Պատմություն կերտելով․ Գվարդիոլան ռեկորդային ցուցանիշ է գրանցել տրանսֆերային շուկայում

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան պատմական ռեկորդ է գրանցել՝ դառնալով ֆուտբոլի պատմության առաջին մասնագետը, ում գլխավորած թիմերի տրանսֆերային ընդհանուր ծախսերը հատել են 2 միլիարդ եվրոյի շեմը։ Ինչպես հաղորդում է Transfermarkt-ը, ռեկորդային ցուցանիշը գրանցվել է «Բորնմուտի» եզրային հարձակվող Անտուան Սեմենյոյի տեղափոխությունից հետո, ում համար «քաղաքայինները» վճարել են 72 մլն եվրո։ Այս գործարքի արդյունքում իսպանացի մարզչի … Read more

Տոնի Կրոսի խորհուրդը Պերեսին. ո՞ւմ պետք է ձեռք բերի Ռեալը — Armsport.am

Մադրիդի «Ռեալի» նախկին կիսապաշտպան Տոնի Կրոսը իսպանական գրանդին խորհուրդ է տվել ուշադրություն դարձնել Մյունխենի «Բավարիայի» ծագող աստղ, գերմանացի կիսապաշտպան Լենարտ Կաrլին։ Այս մասին հայտնում է Fichajes-ը։ Աղբյուրի փոխանցմամբ՝ Կրոսը «սերուցքայինների» նախագահ Ֆլորենտինո Պերեսի հետ առանձնազրույցում դրական է արտահայտվել 17-ամյա ֆուտբոլիստի մասին։ Գերմանացի լեգենդը հատուկ շեշտադրել է ոչ միայն պատանու զուտ ֆուտբոլային բարձր որակները, այլև նրա … Read more

Լեզվի սայթաքո՞ւմ. Բավարիայի տաղանդը ներողություն է խնդրել Ռեալի մասին խոսելու համար

​«Բավարիայի» սպորտային տնօրեն Քրիստոֆ Ֆրոյնդը մեկնաբանել է թիմի 17-ամյա կիսապաշտպան Լենարտ Կառլի խոսքերն այն մասին, որ Մադրիդի «Ռեալն» իր երազանքների ակումբն է։ ​«Լենարտը շատ էմոցիոնալ է։ Նա ոչնչից չի վախենում, այդ թվում՝ խաղադաշտում։ Դա նրա խաղաոճն է։ Այդ հայտարարությունը անհաջող էր ստացվել, բայց նա անմիջապես հասկացավ դա։​Լենարտը ներողություն է խնդրել։ Մենք զրուցել ենք այդ թեմայով. … Read more

Բավարիան թիրախավորել է Բարսելոնայի ֆուտբոլիստին. հայտնի է հնարավոր տրանսֆերի արժեքը

«Բարսելոնայի» կենտրոնական կիսապաշտպան Ֆրենկի դե Յոնգը կարող է կարիերան շարունակել Գերմանիայում։ Fichajes պարբերականի տեղեկություններով՝ նիդերլանդացի ֆուտբոլիստի ծառայություններով լրջորեն հետաքրքրված է Մյունխենի «Բավարիան»: Ըստ աղբյուրի՝ գերմանական գրանդի ղեկավարությունը պատրաստ է 28-ամյա կիսապաշտպանի տրանսֆերի համար վճարել մոտ 50 միլիոն եվրո։ Ֆրենկի դե Յոնգը «կապտանռնագույնների» շարքերը համալրել է 2019 թվականի ամռանը։ Ֆուտբոլիստի գործող պայմանագրի ժամկետն ակումբի հետ նախատեսված … Read more

Բավարիան մեծ ակումբ է, բայց այդ ակումբում խաղալն իմ երազանքն է. Կառլ — Armsport.am

Մյունխենի «Բավարիայի» երիտասարդ հարձակողական ոճի կիսապաշտպան Լենարտ Կառլը կիսվել է ապագայի իր երազանքներով։ Երկրպագուների հետ հանդիպման ժամանակ 17-ամյա ֆուտբոլիստը խոստովանել է, որ հույս ունի մի օր խաղալ Մադրիդի «Ռեալի» կազմում։ «Հուսով եմ՝ սա մեր միջև կմնա։ «Բավարիան» մեծ ակումբ է, և այստեղ խաղալն արդեն իսկ երազանքի իրականացում է։ Բայց մի օր ես անպայման ուզում եմ … Read more

Եթե մաստակը երկար ես ծամում, համը կորչում է. Բավարիայի տնօրենը զգուշացնում է թիմի աստղին

Մյունխենի «Բավարիայի» գործադիր տնօրեն Յան-Քրիստիան Դրեզենն անդրադարձել է թիմի ֆրանսիացի պաշտպան Դայո Ուպամեկանոյի պայմանագրի ժամկետի երկարաձգման շուրջ ստեղծված իրավիճակին։ «Ուպամեկանոն մեզանից բարելավված առաջարկ է ստացել։ Մենք դա բազմիցս քննարկել ենք նրա գործակալների, իսկ այժմ՝ նաև անձամբ իր հետ։ Կարծում եմ՝ նա պետք է ստորագրի այն, ինչ կա, քանի որ առաջարկն այլևս չի լավանալու։ Այս ամբողջ … Read more

Հայտնի է դարձել, թե ինչու է Ռեալը հրաժարվել Կոնատեի և Ուպամեկանոյի տրանսֆերներից

Մադրիդի «Ռեալը» դադարեցրել է հետաքրքրությունը կենտրոնական պաշտպաններ Իբրաիմա Կոնատեի և Դայո Ուպամեկանոյի նկատմամբ։ «Արքայական» ակումբը տևական ժամանակ համարվում էր «Լիվերպուլի» ֆրանսիացի պաշտպանի ձեռքբերման գլխավոր հավակնորդը, իսկ ավելի ուշ, ըստ շրջանառվող լուրերի, առաջատար դիրքեր էր զբաղեցնում նաև «Բավարիայում» հանդես եկող նրա հայրենակցի համար տրանսֆերային պայքարում։ Ինչպես հաղորդում է հեղինակավոր Diario AS պարբերականը, մադրիդյան գրանդը սառեցրել է … Read more

Դռները փակ են․ Ռեալը մերժել է երեք բարձրակարգ խաղացողի — Armsport.am

Ֆուտբոլային գործակալները փորձում են օգտվել Մադրիդի «Ռեալի»՝ ազատ գործակալների հետ աշխատելու հայտնի ռազմավարությունից, սակայն ակումբը զգուշավորություն է ցուցաբերում։ Վերջին շաբաթների ընթացքում «արքայական» ակումբին առաջարկվել են Իբրաիմա Կոնատեի, Դայո Ուպամեկանոյի և Ռուբեն Նևեշի ծառայությունները։ Նշված ֆուտբոլիստների գործող պայմանագրերի ժամկետներն ավարտվում են առաջիկա ամռանը, ինչի արդյունքում նրանք կարող են անվճար միանալ նոր ակումբի։ Մադրիդցիների դիրքորոշումը հստակ է. … Read more

Բավարական մեքենայի վերադարձը․ Բունդեսլիգայի լավագույնները՝ ըստ Armsport.am-ի

Գերմանիայում «Բավարիան» Վենսան Կոմպանիի գլխավորությամբ վերականգնել է իր հեգեմոնիան։ Armsport.am-ի վերլուծությունը ցույց է տալիս, որ մյունխենյան ակումբի գերիշխանությունը հիմնված է ինչպես հարձակման, այնպես էլ պաշտպանության կայունության վրա։ Armsport.am-ի վարկածով խորհրդանշական հավաքականը (4-2-3-1) Դարպասապահ. Գրեգոր Կոբել («Բորուսիա Դորտմունդ») Պաշտպաններ. Կոնրադ Լայմեր («Բավարիա»), Ջոնաթան Տա («Բավարիա»), Նիկո Շլոտերբեկ («Բորուսիա Դորտմունդ»), Ալեքս Գրիմալդո («Բայեր») Կիսապաշտպաններ. Յոշուա Կիմիխ («Բավարիա»), … Read more

Ռեալը ձեռնոց է նետում Բարսելոնային և Բավարիային. ինչ է հայտնի — Armsport.am

Մադրիդի «Ռեալը» շարունակում է ուշադրության կենտրոնում պահել Դորտմունդի «Բորուսիայի» պաշտպան Նիկո Շլոտերբեկին։ Bild-ի փոխանցմամբ՝ գերմանական ակումբի ղեկավարությունը կենտրոնական պաշտպանի տրանսֆերի դիմաց ակնկալում է ստանալ 70 միլիոն եվրո։ Թեև ֆուտբոլիստի ծառայություններով վաղուց հետաքրքրված են նաև «Բավարիան» ու «Բարսելոնան», սակայն հենց «Արքայական ակումբն» է մտադիր առաջիկայում անցնել առարկայական գործողությունների։ Գերմանացի ֆուտբոլիստի գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2027 … Read more