Վալերի Ծառուկյանը ձմեռային հավաքը կանցկացնի այլ ակումբում — Armsport.am

«Պարի ՆՆ»-ի կիսապաշտպան Վալերի Ծառուկյանը առաջին ձմեռային ուսումնամարզական հավաքը կանցկացնի «Ախմատի» հետ: Այս մասին տեղեկացնում է նիժնինովգորոդյան ակումբի մամուլի ծառայությունը: Նշվում է, որ որոշումը կայացվել է՝ հաշվի առնելով նաև ֆուտբոլիստի ցանկությունը։ 24-ամյա խաղացողը գրոզնիի թիմի տրամադրության տակ կգտնվի մինչև հունվարի 19-ը։ 2025/26 մրցաշրջանում Ծառուկյանը բոլոր մրցաշարերում մասնակցել է 6 հանդիպման, սակայն արդյունավետ գործողություններով աչքի չի … Read more

Ո՞րն է Ստանկովիչի դիրքորոշումը Թիկնիզյանի հարցում. գործակալը փակագծեր է բացում

«Ցրվենա Զվեզդայի» պաշտպան Նաիր Թիկնիզյանի գործակալ Ալեքսանդր Կլյուևը խոսել է ֆուտբոլիստի ապագայի և թիմի նոր գլխավոր մարզիչ Դեյան Ստանկովիչի հետ նրա հարաբերությունների մասին։ Ավելի վաղ լուրեր էին շրջանառվում, որ հայ ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է «Կրասնոդարը», սակայն գործակալը հրաժարվել է մեկնաբանել տրանսֆերային խոսակցությունները՝ շեշտը դնելով ներկայիս ակումբում Թիկնիզյանի կարգավիճակի վրա։ «Նաիրն այժմ հավաքների է մասնակցում։ Նա … Read more

Պաշտոնական. Նորբերտո Բալեկյանը նոր ակումբ է գտել — Armsport.am

«Բոկա Խունիորսը» համաձայնության է եկել երեք ֆուտբոլիստի վարձակալության հարցում, որոնք կարիերան կշարունակեն «Խիմնասիա դե Մենդոսայում»: Նրանց թվում է նաև Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Նորբերտո Բալեկյանը: Բալեկյանը և թիմակիցները նոր ակումբին կմիանան մեկ տարի ժամկետով՝ 2026 թվականի մրցաշրջանում խաղային պրակտիկա ձեռք բերելու նպատակով: «Խիմնասիա դե Մենդոսան» այս տարի հանդես է գալու Արգենտինայի բարձրագույն խմբում՝ 2025-ին գրանցած … Read more

Վստահ չեմ, որ Թիկնիզյանը կկարողանա ամրապնդվել Կրասնոդարում․ Սեննիկով — Armsport.am

Ռուսաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Դմիտրի Սեննիկովը «РБ Спорт»-ի հետ զրույցում մեկնաբանել է Հայաստանի հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանի՝ «Կրասնոդար» հնարավոր տեղափոխության մասին լուրերը։ Ավելի վաղ «Ցրվենա Զվեզդայի» գլխավոր տնօրեն Զվեզդան Տերզիչը Mozzart TV-ին տված հարցազրույցում հայտնել էր, որ ռուսական ակումբը Թիկնիզյանի տրանսֆերի համար առաջարկել է 5,5 մլն եվրո, սակայն սերբական ակումբի գլխավոր մարզիչ Դեյան Ստանկովիչը հրաժարվել … Read more

🎥 Սերիա Ա․ Մխիթարյանի Ինտերը 5-րդ անընդմեջ հաղթանակը տարավ — Armsport.am

Իտալիայի առաջնության 18-րդ տուրում «Ինտերը» սեփական հարկի տակ ընդունել էր «Բոլոնիային» և վստահ հաղթանակ տարավ։ Միլանում կայացած հանդիպումն ավարտվեց 3։1 հաշվով՝ հօգուտ տանտերերի։ «Ներաձուրիների» կազմում գոլերով աչքի ընկան Պյոտր Զելինսկին, Լաուտարո Մարտինեսը և Մարկուս Տյուրամը։ Հյուրերի միակ գնդակը հեղինակեց Սանտյագո Կաստրոն։ Հանդիպմանը մասնակցեց նաև հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը։ Նա խաղը սկսեց պահեստայինների նստարանին և խաղադաշտ … Read more

Վալերի Ծառուկյան․ մնա՞լ, թե՞ հեռանալ. գործակալը խախտում է լռությունը — Armsport.am

«Պարի ՆՆ»-ի կիսապաշտպան Վալերի Ծառուկյանի գործակալ Ալեքսանդր Կլյուևը խոսել է ֆուտբոլիստի ապագայի մասին։ «РБ Спорт»-ի հետ զրույցում նա նշել է, որ իրավիճակը կհստակեցվի մոտ ապագայում։ 24-ամյա կիսապաշտպանը «Պարի ՆՆ»-ի նոր գլխավոր մարզի՝ Ալեքսեյ Շպիլևսկու գլխավորությամբ գրեթե խաղաժամանակ չի ստանում։ Մրցաշրջանի մեկնարկը Ծառուկյանը բաց էր թողել մկանային վնասվածքի պատճառով, սակայն ապաքինվելուց հետո մասնակցել է ընդամենը 6 … Read more

Ցրվենա մերժել է Թիկնիզյանի տրանսֆերը. Ստանկովիչը պնդել է թիմում պահել հայ ֆուտբոլիստին

Սերբական «Ցրվենա Զվեզդայի» գլխավոր տնօրեն Զվեզդա Թերզիչը հայտնել է, որ ռուսական ակումբներից մեկը ցանկություն է հայտնել ձեռք բերել թիմի հայ պաշտպան Նաիր Թիկնիզյանի տրանսֆերը՝ 5,5 միլիոն եվրոյով, սակայն գլխավոր մարզիչ Դեյան Ստանկովիչը խնդրել է չվաճառել խաղացողին։ «Մենք Ռուսաստանից 5,5 միլիոն եվրոյի առաջարկ ունենք։ Ակումբի անունը չեմ նշի։ Ստանկովիչը աղաչեց ինձ՝ ասելով. «Թերզա՛, ի սեր Աստծո, … Read more

🎥📷 Շնորհակալ եմ տանդ հյուրընկալելու համար․ Սելարայանի հուզիչ գրառումը՝ Լեո Մեսսիին

«Չինոն» Լեոյին նվիրել է «Բելգրանոյի» մարզաշապիկն ու հուզիչ գրառում կատարել սոցիալական ցանցերում: Լուկաս Սելարայանը սոցիալական ցանցերում հայտնել է, որ կյանքի է կոչել իր երազանքներից մեկը՝ ծանոթանալ Լիոնել Մեսսիի հետ։ Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստն օգտագործել է «Բելգրանոյի» կազմում նախամրցաշրջանային հավաքի իր հանգստյան օրը, որպեսզի հանդիպի Լեոյին, ով այս օրերին իր արձակուրդն է վայելում Ռոսարիոյում։ «Ծովահենների» (Բելգրանոյի մականունը) … Read more

Պահը հասունացել է․ Ռուսաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստը խորհուրդ է տվել Սպերցյանին

Ռուսաստանի հավաքականի նախկին հարձակվող Դմիտրի Բուլիկինը անդրադարձել է Հայաստանի ազգային հավաքականի և «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի կարիերայի հեռանկարներին։ Փորձառու մասնագետի կարծիքով՝ ակումբի սանն արդեն դուրս է եկել ներքին առաջնության շրջանակներից և պատրաստ է որակական նոր քայլ կատարել։ «Եթե լինի շահավետ առաջարկ, պետք է գործել։ Էդուարդը վաղուց հասունացել է եվրոպական թոփ-5 առաջնությունների համար։ Նա հիանալի է … Read more

📷 Հրանտ-Լեոն Ռանոսն ամուսնության առաջարկ է արել — Armsport.am

Հայաստանի ազգային հավաքականի և գերմանական «Բորուսիա Մյոնխենգլադբախի» հարձակվող Հրանտ-Լեոն Ռանոսը կյանքի կարևորագույն քայլերից մեկն է կատարել՝ ամուսնության առաջարկ անելով սիրելիին՝ երգչուհի Էլեն Բադալյանին։ Ռոմանտիկ իրադարձությունը տեղի է ունեցել Դուբայում, որտեղ զույգն անցկացնում էր իր հանգիստը։ Ֆուտբոլիստը սիրելիին մատանի է նվիրել և խնդրել դառնալ իր կինը, ինչին Էլենը դրական պատասխան է տվել։ Ուրախալի նորության մասին տեղեկանում … Read more