Սաուդյան «Ալ-Ահլի»-ն պաշտոնապես ներկայացրել է Էդուարդ Սպերցյանին

08 Հուլիսի 2026, 18:00 Սաուդյան Արաբիայի «Ալ-Ահլի» ակումբը պաշտոնապես ներկայացրել է Հայաստանի ազգային հավաքականի ավագ Էդուարդ Սպերցյանին՝ որպես թիմի նոր ֆուտբոլիստ։ Հայ ֆուտբոլիստը ակումբ է տեղափոխվել ռուսական «Կրասնոդար» ՖԱ-ից։ Նախորդ մրցաշրջանում «Ալ-Ահլի»-ն զբաղեցրել էր երրորդ տեղը Սաուդյան Արաբիայի առաջնությունում։

Էդուարդ Սպերցյանը՝ «Ալ-Ահլիի» ֆուտբոլիստ • Tribune.am

Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան և ռուսական «Կրասնոդարի» արդեն նախկին ավագ Էդուարդ Սպերցյանը պաշտոնապես համալրեց սաուդյան «Ալ-Ահլիի» շարքերը։ Այս մասին տեղեկանում ենք ArmSport.am կայքից։ «Կրասնոդարի» մամուլի ծառայությունը հաստատել է տրանսֆերը՝ հրապարակելով հրաժեշտի հուզիչ ուղերձ, իսկ արաբական աղբյուրները բացահայտել են գործարքի մանրամասները։ ​Արաբական «Ալ Ռիադիա» պարբերականի լրագրող Ահմեդ Ալ-Լուկանի տեղեկություններով՝ հայ ֆուտբոլիստը երկուշաբթի` հուլիսի 6-ին Պորտուգալիայում հաջողությամբ … Read more

Էդուարդ Սպերցյանը պայմանագիր է կնքել Սաուդյան Արաբիայի «Ալ–Ահլի» ակումբի հետ

07 Հուլիսի 2026, 10:20 Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը պայմանագիր է կնքել Սաուդյան Արաբիայի «Ալ-Ահլի» ֆուտբոլային ակումբի հետ։ Այս մասին հայտնել է «Alahli Plus» պորտալը։ Պորտալի տվյալներով՝ Սպերցյանի տրանսֆերը պաշտոնապես հաստատվել է։ «Կրասնոդար» և «Ալ–Ահլի» ակումբները դեռևս չեն հաստատել գործարքը։ Նախկինում լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն հայտնել էր, որ տրանսֆերի արժեքը կկազմի 25 միլիոն դոլար։ … Read more

Էդուարդ Սպերցյանը տեղափոխվել է Սաուդյան Արաբիայի «Ալ Ախլի» ակումբ

27 Հունիսի 2026, 23:16 Հայաստանի ֆուտբոլի հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը Ռուսաստանի «Կրասնոդարի» ակումբից տեղափոխվում է Սաուդյան «Ալ Ահլի» ակումբ։ Այս մասին իր Telegram-ալիքում հայտնում է լրագրող Իվան Կարպովը։ Սաուդյան Արաբիայի` ավարտված առաջնության բրոնզե մեդալակիրը 20-25 միլիոն եվրո է վճարելու 26-ամյա կիսապաշտպանի տրանսֆերի համար։ Սպերցյանի տարեկան աշխատավարձը 6 միլիոն եվրո կլինի։ Կարպովը հայտնել է, որ կողմերը … Read more

Էդուարդ Սպերցյանը՝ «Կրասնոդար»-ի՝ լավագույն ֆուտբոլիստ

16 Հունիսի 2026, 15:20 Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը ճանաչվել է «Կրասնոդար» ֆուտբոլային ակումբի 2025/26 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ։ Հաղթողը որոշվել է ակումբի երկրպագուների քվեարկության արդյունքում։ «Կրասնոդար»-ի ավագը հավաքել է ձայների 35,26%-ը և կարիերայում երրորդ անգամ արժանացել թիմի լավագույն ֆուտբոլիստի կոչմանը։ Այս արդյունքը ևս մեկ անգամ հաստատել է Սպերցյանի առաջատարի կարգավիճակն ակումբում։ Անցած մրցաշրջանում հայ կիսապաշտպանն … Read more

Չեմպիոնական մրցաշրջանի ոսկե ավագը. Էդուարդ Սպերցյան

07 Հունիսի 2026, 22:00 Էդուարդ Սպերցյանը ծնվել է 2000 թվականի հունիսի 7-ին՝ Ստավրոպոլում, հայկական և գերմանական արմատներ ունեցող ընտանիքում։ Վաղ մանկությունից նա մեծ հետաքրքրություն էր ցուցաբերում ֆուտբոլի նկատմամբ, մարզվում էր ավագ եղբոր հետ: Նրա առաջին մարզիչը Մխիթար Դավիդյանն էր, ով նկատել է տղայի տաղանդը և առանձնահատուկ ուշադրություն դարձրել նրա անհատական պատրաստվածությանը։ Դեռ պատանեկան տարիներին Սպերցյանն … Read more

Սպերցյանը համաձայնել է տեղափոխվել Սաուդյան Արաբիայի ակումբ

04 Հունիսի 2026, 17:20 Հայաստանի ազգային հավաքականի և «Կրասնոդար»-ի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը կարող է շարունակել կարիերան Սաուդյան Արաբիայում։ Ըստ «Mash на спорте» տելեգրամյան ալիքի՝ «Ալ-Ահլի» ակումբը 25-ամյա ֆուտբոլիստին առաջարկել է պայմանագիր և նա, ըստ աղբյուրի, տվել է համաձայնություն։ Նշվում է, որ առաջարկվող պայմանագրի ժամկետը երեք տարի է, իսկ աշխատավարձը՝ տարեկան մոտ 10 միլիոն եվրո՝ առանց … Read more

Էդուարդ Սպերցյանը կարող է տեղափոխվել «Մարսել»

28 Մայիսի 2026, 23:22 «Կրասնոդարի» կիսապաշտպան հայազգի Էդուարդ Սպերցյանը մրցաշրջանի ավարտից հետո կարող է տեղափոխվել ֆրանսիական «Մարսել»։ Հայաստանի ազգային հավաքականի 25-ամյա ֆուտբոլիստը ընդգրկված է ֆրանսիական ակումբի շորթ-լիստում։ «Օլիմպիկը» պատրաստվում է կազմի լայնածավալ վերափոխման և ակտիվորեն աշխատում է մի շարք տրանսֆերային ուղղություններով՝ ավելի մրցունակ թիմ ձևավորելու նպատակով։ Անցած մրցաշրջանում Ֆրանսիայի Լիգա 1-ում «Մարսելը» զբաղեցրել է 5-րդ … Read more

Էդուարդ Սպերցյանն այցելել է Հայրենական Մեծ պատերազմի վետերան Ստեփան Կուզնեցովին

10 Մայիսի 2026, 10:50 Հայաստանի ազգային հավաքականի ավագ, «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանն այցելել է Հայրենական Մեծ պատերազմի վետերան Ստեփան Կուզնեցովին։ Հայ ֆուտբոլիստը նվիրել է իր անվանական մարզաշապիկը, հուշանվերներ և ակումբային խորհրդանիշներ, շփվել նրա մեծ ընտանիքի հետ:  Ֆուտբոլիստի այցը Հաղթանակի օրը ի պատասխան էր. ավելի վաղ վետերանը խորհրդանշական հարվածով բացել էր «Կրասնոդարի» հանդիպումը Մոսկվայի «Դինամոյի» հետ:

Սպերցյանը գոլի հեղինակ է դարձել «Ռոստով»-ի դեմ խաղում

28 Փետրվարի 2026, 18:00 «Կրասնոդար»-ի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը խաղի 8-րդ րոպեին բացել է հաշիվը՝ 11-մետրանոցից գրավելով «Ռոստով»-ի դարպասը Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 19-րդ տուրի հանդիպման ընթացքում։ 18 տուրից հետո «Կրասնոդարը» վաստակել է 40 միավոր և զբաղեցնում է երկրորդ տեղը։ Դոնյան ակումբը հավաքել է 21 միավոր և գտնվում է մրցաշարային աղյուսակի 11-րդ հորիզոնականում։