Fastex ՊԼ. Աշնանային հատվածի խորհրդանշական հավաքականը՝ ըստ Armsport-ի — Armsport.am

Հայաստանի Fastex Պրեմիեր լիգայի 2025/26 մրցաշրջանի աշնանային հատվածն աչքի ընկավ աննախադեպ մրցակցային խտությամբ։ Առաջատար «Արարատ-Արմենիային» (34 միավոր) հետապնդող եռյակը՝ «Ուրարտուն», «Փյունիկն» ու «Ալաշկերտը», ձմեռային դադարի գնացին հավասար՝ 29-ական միավորով։ Armsport-ը, հիմնվելով թիմերի մարտավարական ցուցանիշների և ֆուտբոլիստների անհատական արդյունավետության վրա, ներկայացնում է առաջնության առաջին կեսի խորհրդանշական հավաքականը՝ 3-4-3 դասավորությամբ։ Դարպասապահ Ալեքսանդր Միշիև («Ուրարտու») Պաշտպաններ Ժիրայր Մարգարյան … Read more

Արտակ Օսեյանը՝ Fastex Պրեմիեր լիգայի նոյեմբեր ամսվա լավագույն մարզիչ — Armsport.am

«Փյունիկի» գլխավոր մարզիչ Արտակ Օսեյանը ճանաչվել է Fastex Պրեմիեր լիգայի նոյեմբեր ամսվա լավագույն մարզիչ։ Հաղթողը որոշվել է երկրպագուների, սպորտային լրագրողների և Fast TV-ի մեկնաբանների համատեղ քվեարկության արդյունքում։ Քվեարկությանը մասնակցել է նաև Armsport.am-ը։ Նոյեմբերին Օսեյանի գլխավորած թիմն անցկացրած 4 խաղում վաստակել է 10 միավոր՝ գրանցելով առաջնության լավագույն ցուցանիշը։ Այս անգամ «Ամսվա լավագույն մարզիչ» անվանակարգում պայքարն ընթանում … Read more

Հայաստանի հավաքականի ամենազգայունը դա պաշտպանության գիծն է. Մանուել Տուլիպա

«Արարատ-Արմենիայի» գլխավոր մարզիչ Մանուել Տուլիպան հարցազրույց է տվել noticiasaominuto.pt -ին՝ խոսելով գալիք հանդիպման՝ Պորտուգալիա – Հայաստան դիմակայության մասին։ Անդրադարձել է նաև իր մարզչական կարիերային։ «Պորտուգալիան այլ մակարդակի վրա է Հայաստանի հավաքականի հետ համեմատությամբ։ Պորտուգալացիները թոփ մակարդակի ֆուտբոլիստներ ունեն, հատկապես եթե խոսում ենք կիսապաշտպանական գծի խաղացողների մասին, նրանք բոլորը գերաստղեր են։ Միաժամանակ պետք է նշել, որ … Read more

Հայտնի է ՀՊԼ-ի՝ սեպտեմբերի լավագույն մարզիչը — Armsport.am

Հայաստանի գործող չեմպիոն և գավաթակիր «Նոայի» գլխավոր մարզիչ Սանդրո Պերկովիչը ճանաչվել է Fastex Պրեմիեր լիգայի սեպտեմբերի լավագույն մարզիչ։ Այս մասին հայտնում է ՀՖՖ-ի պաշտոնական կայքը։ Խորվաթ մասնագետի գլխավորությամբ «Նոան» սեպտեմբերին հաղթել է երեք անգամ և գրանցել մեկ ոչ-ոքի։ 41-ամյա մասնագետը ամսվա լավագույն մարզչի մրցանակի համար քվեարկությունում առաջ է անցել «Արարատ-Արմենիայի» գլխավոր մարզիչ Մանուել Տուկիպայից և … Read more

🎥 Այս խաղում պետք է գործենք ավելի կազմակերպված՝ խուսափելու առաջին խաղում թույլ տված սխալներից. Տուլիպա

ՈւԵՖԱ Կոնֆերենցիաների լիգայի 2025/26 մրցաշրջանի որակավորման երրորդ փուլի «Արարատ-Արմենիա» — «Սպարտա Պրահա» պատասխան հանդիպումից առաջ երևանյան ակումբի գլխավոր մարզիչ Մանուել Տուլիպան նախախաղային ասուլիսի ժամանակ պատասխանել է լրագորղների հարցերին։ «Պետք է ունենանք խաղային երկու հստակ ծրագիր. գլխավոր նպատակը պաշտպանությունում հստակ գործելն է: Այս խաղում պետք է գործենք ավելի կազմակերպված՝ խուսափելու առաջին խաղում թույլ տված սխալներից, որպեսզի … Read more

🎥 Ըստ իս՝ Սպարտան Չեմպիոնների լիգայի թիմ է, ոչ թե Կոնֆերենցիայի լիգայի․ Տուլիպա

«Արարատ-Արմենիայի» գլխավոր մարզիչ Տուլիպան, Կոնֆերենցիայի լիգայի երրորդ փուլի առաջին խաղում «Լետնայում» 1:4 հաշվով պարտությունից հետո խոստովանել է, որ «Սպարտան» պարզապես ավելի ուժեղ էր, և, նրա կարծիքով, այս մրցաշարում տեղ չունի։ Նա մի քանի անգամ կրկնել է, որ իր սաներն առերեսվել են ֆուտբոլի բոլորովին այլ մակարդակի։ Այդուհանդերձ, հայկական թիմը ցնցել է «Լետնան» արդեն 7-րդ րոպեին, երբ … Read more

Արարատ-Արմենիայի մարզչի անսպասելի խոստովանությունները Պրահայում. դուստրը սիրում է Լետնայի սնունդը

«Արարատ-Արմենիայի» ներկայացուցիչները Պրագայում անցկացրին անսովոր մամուլի ասուլիս՝ Կոնֆերենցիաների լիգայի երրորդ որակավորման փուլի «Սպարտայի» դեմ առաջին խաղից առաջ, գրում է Sport.cz-ն։  Պորտուգալացի գլխավոր մարզիչ Տուլիպան զարմացրեց լրագրողներին՝ պատմելով, որ իր դուստրը բնակվում է Պրագայում՝ «Սլավիայի» մարզադաշտի մոտ, բայց սիրել է «Լետնայի» սնունդը: Ասուլիսի վերջում նա հուզիչ խոսքերով հիշեց իր վերջերս մահացած ընկերոջը՝ «Պորտուի» լեգենդար ավագ Ժորժե … Read more

Կարծում եմ՝ մենք այս դիմակայության իրական հաղթողն ենք․ Մանուել Տուլիպա — Armsport.am

ՈւԵՖԱ Կոնֆերենցիաների լիգայի 2025/26 թթ․ խաղարկության որակավորման երկրորդ փուլի «Ունիվերսիտատեա Կլուժ» – «Արարատ-Արմենիա» պատասխան հանդիպումից հետո (1։2) երևանյան ակումբի գլխավոր մարզիչ Մանուել Տուլիպան ամփոփել է հանդիպումը և խոսել ակումբի ծրագրերի մասին։ «Կարծում եմ՝ մենք այս դիմակայության իրական հաղթողն ենք։ Երկու խաղում էլ լավ հանդես եկանք։ Կարող էինք պատասխան հանդիպմանը մոտենալ առավելությամբ, բայց այս խաղի ընթացքում … Read more