Պաշտոնական. Արտակ Դաշյանը նոր ակումբ ունի — Armsport.am

Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Արտակ Դաշյանը վերադարձել է Երևանի «Փյունիկ», հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։ Ընդհանուր առմամբ, Դաշյանը «Փյունիկում» անցկացրել է 98 խաղ՝ դառնալով 15 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։ 36-ամյա ֆուտբոլիստի նախորդ թիմը Երևանի «Նոան» էր, որի հետ 2024/25 թթ․ մրցաշրջանում դարձել է Հայաստանի չեմպիոն և գավաթակիր։

Փյունիկն ու Ուրարտու կմեկնեն Արաբական Միացյալ Էմիրություններ — Armsport.am

«Փյունիկը» և «Ուրարտուն» ձմեռային ուսումնամարզական հավաք կանցկացնեն Արաբական Միացյալ Էմիրություններում։ Այս մասին հայտնում են երևանյան ակումբների մամուլի ծառայությունները։ «Նռնագույնները» հունվարի 18-ից փետրվարի 19-ը ուսումնամարզական հավաք կանցկացնեն Արաբական Միացյալ Էմիրությունների Աջման քաղաքում՝ նախապատրաստվելով մրցաշրջանի երկրորդ հատվածին։ «Առյուծները» էլ հունվարի 26-ից փետրվարի 13-ը ուսումնամարզական հավաք կանցկացնեն Արաբական Միացյալ Էմիրություններում։ Հավաքի ընթացքում ակումբները կանցկացնեն նաև ստուգողական հանդիպումներ։ Մրցակիցների … Read more