Կյանքից հեռացել է գրող, հրապարակախոս հասարակական և քաղաքական գործիչ Զորի Բալայանը

Մահացել է ղարաբաղյան շարժման մասնակից, գրող, հրապարակախոս, հասարակական և քաղաքական գործիչ, ԽՍՀՄ ժողովրդական դեպուտատ Զորի Բալայանը: «Հոգիդ թող արծվի պես ազատ և խաղաղ ճախրի երկնքով»,-գրել է նրա որդին՝ Հայկ Բալայանը։ Զորի Բալայանն 91 տարեկան էր։

Հրանտ Բագրատյանի «Ազատություն» կուսակցությունը որոշել է ԱԺ ընտրություններում սատարել «Ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ» քաղաքական ուժին

«Ազատություն» կուսակցությունը որոշել է ԱԺ ընտրություններում սատարել «Ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ» քաղաքական ուժին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը։ ««Ազատություն» կուսակցության հանրապետական վարչության ընդլայնված նիստը որոշում է կայացրել 2026թ Ազգային Ժողովի ընտրություններում սատարել «Ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ» քաղաքական ուժին։ Նիստը նաև որոշում է կայացրել հրավիրել կուսակցության համագումար։ «Հանրապետական … Read more

Սերժ Սարգսյանը վերընտրվեց ՀՀԿ նախագահ. դեմ է քվեարկել 3 ՀՀԿ–ական

Հանրապետական կուսակցության նախագահ վերընտրվեց Սերժ Սարգսյանը։ Այսօր կայացած համագումարի ժամանակ Սարգսյանը ստացել է 438 կողմ, 3 դեմ ձայն։ 1 քվեաթերթիկ ճանաչվել է անվավեր։ Հիշեցնենք, որ համագումարի ժամանակ Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ ՀՀԿ-ն չի մասնակցելու ընտրություններին՝ ընդդիմադիր դաշտը էլ ավելի չպառակտելու համար:

Առեղծվածային դեպք․ Քանաքեռ ՀէԿ-ի ջրամբարում երիտասարդներ են ջրшհեղձ եղել

Այսօր՝ ապրիլի 4-ին, առեղծվածային ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 06։30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արաբկիրի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Ղափանցյան փողոցին հարակից ժողովրդին հայտնի Քանաքեռ ՀԷԿ-ի ջրամբարում 2 քաղաքացիներ են ջրահեղձ եղել։ Արդեն 3 ժամից ավելի է փրկարարները, համայնքային ոստիկանները, պարեկները և շտապօգնության բժիշկները … Read more

Գագիկ Ծառուկյանն այսօր աշխատանքային հանդիպում է ունեցել «Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամների հետ

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանն այսօր աշխատանքային հանդիպում է ունեցել «Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամների հետ։  Հանդիպման ընթացքում քննարկվել են առաջիկա խորհրդարանական ընտրություններին, «Առաջարկ Հայաստանին» ծրագրի հիմնական ուղղություններին, համագործակցության շրջանակներին, կողմերի առաջիկա անելիքներին վերաբերող հարցեր։Ներկաները կարևորել են նման ձևաչափով քննարկումների շարունակականությունը՝ նպատակ ունենալով ձևավորել արդյունավետ համագործակցության համատեղ օրակարգ։

Մեդվեդևը Փաշինյանին մի որոշ «Վովաևիչ» է անվանել

ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը կոչ է արել հրաժարվել ՌԴ–ի հարևան երկրների` ԵՄ անդամակցության նկատմամբ հանդուրժողականությունից։ Եվրոպան լրջորեն սկսել է մտածել ԵՄ-ում ռազմական բաղադրիչ ստեղծելու մասին՝ ՆԱՏՕ-ի ներսում առկա հակասությունների ֆոնին, որոնք սրվել են Իրանում ստեղծված իրավիճակի պատճառով, հայտարարել է Մեդվեդևը։ «Ակնհայտ է, որ դաշինքի ներսում հզոր հակասություններ կան, որոնք սրել է իրանական արշավը։ … Read more

Մոսկվայում փորձել են սպանել իրավապահ մարմինների աշխատակցին. Ռուսաստանի ԱԴԾ

Մոսկվայում կանխվել է բարձրաստիճան իրավապահ մարմինների աշխատակցի դեմ ահաբեկչական հարձակում, հաղորդում է Ռուսաստանի ԱԴԾ-ն։ ТАСС-ը հայտնել է, որ Ուկրաինայի անվտանգության ծառայությունը ծրագրել էր հեռակա կարգով պայթյուն իրականացնել, երբ նա այցելեր բիզնես կենտրոն։ Գործարար կենտրոնի մուտքի մոտ կայանված էլեկտրական սկուտեր է հայտնաբերվել։ Բեռնախցիկում հզոր ինքնաշեն պայթուցիկ սարք էր տեղադրված։

Դավիթի դասընկերները նամակ փոխանցեցին ՄԻՊ–ին

18–ամյա Դավիթ Մինասյանի ընկերներն ու հարազատներն այսօր նամակ են փոխանցել Մարդու իրավունքների պաշտպանին։ «Դավիթը հիմա վերակենդանացման բաժանմունքում է։ Ուշագնաց է եղել, եղունգների տակ սեւացել է։ Մենք գիտենք Դավիթին որպես հիանալի անձնավորություն։ Նա եղել է և ուսման մեջ, և վարքի ու բնավորության մեջ վառ օրինակ, թե ինչպիսին մեծատառով մարդը պետք է լինի, նա միշտ եղել է … Read more

Նիկոլին քացու տակ են տալու ու տուժելու է Հայաստանը․ Պուտինը սա չի ների

Politik.am-ը «Ազատ խոսքի հարթակ» լրատվական հասարակական կազմակերպության կայքն է։ Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը politik.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց politik.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: