Fastex ՊԼ. Աշնանային հատվածի խորհրդանշական հավաքականը՝ ըստ Armsport-ի — Armsport.am

Հայաստանի Fastex Պրեմիեր լիգայի 2025/26 մրցաշրջանի աշնանային հատվածն աչքի ընկավ աննախադեպ մրցակցային խտությամբ։ Առաջատար «Արարատ-Արմենիային» (34 միավոր) հետապնդող եռյակը՝ «Ուրարտուն», «Փյունիկն» ու «Ալաշկերտը», ձմեռային դադարի գնացին հավասար՝ 29-ական միավորով։ Armsport-ը, հիմնվելով թիմերի մարտավարական ցուցանիշների և ֆուտբոլիստների անհատական արդյունավետության վրա, ներկայացնում է առաջնության առաջին կեսի խորհրդանշական հավաքականը՝ 3-4-3 դասավորությամբ։ Դարպասապահ Ալեքսանդր Միշիև («Ուրարտու») Պաշտպաններ Ժիրայր Մարգարյան … Read more

Հիմա արձակուրդը կրկնակի հաճելի կլինի. Սպերցյան — Armsport.am

Հայաստանի ազգային հավաքականի և «Կրասնոդարի» ավագ և կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը ՌՊԼ-ի 18-րդ տուրում ԲԿՄԱ-ի դեմ տարած հաղթանակից (3-2) հետո գրառում է կատարել։ «Գումարած երեք միավոր։ Մրցաշրջանի առաջին հատվածն ավարտում ենք առաջին տեղում։ Հիմա արձակուրդը կրկնակի հաճելի կլինի։ Շատ շնորհակալություն թիմակիցներիս այս արդյունքի համար և, իհարկե, ձեզ, սիրելի երկրպագուներ», — հաղթական խաղից հետո գրել է Սպերցյանը … Read more

🎥 ՀՊԼ․ Անակնկալ Հանրապետականում. ԲԿՄԱ-ն հաղթեց 9 հոգով մնացած չեմպիոնին — Armsport.am

Fastex Պրեմիեր լիգայի 2025 թվականի վերջին՝ 2-րդ տուրից հետաձգված հանդիպումն ավարտվեց անսպասելի արդյունքով։ Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում գործող չեմպիոն «Նոան» 2:3 հաշվով զիջեց ԲԿՄԱ-ին։ «Նոան» այս խաղում երկու կարմիր քարտ ստացավ․ 28-րդ րոպեին խաղադաշտից հեռացվեց հարձակվող Նարդին Մուլահուսեյնովիչը։ Երկրորդ խաղակեսում հեռացվեց նաև եզրային հարձակվող Ֆոֆանան։ Այս խաղից հետո «Նոան» 23 միավորով եզրափակում է լավագույն … Read more