկատակի ջլի շրջանում, ինչը ուղեկցվում է ցավային զգացողություններով։ Այսօր՝ հունվարի 10-ին, ֆուտբոլիստը բուժզննում կանցնի, որի արդյունքներով պարզ կդառնա՝ կկարողանա՞ արդյոք նա դուրս գալ խաղադաշտ։ Իսպանիայի Սուպերգավաթի վճռորոշ … Read more

Ռեալը պատրաստ է ծայրահեղ քայլերի՝ Էլ Կլասիկոյում Մբապեի մասնակցությունն ապահովելու համար․ ինչ են ծրագրել մադրիդցիները

Մադրիդի «Ռեալում» հուսով են, որ Կիլիան Մբապեն կկարողանա մեկնարկային կազմում խաղալ «Բարսելոնայի» դեմ Իսպանիայի Սուպերգավաթի խաղարկության եզրափակիչում։ Վնասվածքից դեռևս լիովին չապաքինված ֆրանսիացին արդեն ժամանել է Սաուդյան Արաբիա, սակայն դեռևս պարզ չէ՝ պատրաստ կլինի՞ նա մեկնարկային կազմում խաղալուն, թե՞ ոչ։ L’Équipe-ի տվյալներով՝ Մբապեի մեկնարկային կազմում ընդգրկվելու հավանականությունը բավականին բարձր է։ Նշվում է, որ «Ռեալը» կանի ամեն … Read more

Մբապեն Սաուդյան Արաբիայում է․ ֆրանսիացին գրառում է կատարել — Armsport.am

Մադրիդի «Ռեալի» աստղային հարձակվող Կիլիան Մբապեն արդեն միացել է թիմին Սաուդյան Արաբիայում՝ մասնակցելու Իսպանիայի Սուպերգավաթի խաղարկության եզրափակիչին։ MadridistaReal-ի հաղորդմամբ՝ ֆրանսիացի ֆուտբոլիստը Ջիդդա է ժամանել մասնավոր ինքնաթիռով։ Մբապեն արդեն մրցավայրում է և սոցիալական ցանցերում կատարել է հետևյալ գրառումը. «Salam Alaikoum, Saudi Arabia», ինչով փաստել է իր ներկայությունը։ Ըստ աղբյուրների՝ վերջին ժամերին Կիլիանը ինտենսիվ մարզումներ է կատարել … Read more

503 Service Temporarily Unavailable

503 Service Temporarily Unavailable The server is temporarily unable to service your request due to maintenance downtime or capacity problems. Please try again later. That’s what you can do Reload Page Back to Previous Page Home Page

Բացահայտվել է, թե ինչ է ասել Վինիսիուսը Սիմեոնեին սուպերգավաթային դերբիում

Իսպանական մամուլի ուշադրության կենտրոնում շարունակում է մնալ Մադրիդի «Ռեալի» հարձակվող Վինիսիուս Ժունիորի և Մադրիդի «Ատլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեի միջև ծագած կոնֆլիկտը։ Ինչպես հայտնում է El Partidazo de COPE-ը, «Ատլետիկոյի» ներկայացուցիչները պնդում են, որ բրազիլացի ֆուտբոլիստը ծաղրել է իրենց պահեստայինների նստարանին գտնվողներին, երբ մրցավարից պահանջում էր 11 մետրանոց նշանակել։ Միջադեպի ընթացքում Սիմեոնեն ֆուտբոլիստին հորդորել է … Read more

Ատլետիկոն մեզանից լավ էր խաղում․ Վալվերդեի անսպասելի խոստովանությունը դերբիից հետո

«Ռեալի» կիսապաշտպան Ֆեդերիկո Վալվերդեն, ով Իսպանիայի Սուպերգավաթի կիսաեզրափակիչում տուգանայինից կատարած շքեղ հարվածով բացեց «Ատլետիկոյի» դեմ խաղի հաշիվը, կիսվել է տպավորություններով։ «Սա տարվա առաջին գոլն էր։ Այդքան խաղ առանց գոլի մնալուց հետո սա հիանալի հանդիպում էր նորից աչքի ընկնելու և թիմի հաղթանակի համար։ Սակայն մենք պետք է նաև ինքնաքննադատ լինենք․ մենք պահեր ունեինք, բայց նրանք՝ շատ … Read more

Վալվերդեի գոլը նվեր էր Բրազիլիայում գտնվող Ռոբերտո Կառլոսին․ Կուրտուա — Armsport.am

Մադրիդի «Ռեալի» դարպասապահ Տիբո Կուրտուան Մադրիդի «Ատլետիկոյի» հետ կայացած խաղից հետո կիսվել է տպավորություններով Realmadrid TV-ի եթերում։ «Սա շատ կարևոր հաղթանակ էր։ Սա դերբի է, և մենք ցանկանում էինք հաղթել Լա Լիգայում կրած պարտությունից հետո, ինչպես նաև դուրս գալ ևս մեկ եզրափակիչ։ Մենք ներդրեցինք բոլոր ուժերը, դա հսկայական ջանք էր, քանի որ խաղադաշտը լավ վիճակում … Read more

Սիմեոնեն անդրադարձել է Վինիսիուսի հետ ունեցած միջադեպին — Armsport.am

Մադրիդի «Ատլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն մեկնաբանել է Իսպանիայի Սուպերգավաթի կիսաեզրափակիչ հանդիպման ժամանակ Մադրիդի «Ռեալի» հարձակվող Վինիսիուս Ժունիորի հետ տեղի ունեցած կոնֆլիկտը (1:2): Ավելի վաղ հաղորդվում էր, որ արգենտինացի մասնագետը երկու անգամ փորձել է սադրել բրազիլացի ֆուտբոլիստին։ «Ասելու ոչինչ չունեմ։ Ինչպես մեզ մանկուց սովորեցրել են՝ այն, ինչ կատարվում է խաղադաշտում, մնում է խաղադաշտում։ Ավելացնելու ոչինչ … Read more

Ֆլորենտինոն քեզ դուրս է շպրտելու․ Սիմեոնեն սադրել է Վինիսիուսին դերբիի ժամանակ

Movistar-ի տեսախցիկները Իսպանիայի Սուպերգավաթի կիսաեզրափակիչի ժամանակ ֆիքսել են «Ատլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեի և «Ռեալի» հարձակվող Վինիսիուս Ժունիորի միջև տեղի ունեցած ուշագրավ միջադեպը։ Չնայած «Ռեալը» հաղթում էր Վալվերդեի վաղ գոլի շնորհիվ, արգենտինացի մասնագետը պահը բաց չթողեց բրազիլացուն հունից հանելու համար։ Երբ Վինիսիուսը մոտեցավ եզրագծին, Սիմեոնեն նրան ասաց. «Ֆլորենտինոն քեզ դուրս է շպրտելու, հիշի՛ր խոսքերս»։ Այս … Read more

🎥 Էլ Կլասիկոյի սպասումով․ Ռեալը հաղթեց դերբիում և դուրս եկավ եզրափակիչ — Armsport.am

Սաուդյան Արաբիայի Ջիդա քաղաքի «Քինգ Աբդուլա Սպորտս Սիթի» մարզադաշտում կայացավ Իսպանիայի Սուպերգավաթի կիսաեզրափակիչ հանդիպումը «Ատլետիկոյի» և «Ռեալի» միջև։ Մադրիդյան դերբին ավարտվեց «Արքայական ակումբի» հաղթանակով՝ 2:1։ «Ռեալին» հաջողվեց արագ գոլ խփել․ 2-րդ րոպեին աչքի ընկավ Ֆեդերիկո Վալվերդեն։ Երկրորդ խաղակեսի սկզբնամասում՝ 55-րդ րոպեին, Ռոդրիգոն կրկնապատկեց իր թիմի առավելությունը։ «Ատլետիկոյին» հաջողվեց կրճատել հաշվի տարբերությունը 58-րդ րոպեին Ալեքսանդր Սորլոտի … Read more