Բարսելոնան շահավետ առաջարկ է ստացել Պրեմիեր լիգայից․ հայտնի են մանրամասները

«Բարսելոնան» դիտարկում է թիմի իսպանացի կիսապաշտպան Ֆերմին Լոպեսի տրանսֆերի հնարավորությունը՝ Անգլիայից ստացված խոշոր ֆինանսական առաջարկի ֆոնին։ Ըստ Fichajes-ի տարածած տեղեկությունների՝ անգլիական «Սանդերլենդը» ցանկություն է հայտնել ձեռք բերել կատալոնական ակումբի 22-ամյա սանին։ Առաջարկվող գումարի չափը կազմում է ավելի քան 80 միլիոն եվրո: Հաշվի առնելով «կապտանռնագույնների» շարունակական ֆինանսական դժվարությունները՝ ակումբի ղեկավարությունն այժմ լրջորեն ուսումնասիրում է գործարքի հնարավորությունը: … Read more

🎥 Ման Սիթին կրկին թանկարժեք միավորներ կորցրեց, Չելսին չհաղթեց հինգերորդ անընդմեջ խաղում, այլ արդյունքներ

Անգլիայի Պրեմիեր լիգայի 21-րդ տուրում «Մանչեսթեր Սիթին» «Էթիհադ» մարզադաշտում չկարողացավ հաղթել «Բրայթոնին»․ գրանցվեց ոչ-ոքի արդյունք (1-1)։ Հանդիպման հաշիվը 41-րդ րոպեին բացեցին տանտերերը․ Էրլինգ Հալանդը անվրեպ իրացրեց 11-մետրանոց հարվածը՝ խփելով իր 150-րդ գոլը «քաղաքայինների» կազմում։ «Ճայերը» պատասխան գնդակ խփեցին 60-րդ րոպեին, երբ հաշիվը հավասարեցրեց Կաուրու Միտոման։ Այսպիսով Պեպ Գվարդիոլայի գլխավորած թիմը երրորդ խաղն անընդմեջ ավարտեց ոչ-ոքի։ … Read more

🎥 ԱՊԼ. Լիվերպուլը ձեռքից բաց թողեց հաղթանակը, Իգոր Տիագոյի հեթ-տրիկը և Նյուքասլի հաջողությունը

Անգլիայի Պրեմիեր լիգայի 20-րդ տուրում կայացել են մի շարք հետաքրքիր հանդիպումներ։ Կենտրոնական խաղում «Լիվերպուլը» միավորներ կորցրեց Լոնդոնում, իսկ մյուս խաղերում գրանցվեցին ինչպես վստահ հաղթանակներ, այնպես էլ արդյունավետ ոչ-ոքիներ։ «Ֆուլհեմ» – «Լիվերպուլ»՝ 2:2 [տեսանյութ] Լոնդոնի «Քրեյվեն Քոթեջ» մարզադաշտում ծավալվեց տուրի ամենադրամատիկ պայքարը։ Հաշիվը 17-րդ րոպեին բացեց տանտերերի հարձակվող Հարի Ուիլսոնը։ Մերսիսայդցիները կարողացան պատասխանել միայն երկրորդ խաղակեսում․ … Read more

Ոչ-ոքիների երեկո Անգլիայում․ Ման Սիթին չկարողացավ հաղթել Սանդերլենդին, Տոտենհեմը՝ Բրենտֆորդին

Անգլիայի Պրեմիեր լիգայի 19-րդ տուրում «Մանչեսթեր Սիթին» հյուրընկալվելիս չկարողացավ հաղթել «Սանդերլենդին»․ գրանցվեց գոլազուրկ ոչ-ոքի (0-0)։ Զուգահեռ ընթացող «Բրենտֆորդ» – «Տոտենհեմ» խաղում նույնպես գրանցվեց նույն հաշիվը՝ 0-0։ Հիշեցնենք, որ այս տուրում ավելի վաղ ոչ-ոքիներ էին գրանցվել նաև «Քրիստալ Փելաս» – «Ֆուլհեմ» (1-1) և «Լիվերպուլ» – «Լիդս» (0-0) հանդիպումներում։ ԱՊԼ-ի մրցաշարային աղյուսակը՝ ստորև․