Տոնի Կրոսի խորհուրդը Պերեսին. ո՞ւմ պետք է ձեռք բերի Ռեալը — Armsport.am

Մադրիդի «Ռեալի» նախկին կիսապաշտպան Տոնի Կրոսը իսպանական գրանդին խորհուրդ է տվել ուշադրություն դարձնել Մյունխենի «Բավարիայի» ծագող աստղ, գերմանացի կիսապաշտպան Լենարտ Կաrլին։ Այս մասին հայտնում է Fichajes-ը։ Աղբյուրի փոխանցմամբ՝ Կրոսը «սերուցքայինների» նախագահ Ֆլորենտինո Պերեսի հետ առանձնազրույցում դրական է արտահայտվել 17-ամյա ֆուտբոլիստի մասին։ Գերմանացի լեգենդը հատուկ շեշտադրել է ոչ միայն պատանու զուտ ֆուտբոլային բարձր որակները, այլև նրա … Read more

Կրքերը թեժանում են․ Լապորտան անպատասխան չի թողել Պերեսի մեղադրանքները — Armsport.am

«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան պատասխանել է Մադրիդի «Ռեալի» իր պաշտոնակցի Ֆլորենտինո Պերեսի հայտարարություններին, որը նախկինում քննադատել էր Իսպանիայի ֆուտբոլի իշխանություններին՝ Նեգրեյրայի գործի վերաբերյալ։ Լապորտան հեգնանքով նշել է, որ իր կարծիքով մադրիդյան ակումբը վաղուց չափազանց կենտրոնացած է եղել «Բարսելոնայի» վրա, ինչը ժամանակի ընթացքում միայն սրվել է։ Նա ընդգծել է, որ նման հռետորաբանությունն իրեն չի անհանգստացնում, այլ … Read more

Ինչպե՞ս կարող ենք մոռանալ ֆուտբոլի պատմության ամենամեծ սկանդալը. Պերեսը զայրացած է

​Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը անդրադարձել է «Նեգրեյրայի գործին»՝ քննադատելով ստեղծված իրավիճակը և պատկան մարմինների պահվածքը։ ​««Ռեալի» գլխավոր խնդիրը մրցավարական իրավիճակն է: Ինչպես քաջատեղյակ եք, այս ծայրահեղ լուրջ իրավիճակը, որը ստեղծվել է «Նեգրեյրայի գործի» պատճառով և ձգվում է գրեթե երկու տասնամյակ, արդարադատության կարիք ունի: Անհասկանալի է, որ Լա Լիգայի ղեկավարությունը մենակ է թողել «Ռեալին» այս … Read more

Այս տղան շատ լավն է. Պերեսը հրաժարվում է վաճառել Ռեալի աստղին — Armsport.am

Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսի դիրքորոշումը թիմի ևս մեկ աստղային հարձակվողի վերաբերյալ բացահայտվել է։ Defensa Central-ի հաղորդմամբ՝ մադրիդցիների նախագահը չի ցանկանում վաճառել թիմի բրազիլացի հարձակվող Ռոդրիգոյին։ Պերեսը վստահում է բրազիլացուն, որի ծառայություններով շարունակում են հետաքրքրվել եվրոպական մի քանի բարձրակարգ ակումբներ։ «Այս տղան շատ լավն է… Նա անպայման կապացուցի դա», – ասել է Պերեսն իր ընտանիքին, … Read more