Անգլիայի Պրեմիեր լիգայի 21-րդ տուրում «Մանչեսթեր Սիթին» «Էթիհադ» մարզադաշտում չկարողացավ հաղթել «Բրայթոնին»․ գրանցվեց ոչ-ոքի արդյունք (1-1)։
Հանդիպման հաշիվը 41-րդ րոպեին բացեցին տանտերերը․ Էրլինգ Հալանդը անվրեպ իրացրեց 11-մետրանոց հարվածը՝ խփելով իր 150-րդ գոլը «քաղաքայինների» կազմում։
«Ճայերը» պատասխան գնդակ խփեցին 60-րդ րոպեին, երբ հաշիվը հավասարեցրեց Կաուրու Միտոման։
Այսպիսով Պեպ Գվարդիոլայի գլխավորած թիմը երրորդ խաղն անընդմեջ ավարտեց ոչ-ոքի։
Հանդիպման գոլերը՝ ԱՅՍՏԵՂ
Զուգահեռաբար ընթացող խաղերում գրանցվեցին հետևյալ հաշիվները․
- «Ֆուլհեմ» — «Չելսի»՝ 2-1, հանդիպման գոլերը՝ ԱՅՍՏԵՂ
- «Բորնմուտ» — «Տոտենհեմ»՝ 3-2, հանդիպման գոլերը՝ ԱՅՍՏԵՂ
- «Բրենտֆորդ» — «Սանդերլենդ»՝ 3-0, հանդիպման գոլերը՝ ԱՅՍՏԵՂ
- «Քրիստալ Փելաս» — «Ասթոն Վիլա»՝ 0-0
- «Էվերթոն» — «Վուլվերհեմփթոն»՝ 1-1, հանդիպման գոլերը՝ ԱՅՍՏԵՂ
ԱՊԼ-ի մրցաշարային աղյուսակը՝ ստորև․