🎥 Ա Սերիա․ Ռոման հաղթեց Սասուոլոյին՝ բարձրանալով երրորդ հորիզոնական — Armsport.am

Իտալիայի առաջնության 20-րդ տուրում «Ռոման» «Օլիմպիկոյում» խնդիրներ չունեցավ «Սասուոլոյի» դեմ խաղում՝ հաղթելով 2-0 հաշվով։ «Գայլերի» կազմում գոլերով աչքի ընկան Մանու Կոնեն և Մատիաս Սուլեն՝ համապատասխանաբար 76-րդ և 79-րդ րոպեներին։ Այսպիսով, այս հանդիպումից հետո «գայլերը» վաստակած միավորների քանակը հասցրեցին 39-ի՝ բարձրանալով մրցաշարային աղյուսակի 3-րդ հորիզոնական։ «Սասուոլոն» 12 միավորով զբաղեցնում է 23-րդ տեղը։ Հանդիպման գոլերը՝ ԱՅՍՏԵՂ Ա … Read more

🎥 Ինտերը հաղթեց Պարմային՝ ամրապնդվելով առաջին հորիզոնականում․ Մխիթարյանը մասնակցեց հանդիպմանը

Իտալիայի առաջնության 19-րդ տուրում Միլանի «Ինտերը» հյուրընկալվելիս երկու անպատասխան գնդակ ուղարկեց «Պարմայի» դարպասը (2-0)։ «Ներաձուրիի» կազմում գոլերով աչքի ընկան Ֆեդերիկո Դիմարկոն և Մարկուս Թյուրամը՝ համապատասխանաբար 42-րդ և 90+8-րդ րոպեներին։ Հայաստանի ազգային հավաքականի բոլոր ժամանակների լավագույն ռմբարկու Հենրիխ Մխիթարյանը խաղադաշտ դուրս եկավ մեկնարկային կազմում և ամբողջ հանդիպում անցկացրեց։ Այսպիսով, Սիմոնե Ինձագիի գլխավորած «Ինտերը» վաստակած միավորների քանակը … Read more

🎥 Նապոլին խուսափեց պարտությունից վտանգավոր գոտում գտնվող Վերոնայի դեմ խաղում

Իտալիայի առաջնության 19-րդ տուրում գործող չեմպիոն «Նապոլին» սեփական հարկի տակ գոլառատ ոչ-ոքի խաղաց վտանգավոր գոտում գտնվող «Վերոնայի» հետ (2-2)։ Առաջին խաղակեսից հետո նեապոլյան ակումբը պարտվում էր երկու գոլի տարբերությամբ։ Հյուրերի կազմում նախ 16-րդ րոպեին հաշիվը բացել էր Մարտին Ֆրեսեն, ապա 27-րդ րոպեին այն կրկնապատկել էր Գիֆտ Օրբանը՝ հստակ իրացնելով 11-մետրանոց հարվածը։ Անտոնիո Կոնտեի գլխավորած թիմը … Read more

🎥 Երեք կարմիր քարտ և թեժ վերջաբան․ Նապոլին Օլիմպիկոյում հաղթեց Լացիոյին

Իտալիայի առաջնության 18-րդ տուրում գործող չեմպիոն «Նապոլին» հյուրընկալվելիս երկու անպատասխան գնդակ ուղարկեց Հռոմի «Լացիոյի» դարպասը (2-0)։ Նեապոլցիների կազմում գոլերով աչքի ընկան Լեոնարդո Սպինացոլան և Ամիր Ռահմանին՝ համապատասխանաբար 13-րդ և 32-րդ րոպեներին։ Հանդիպման հետագա հատվածում գլխավոր մրցավար Դավիդե Մասան ստիպված եղավ երեք կարմիր քարտ ցույց տալ։ Նախ 81-րդ րոպեին երկրորդ դեղին քարտը ստացավ ու խաղադաշտը լքեց … Read more

🎥 Ոչ-ոքի Թուրինում․ Յուվենտուսն ու Լեչեն չպարզեցին հաղթողին — Armsport.am

Իտալիայի առաջնության 18-րդ տուրում Թուրինի «Յուվենտուսը» սեփական հարկի տակ ոչ-ոքի խաղաց «Լեչեի» հետ (1-1)։ Հանդիպման հաշիվը բացեցին հյուրերը՝ առաջին խաղակեսի հիմնական ժամանակին ավելացված երկրորդ րոպեին․ աչքի ընկավ Լամեկ Բանդան։ «Բիանկոներիի» կազմում պատասխան գոլը խփեց Ուեսթոն Մակքենին։ Այս խաղից հետո թիմերը վաստակեցին մեկական միավոր։ Թուրինցիները 33 միավորով 5-րդն են, իսկ «Լեչեն»՝ 17 միավորով 16-րդը։ Հանդիպման գոլերը՝ … Read more

🎥 Ա Սերիա․ Լեաուի գոլը հաղթանակ պարգևեց Միլանին Կալյարիի դեմ խաղում — Armsport.am

Իտալական Ա Սերիայի 18-րդ տուրի շրջանակում կայացավ «Կալյարի» — «Միլան» հանդիպումը, որն անցկացվեց Կալյարիի «Ունիպոլ Դոմուս» մարզադաշտում։ Հյուրերը հաղթանակ տարան նվազագույն՝ 1։0 հաշվով։ Հանդիպման միակ և հաղթական գոլը 50-րդ րոպեին հեղինակեց «ռոսոներիների» հարձակվող Ռաֆայել Լեաուն։ Այս հաղթանակից հետո «Միլանը» վաստակեց 38 միավոր և գլխավորեց մրցաշարային աղյուսակը։ «Կալյարին» 18 միավորով 14-րդ տեղում է։ Հաջորդ տուրում՝ հունվարի … Read more