Որոշումը կայացված է. հայտնի է՝ ով կգլխավորի ՄՅՈւ-ն մինչև մրցաշրջանի ավարտը

«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին կիսապաշտպան Մայքլ Քերիկը կստանձնի թիմի գլխավոր մարզչի պաշտոնը մինչև 2025/26 մրցաշրջանի ավարտը։ Այս մասին հայտնում է հեղինակավոր The Athletic պարբերականը։ Աղբյուրի տեղեկություններով՝ մանկունիական ակումբն արդեն համաձայնության է եկել 44-ամյա մասնագետի հետ նշանակման վերաբերյալ։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ թափուր պաշտոնին հավակնում է նաև թիմի մեկ այլ նախկին ֆուտբոլիստ և մարզիչ՝ Ուլե-Գունար Սուլշերը։ … Read more

Հայտնի է ՄՅՈւ-ի գլխավոր մարզչի պաշտոնի հիմնական հավակնորդը — Armsport.am

Հայտնի է դարձել, թե ով է համարվում «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզչի պաշտոնի թիվ մեկ հավակնորդը։ Հիշեցնենք, որ վերջերս «կարմիր սատանաների» գլխավոր մարզչի պաշտոնից հեռացվեց պորտուգալացի մասնագետ Ռուբեն Ամորիմը։ Մարկ Բրուքսի տեղեկություններով՝ թափուր պաշտոնի գլխավոր հավակնորդը ավստրիացի Օլիվեր Գլասներն է, որը ներկայումս գլխավորում է անգլիական Պրեմիեր լիգայի մեկ այլ ակումբ՝ «Քրիստալ Փելասը»։ Սպասվում է, որ նշանակումը … Read more

Բարսելոնան Ռեշֆորդին տեղեկացրել է նրա ապագայի վերաբերյալ իր ծրագրերի մասին

«Մանչեսթեր Յունայթեդի» եզրային հարձակվող Մարկուս Ռեշֆորդը, որը ընթացիկ մրցաշրջանը վարձավճարով անցկացնում է «Բարսելոնայում», մեծ հավանակամությամբ կարիերան կշարունակի Իսպանիայում։ Կողմերի միջև կնքված գործարքում առկա է ֆուտբոլիստի տրանսֆերը 30 միլիոն եվրոյով գնելու կետ, որը կատալոնական ակումբը կարող է ակտիվացնել իր հայեցողությամբ։ Ինչպես հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոյը, «կապտանռնագույններն» արդեն իսկ տեղեկացրել են անգլիացի ֆուտբոլիստի ներկայացուցիչներին մրցաշրջանի ավարտից … Read more

ՄՅՈւ-ն գլխավոր մարզչի պաշտոնի համար երեք թեկնածու է ընտրել. հայտնի են անունները

«Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարությունը ձեռնամուխ է եղել գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատարի փնտրտուքներին և նախատեսում է հանդիպումների շարք անցկացնել հավանական թեկնածուների հետ։ ESPN-ի տեղեկություններով՝ «կարմիր սատանաների» կարճ ցուցակում ընդգրկված են ակումբի երեք նախկին աստղերը՝ Մայքլ Քարիկը, Ռուդ վան Նիստելռոյը և Օլե-Գունար Սուլշերը։ Ակումբի ղեկավարության նպատակն է ներգրավել որակյալ մասնագետի կարճաժամկետ հեռանկարով՝ թիմը ղեկավարելու մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը։ … Read more

Ռոնալդուի նվիրական երազանքը․ որ ակումբն է ցանկանում գնել պորտուգալացի աստղը

«Ալ-Նասրի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն դիտարկում է ֆուտբոլային ակումբ ձեռք բերելու հնարավորությունը։ Ըստ MatchDay Central-ի՝ պորտուգալացի աստղը մտերիմ ընկերոջ հետ զրույցում կիսվել է իր նվիրական երազանքով՝ մի օր դառնալ «Մանչեսթեր Յունայթեդի» սեփականատերը։ Ռոնալդուն համոզված է, որ ապագայում կվերադառնա «Օլդ Թրաֆորդ», սակայն այս անգամ արդեն ոչ թե որպես ֆուտբոլիստ, այլ որպես ակումբի ղեկավար։ Հիշեցնենք, որ Կրիշտիանու … Read more

🎥 Շեշկոյի դուբլը բավարար չեղավ. ՄՅՈւ-ն չկարողացավ հաղթել «Բարնլիին», Նյուքասլը խուսափեց պարտությունից

Անգլիայի Պրեմիեր լիգայի 21-րդ տուրում առանց հիմնական գլխավոր մարզչի մնացած «Մանչեսթեր Յունայթեդը» հյուրընկալվելիս ոչ-ոքի (2-2) խաղաց նախվերջին տեղում ընթացող «Բարնլիի» հետ։ Հանդիպման հաշիվը բացվեց 13-րդ րոպեին. անդրադարձի արդյունքում սեփական դարպասը գրավեց «կարմիր սատանաների» 19-ամյա պաշտպան Էյդեն Հևենը: Երկրորդ խաղակեսի մեկնարկում՝ 50-րդ րոպեին, Բենյամին Շեշկոն նախ հավասարեցրեց հաշիվը, ապա 10 րոպե անց առաջ մղեց մանկունյացիներին՝ ձևակերպելով … Read more

Մոուրինյուից մինչև Ամորիմ․ որքա՞ն փոխհատուցում են ստացել ՄՅՈւ-ի հեռացված մարզիչները

«Մանչեսթեր Յունայթեդը» սըր Ալեքս Ֆերգյուսոնի հեռանալուց հետո մոտ 100 միլիոն ֆունտ ստեռլինգ է ծախսել մարզիչների և ղեկավար կազմի անդամների նշանակման ու հեռացման փոխհատուցումների վրա։ The Telegraph-ի տեղեկություններով՝ երկուշաբթի ակումբը պաշտոնանկ է արել Ռուբեն Ամորիմին։ Պայմանագրի մնացած 1.5 տարվա համար պորտուգալացի մասնագետը որպես փոխհատուցում կստանա 10 միլիոն ֆունտ։ Այսպիսով, 2013 թվականից ի վեր «կարմիր սատանաները» 78 … Read more

Փոփոխություններ ՄՅՈւ-ի մարզչական շտաբում. Ֆլետչերը ստանձնում է ղեկը, Էվանսը՝ օգնում

«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին կիսապաշտպան Դարեն Ֆլետչերը նշանակվել է թիմի գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատար։ Նա «կարմիր սատանաներին» դուրս կբերի Անգլիայի Պրեմիեր լիգայի 21-րդ տուրի շրջանակում կայանալիք «Բարնլիի» դեմ հանդիպմանը, որը տեղի կունենա չորեքշաբթի՝ հունվարի 7-ին։ Ֆլետչերի մարզչական շտաբում որպես օգնական ընդգրկվել է ակումբի նախկին պաշտպան Ջոնի Էվանսը։ 38-ամյա հյուսիսիռլանդացին դեկտեմբերին լքել էր ակումբի վարձակալության և խաղացողների … Read more

Ֆերդինանդը ներկայացրել է ՄՅՈւ-ի գլխավոր մարզչի պաշտոնի համար իր թեկնածուներին

Ռիո Ֆերդինանդն առանձնացրել է «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզչի հավանական թեկնածուներին «Մանչեսթեր Յունայթեդի» լեգենդար նախկին պաշտպան Ռիո Ֆերդինանդը սոցիալական ցանցերում հրապարակել է այն մասնագետների ցանկը, որոնք, ըստ իրեն, կարող են ստանձնել մանկունիանցիների գլխավոր մարզչի պաշտոնը։ Հիշեցնենք, որ ավելի վաղ այդ պաշտոնից հեռացել էր Ռուբեն Ամորիմը։ Ֆերդինանդն իր հրապարակման մեջ առանձնացրել է հետևյալ անունները. «Դե Ձերբի, Տուխել, … Read more

Ծրագրերը կարող են փոխվել․ Ռեշֆորդի ապագան վտանգված է Բարսելոնայում — Armsport.am

Անգլիացի հարձակվող Մարկուս Ռեշֆորդը հնարավորություն ունի վերադառնալու հարազատ ակումբ՝ «Մանչեսթեր Յունայթեդ», եթե «Բարսելոնան» հրաժարվի նրա ամբողջական տրանսֆերը գնելուց։ Mirror պարբերականի հաղորդմամբ՝ «կարմիր սատանաների» գլխավոր մարզչի պաշտոնից Ռուբեն Ամորիմի հեռացումը կարող է նոր դռներ բացել Ռեշֆորդի համար «Օլդ Թրաֆորդում»: Եթե «Բարսելոնան» որոշում կայացնի չգնել ֆուտբոլիստի տրանսֆերային իրավունքները, որի արժեքը գնահատվում է մոտ 30 միլիոն եվրո, ապա … Read more