Ճամբարակի դժբախտ պատահարին չի նախորդել զինվորների միջև ծեծկռտուք, նրանք հակագազերով չեն վազել․ ՊՆ, ՔԿ

Ճամբարակի դժբախտ պատահարին չի նախորդել զինվորների միջև ծեծկռտուք, նրանք հակագազերով չեն վազել: Այս մասին հայտնում են Պաշտպանության նախարարությունն ու Քննչական կոմիտեն։ ««Հրապարակ» օրաթերթում դժբախտ պատահարի հանգամանքների վերաբերյալ տարածվել են իրականությանը չհամապատասխանող, կեղծ տեղեկություններ»,-նշված է գերատեսչությունների համատեղ հայտարարության մեջ:

Օղակների նոր արքան. Արթուր Ավետիսյանը՝ սպորտային մարմնամարզության Եվրոպայի չեմպիոն

Սպորտային մարմնամարզության Հայաստանի հավաքականի անդամ Արթուր Ավետիսյանը Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում ընթացող Եվրոպայի առաջնությունում օղակների վարժության եզրափակիչում վաստակել է 14,400 միավոր և նվաճել ոսկե մեդալ։ 71 տարվա ընդմիջումից հետո՝ 28-ամյա Ավետիսյանը դարձավ անկախ Հայաստանի պատմության մեջ առաջին մարմնամարզիկը, ով նվաճեց Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը օղակների վարժությունում։ Վերջին անգամ հայերից նման արդյունք գրանցել էր լեգենդար Ալբերտ Ազարյանը՝ հեռավոր … Read more

Սյունիքի մարզի դատախազությունը կրկին 1-ին հորիզոնականում է. Գլխավոր դատախազն ամփոփել է 2026 թվականի 1-ին կիսամյակի արդյունքները

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի գլխավորությամբ 2026 թվականի օգոստոսի 21-ին տեղի է ունեցել Դատախազության կոլեգիայի նիստ, որի ընթացքում ամփոփվել են Երևան քաղաքի վարչական շրջանների և մարզերի դատախազությունների, ինչպես նաև կայազորների զինվորական դատախազությունների 2026 թվականի 1-ին կիսամյակի աշխատանքները: Ինչպես 2025 թվականի տարեկան աշխատանքների ամփոփման ժամանակ, Սյունիքի մարզի դատախազությունը կրկին զբաղեցրել է առաջին տեղը, իսկ 2-րդ … Read more

Հրշեջ-փրկարարները մարել են Ռանչպար բնակավայրում բռնկված հրդեհը

Օգոստոսի 21-ին՝ ժամը 16։30-ին, Արարատի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ռանչպար բնակավայրի 1-ին փողոցի տներից մեկի մոտակայքում այրվում է խոտի դեզ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 17։10-ին, մարվել՝ օգոստոսի 22-ին՝ ժամը 01։05-ին։ Այրվել է մոտ 2000 հակ պահեստավորած անասնակեր։

Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 22-ին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online

SHANTNEWS.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 362.5 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 365 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 422 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 428 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4.2 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4․35 դրամ:  

40-ից ավելի մրցակից՝ մեկ գավաթի համար․ դրոնների մրցաշարը Երևանում

Այսօր մեկնարկել է FPV դրոնների արագընթաց մրցաշարը։ Ավելի քան 40 մասնակից երեք օր շարունակ պայքարելու է լավագույն արդյունքի համար, իսկ ամենաուժեղները կշարունակեն ճանապարհը դեպի Եվրոպայի առաջնություն։ Մանրամասները՝ տեսանյութում:

Բուհերում շուրջ 400 մլն դրամի գերավճար է ձևավորվել․ 67 մլն դրամ վերադարձվել է շահառուներին

Պետական վերահսկողական ծառայությունը ՀՀ ԿԳՄՍ նախարարության Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեում իրականացված վերահսկողության արդյունքում պարզել է, որ 18 պետական բարձրագույն ուսումնական հաստատություններում 2023 թվականից մինչև 2026 թվականի օգոստոսը ուսումն ավարտած, հեռացված կամ ազատված շուրջ 4 500 ուսանողների վճարումների և տրամադրված փոխհատուցումների արդյունքում ձևավորվել է շուրջ 400 մլն դրամի գերավճար։ Գերավճարները հիմնականում առաջացել են ուսանողների կողմից … Read more

PBA.am-ի պաշտոնական մեկնարկից հետո հարթակի հիմնադիր Տիգրան Հարությունյանը և թիմը հյուրընկալվել են «Առավոտը Շանթում» հաղորդմանը

2025 թվականի հունիսի 7-ին պաշտոնապես մեկնարկեց PBA.am-ը՝ Հայաստանի առաջին պրոֆեսիոնալ E-Learning հարթակը, որի հիմնադիրն ու գլխավոր տնօրենն է թվային մարքեթինգի մասնագետ և Persona Marketing Agency-ի հիմնադիր Տիգրան Հարությունյանը։ PBA.am-ի պաշտոնական բացումից անմիջապես հետո հարթակի ղեկավար թիմը հրավիրվել էր Shant TV-ի «Առավոտը Շանթում» ուղիղ եթեր՝ ներկայացնելու նոր կրթական հարթակը, դրա ստեղծման պատմությունն ու տեսլականը։ Հաղորդմանը մասնակցում … Read more

Ռուսաստան-ԵՄ-ԵԱՏՄ. Հայաստանի ընտրությունը. քննարկում SHANTNEWS-ի տաղավարում

Հայաստանն առաջիկա հինգ տարիներին ի՞նչ պատկերացումներ և ծրագրեր ունի արտաքին քաղաքականության ուղղությամբ։ Կառավարության հնգամյա ծրագրում առաջնահերթությունը տրվում է տարածաշրջանային հարաբերություններին և բազմավեկտոր համագործակցությանը։ Փոփոխություններն առավել տեսանելի են Ռուսաստանի հետ հարաբերությունների ձևակերպումներում: Միաժամանակ պահպանվում է ԵԱՏՄ-ի ուղղությունը, իսկ ԵՄ-ի հետ ինտեգրումը ներկայացվում է որպես շարունակվող գործընթաց։ Թեմայի շուր քննարկում է տեղի ունեցել SHANTNEWS-ի տաղավարում: