Իտալիայի առաջնության 19-րդ տուրում Միլանի «Ինտերը» հյուրընկալվելիս երկու անպատասխան գնդակ ուղարկեց «Պարմայի» դարպասը (2-0)։
«Ներաձուրիի» կազմում գոլերով աչքի ընկան Ֆեդերիկո Դիմարկոն և Մարկուս Թյուրամը՝ համապատասխանաբար 42-րդ և 90+8-րդ րոպեներին։
Հայաստանի ազգային հավաքականի բոլոր ժամանակների լավագույն ռմբարկու Հենրիխ Մխիթարյանը խաղադաշտ դուրս եկավ մեկնարկային կազմում և ամբողջ հանդիպում անցկացրեց։
Այսպիսով, Սիմոնե Ինձագիի գլխավորած «Ինտերը» վաստակած միավորների քանակը հասցրեց 42-ի և միանձնյա գլխավորում է Իտալիայի առաջնության մրցաշարային աղյուսակը։ «Պարման» 18 միավորով զբաղեցնում է 15-րդ հորիզոնականը։
Հանդիպման գոլերը՝ ԱՅՍՏԵՂ
Զուգահեռաբար ընթացող խաղերում գրանցվեցին հետևյալ հաշիվները․
«Լացիո» — «Ֆիորենտինա»՝ 2-2, հանդիպման գոլերը՝ ԱՅՍՏԵՂ
«Տորինո» — «Ուդինեզե»՝ 1-2, հանդիպման գոլերը՝ ԱՅՍՏԵՂ
Ա Սերիայի մրցաշարային աղյուսակը՝ ստորև․