Հայտնի է ՄՅՈւ-ի գլխավոր մարզչի պաշտոնի հիմնական հավակնորդը — Armsport.am

Հայտնի է դարձել, թե ով է համարվում «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզչի պաշտոնի թիվ մեկ հավակնորդը։ Հիշեցնենք, որ վերջերս «կարմիր սատանաների» գլխավոր մարզչի պաշտոնից հեռացվեց պորտուգալացի մասնագետ Ռուբեն Ամորիմը։ Մարկ Բրուքսի տեղեկություններով՝ թափուր պաշտոնի գլխավոր հավակնորդը ավստրիացի Օլիվեր Գլասներն է, որը ներկայումս գլխավորում է անգլիական Պրեմիեր լիգայի մեկ այլ ակումբ՝ «Քրիստալ Փելասը»։ Սպասվում է, որ նշանակումը … Read more

🎥 Ման Սիթին կրկին թանկարժեք միավորներ կորցրեց, Չելսին չհաղթեց հինգերորդ անընդմեջ խաղում, այլ արդյունքներ

Անգլիայի Պրեմիեր լիգայի 21-րդ տուրում «Մանչեսթեր Սիթին» «Էթիհադ» մարզադաշտում չկարողացավ հաղթել «Բրայթոնին»․ գրանցվեց ոչ-ոքի արդյունք (1-1)։ Հանդիպման հաշիվը 41-րդ րոպեին բացեցին տանտերերը․ Էրլինգ Հալանդը անվրեպ իրացրեց 11-մետրանոց հարվածը՝ խփելով իր 150-րդ գոլը «քաղաքայինների» կազմում։ «Ճայերը» պատասխան գնդակ խփեցին 60-րդ րոպեին, երբ հաշիվը հավասարեցրեց Կաուրու Միտոման։ Այսպիսով Պեպ Գվարդիոլայի գլխավորած թիմը երրորդ խաղն անընդմեջ ավարտեց ոչ-ոքի։ … Read more

Բելինգհեմը տրանսֆերային խնդրանքով դիմել է Ռեալի ղեկավարությանը — Armsport.am

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմը դիմել է ակումբի ղեկավարությանը՝ առաջարկելով ձեռք բերել «Քրիստալ Փելասի» երիտասարդ աստղ Ադամ Ուորթոնի տրանսֆերը։ Բելինգհեմն իր դիրքորոշումը հիմնավորել է ռազմավարական նկատառումներով․ ըստ նրա՝ Ուորթոնի ժամանումը ոչ միայն կշարունակի թիմի երիտասարդացման գործընթացը, այլև էապես կթեթևացնի իր պաշտպանական պարտականությունները՝ հնարավորություն տալով կենտրոնանալ ավելի ստեղծագործ խաղի վրա։ E-Notícies-ի հաղորդմամբ՝ «Քրիստալ Փելասը» մտադիր չէ … Read more

🎥 Լիվերպուլը տանը ոչ-ոքի խաղաց Լիդսի հետ, Քրիստալ Փելասն ու Ֆուլհեմը նույնպես չպարզեցին հաղթողին

Անգլիայի Պրեմիեր լիգայի 19-րդ տուրում «Լիվերպուլը» «Էնֆիլդում» չկարողացավ հաղթել «Լիդսին»՝ գրանցելով գոլազուրկ ոչ-ոքի (0-0)։ Զուգահեռ հանդիպման ընթացքում «Քրիստալ Փելասն» ու «Ֆուլհեմը» նույնպես հաղթող չպարզեցին՝ խաղալով ոչ-ոքի՝ (1-1)։ «Արծիվների» կազմում 39-րդ րոպեին աչքի ընկավ Ժան-Ֆիլիպ Մատետան, իսկ «Ֆուլհեմի» կազմում 80-րդ րոպեին հաշվի հավասարակշռությունը վերականգնեց Թոմ Քերնին։ Հանդիպման գոլերը՝ ԱՅՍՏԵՂ ԱՊԼ-ի մրցաշարային աղյուսակը՝ ստորև․