Fastex ՊԼ. Աշնանային հատվածի խորհրդանշական հավաքականը՝ ըստ Armsport-ի — Armsport.am

Հայաստանի Fastex Պրեմիեր լիգայի 2025/26 մրցաշրջանի աշնանային հատվածն աչքի ընկավ աննախադեպ մրցակցային խտությամբ։ Առաջատար «Արարատ-Արմենիային» (34 միավոր) հետապնդող եռյակը՝ «Ուրարտուն», «Փյունիկն» ու «Ալաշկերտը», ձմեռային դադարի գնացին հավասար՝ 29-ական միավորով։ Armsport-ը, հիմնվելով թիմերի մարտավարական ցուցանիշների և ֆուտբոլիստների անհատական արդյունավետության վրա, ներկայացնում է առաջնության առաջին կեսի խորհրդանշական հավաքականը՝ 3-4-3 դասավորությամբ։ Դարպասապահ Ալեքսանդր Միշիև («Ուրարտու») Պաշտպաններ Ժիրայր Մարգարյան … Read more

Գիտենք վաղվա խաղի կարևորությունը, բոլորս էլ պատրաստ ենք․ Արթուր Սերոբյան

Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Արթուր Սերոբյանն Աշխարհի 2026թ․ առաջնության եվրոպական գոտու որակավորման փուլի F խմբի վերջին տուրի՝ Պորտուգալիայի ընտրանու հետ կայանալիք խաղից առաջ կայացած նախախաղային մամուլի ասուլիսի ժամանակ պատասխանել է լրագրողների հարցերին։  «Թեև ժամանակը կարճ էր, բոլոր տղաները պատրաստ են վաղվա խաղին։ Հունգարիայի դեմ հանդիպումը դժվար էր, սակայն մենք պատրաստվում ենք վաղվա խաղին՝ գիտակցելով, որ … Read more

Էրիկ Փիլոյանը և Արթուր Սերոբյանը մեկնաբանել են Իռլանդիայի նկատմամբ տարած հաղթանակը

Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստներ Էրիկ Փիլոյանը և Արթուր Սերոբյանը ՀՖՖ-ի մամուլի ծառայության հետ զրույցում մեկնաբանել են ԱԱ-2026-ի եվրոպական գոտու որակավորման փուլի F խմբի երկրորդ տուրում Իռլանդիայի հավաքականի դեմ տարած տնային հաղթանակը (2:1)։ «Խաղը կարդացի։ Ինձ հետ նման բաներ հաճախ են պատահում։ Ամենակարևորը հաղթանակն էր, երեք միավորը, և դրա համար ամեն ինչ արեցի, որպեսզի օգնեմ իմ … Read more

Պաշտոնական․ Արթուր Սերոբյանը վերադարձավ Արարատ-Արմենիա — Armsport.am

Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Արթուր Սերոբյանը վերադարձել է «Արարատ-Արմենիա», հայտնում է երևանյան ակումբի մամուլի ծառայությունը։ Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, 22-ամյա խաղացողը փոխադարձ համաձայնությամբ վաղաժամ խզել է վարձակալության պայմանագիրը Տիրասպոլի «Շերիֆի» հետ։ Սերոբյանը «Շերիֆին» միացել էր անցած ձմռանը և կես տարում դարձել թիմի առանցքային խաղացողներից մեկը։ Նրա հաշվին կա 25 պաշտոնական հանդիպում, 4 խփած գնդակ … Read more

Պաշտոնական․ Արթուր Սերոբյանը հեռացավ Շերիֆից — Armsport.am

Տիրասպոլի «Շերիֆը» և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Արթուր Սերոբյանը փոխադարձ համաձայնությամբ վաղաժամ խզել են վարձակալության պայմանագիրը։ Այս մասին հայտնում է մոլդովական ակումբի մամուլի ծառայությունը։ 22-ամյա ֆուտբոլիստը «Շերիֆին» միացել էր անցած ձմռանը և կես տարում դարձել էր թիմի առանցքային խաղացողներից մեկը։ Նրա հաշվին կա 25 պաշտոնական հանդիպում, 4 խփած գնդակ և 6 գոլային փոխանցում։ Այժմ Սերոբյանը … Read more

🎥 Եվրոպա լիգա․ Արթուր Սերոբյանը գոլ է խփել Շերիֆի կազմում — Armsport.am

Հայաստանի ազգային հավաքականի և Տիրասպոլի «Շերիֆի» կիսապաշտպան Արթուր Սերոբյանը գոլի հեղինակ է դարձել Եվրոպա լիգայի խաղարկության որակավորման առաջին փուլի պատասխան խաղում՝ Կոսովոյի «Պրիշտինայի» դեմ (1։1, դեռևս ընթացող)։  

🎥 Արթուր Սերոբյանի գոլն օգնել է Շերիֆին հաղթել Միլսամիին — Armsport.am

Մոլդովայի ընթացիկ առաջնության 3-րդ տուրի շրջանակում «Շերիֆը» արտագնա խաղում 2:1 հաշվով հաղթանակ է տարել «Միլսամիի» նկատմամբ։ Տիրասպոլյան ակումբի կազմում հաղթական գոլը խփել է Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Արթուր Սերոբյանը։ Նա փոխարինման է մտել երկրորդ խաղակեսի սկզբում և աչքի է ընկել 52-րդ րոպեին։ Այս հաղթանակից հետո «Շերիֆը» 9 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը։ Սերոբյանի գոլը Սերոբյանի … Read more

Արթուր Սերոբյանը մերժել է ռուսական ակումբ տեղափոխվելու առաջարկը — Armsport.am

Metaratings.ru-ի տեղեկություններով՝ «Արարատ-Արմենիա» ակումբի 21-ամյա կիսապաշտպան Արթուր Սերոբյանը, որը վարձակալությամբ հանդես է գալիս մոլդովական «Շերիֆում», հրաժարվել է ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում տեղափոխվել ռուսական «Սոչի»: Ավելի վաղ «Սոչիի» հետաքրքրվածության մասին հայտնել էր ինսայդեր Սուրեն Մելիքսեթյանը: Ռուսական ակումբի ներկայացուցիչները կապ են հաստատել ֆուտբոլիստի ներկայացուցիչների հետ, սակայն ստացել են նախնական մերժում: Այնուամենայնիվ, բանակցությունները շարունակվում են: «Արարատ-Արմենիան» «Սոչիից» պաշտոնական … Read more

Հավաքականում ընկերական և պաշտոնական խաղեր չկան. կանենք առավելագույնը. Սերոբյան

«Շերիֆի» և Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Արթուր Սերոբյանը լրագրողների հետ կիսվել է Մոլդովայի գավաթակիր դառնալու տպավորությունների և ազգային թիմում տիրող տրամադրությունների մասին: «Առաջնությունում չկարողացանք հաջողության հասնել, այդ իսկ պատճառով կարևոր էր գավաթակիր դառնալը, որի շնորհիվ եվրագավաթային ուղեգիր էինք նվաճելու: Շատ հաճելի էր, որ տիտղոս նվաճեցինք,թեև տխուր էինք, որ չկարողացանք չեմպիոն դառնալ: Մոլդովայի և Հայաստանի առաջնությունների խաղամակարդակների … Read more

ՀՖՖ-ն մեծարեց ազգային հավաքականի՝ ակումբներում չեմպիոն և գավաթակիր դարձած խաղացողներին

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանն այսօր խրախուսական նվերներ է հանձնել Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստներին, որոնք իրենց ակումբներում տիտղոսներ են նվաճել ավարտված մրցաշրջանի արդյունքներով և այժմ Ազգային թիմի կազմում մասնակցում են ուսումնամարզական հավաքի: Մասնավորապես՝ պարգևատրվել են «Նոայի» կազմում Հայաստանի չեմպիոն ու գավաթակիր դարձած Հովհաննես Համբարձումյանը, Արտակ Դաշյանը, Գոռ Մանվելյանը, Սերգեյ Մուրադյանը, «Շերիֆի» կազմում Մոլդովայի գավաթակիր … Read more