Աշոտ Վարդապետյան. «Երկու առաջնություններում էլ անզիջում պայքարի մեր ակնկալիքները արդարացան»

Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տուն-մարզադպրոցում քիչ հետո կորոշվեն Հայաստանի 2026 թվականի չեմպիոններն ու մրցանակակիրները։ Եզրափակիչ տուրում Aravot.am-ը զրուցել է գլխավոր մրցավար, միջազգային կարգի մրցավար Աշոտ Վարդապետյանի հետ։ -Հայաստանի տղամարդկանց և կանանց առաջնություններն այսօր ավարտվում են։ Ընթացքի մասին ի՞նչ կասեք։ Իրոք, ամեն բան կորոշվի այսօր, եզրափակիչ տուրից հետո։ Երկու առաջնություններն էլ անցել են շատ լարված պայքարում։ … Read more

Հայաստանի առաջնություններում ոչ բոլորի խաղն է ստացվում

Շախմատի Հայաստանի բարձրագույն խմբի տղամարդկանց 86-րդ եւ կանանց 81-րդ առաջնություններում երեկ 7-րդ տուրից հետո մրցաշարային աղյուսակները գլխավորում են։ Տղամարդիկ. Արթուր Դավթյան, Մանուել Պետրոսյան, Զավեն Անդրիասյան՝ 4,5-ական միավոր։ Կանայք. Աստղիկ Հակոբյան՝ 6,0 միավոր, Անահիտ Մկրտչյան՝ 5,5, Անի Ավետիսյան՝ 4,5։ Ի դեպ, երեկ Անի Ավետիսյանի ծննդյան օրն էր եւ մրցակիցները ջերմորեն շնորհավորեցին նրան։ Լիլիթ Կասինյան Այս առաջնությունում … Read more

Մրցաշարային աղյուսակը միանձնյա գլխավորում է Աստղիկ Հակոբյանը

Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տուն-մարզադպրոցի դահլիճում ընթացող կանանց բարձրագույն խմբի 81-րդ առաջնության վեցերորդ տուրի հինգ զույգերում շախմատիստուհիներից մեկը հաղթական միավոր վաստակեց։ Գրանցվեցին այսպիսի արդյունքներ։ Աննա Խաչատրյան-Անգելինա Միրաքյան՝ 1։0 Մարիամ Ավետիսյան-Լիլիթ Կասինյան՝ 1։0 Նելլի Ջալալյան-Նվարդ Հայրապետյան՝ 0։1 Անահիտ Մկրտչյան-Աստղիկ Հակոբյան՝ 0։1 Սոնա Կրկյաշարյան-Անի Ավետիսյան՝ 1։0։ Մրցաշարային աղյուսակը 5.0 միավորով կրկին միանձնյա գլխավորում է Աստղիկ Հակոբյանը։ Կես … Read more

Հայաստանի տղամարդկանց առաջնությունում երեք շախմատիստ վաստակել է 4,0 միավոր

Հունվար 18,2026 21:50 Շախմատի Հայաստանի տղամարդկանց բարձրագույն խմբի առաջնության 6-րդ տուրում երեք պարտիա արդյունավետ ելք ունեցավ։ Սարգիս Սարգսյանը հաղթեց Արսեն Դավթյանին, Արամ Հակոբյանը առավելության հասավ Մամիկոն Ղարիբյանի նկատմամբ, Մանուել Պետրոսյանը պարտության մատնեց Էմին Օհանյանին։   Յոթերորդ տուրից առաջ մրցաշարային աղյուսակը 4,0-ական միավորով գլխավորում են միջազգային վարպետ Արթուր Դավթյանը եւ գրոսմայստերներ Զավեն Անդրիասյանն ու Մանուել Պետրոսյանը։ … Read more

Անահիտ Մկրտչյանը ստանձնեց միանձնյա առաջատարի դերը

Շախմատի Հայաստանի կանանց բարձրագույն խմբի առաջնության 5-րդ տուրում կենտրոնականը առաջատարներ Անի Ավետիսյան-Անահիտ Մկրտչյան դիմակայությունն էր, որտեղ հաջողությունն ուղեկցեց սեւերով հանդես եկող Անահիտին։ Առավելության հասնելով այս պարտիայում՝ Անահիտն իր անվան դիմաց գրանցեց 4,5 միավոր եւ միանձնյա գլխավորեց մրցաշարային աղյուսակը։ Սակայն մեդալային պայքարից չի հրաժարվում նախորդ օրը անհաջողության մատնված Աստղիկ Հակոբյանը, որն այսօր պարտության մատնեց Նելլի Ջալալյանին … Read more

Արթուր Դավթյանը միացավ չեմպիոնության համար պայքարին

Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տուն-մարզադպրոցի դահլիճում այսօր կայացավ Հայաստանի տղամարդկանց 86-րդ անհատական առաջնության բարձրագույն խմբի մրցաշարի հինգերորդ տուրը։ Միջազգային վարպետ Արթուր Դավթյանը սեւ խաղաքարերով առավելության հասավ գրոսմայստեր Էմին Օհանյանի նկատմամբ։ 3,5 միավորով հավասարվելով Զավեն Անդրիասյանին՝ Արթուրը նրա հետ միասին գլխավորեց մրցաշարային աղյուսակը եւ մտավ չեմպիոնության համար պայքարի մեջ։ Այս տուրում Արամ Հակոբյանը հաղթեց Մանուել Պետրոսյանին, … Read more

Կանանց պայքարում առաջատարի փոփոխություն եղավ

Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տուն-մարզադպրոցի դահլիճում ընթացող Հայաստանի առաջնություններն անցկացվում են ՖԻԴԵ-ի սահմանած կանոնների խստիվ պահպանությամբ։ Պահանջներից մեկն էլ բոլոր մասնակիցների զննումն է։ Կանանց 81-րդ առաջնության բարձրագույն խմբի մրցաշարի չորրորդ տուրից հետո մրցաշարային աղյուսակի վերին հորիզոնականներում փոփոխություններ եղան։ Առաջատար Աստղիկ Հակոբյանը պարտվեց Մարիամ Ավետիսյանին, Անահիտ Մկրտչյանը միավորը բաժանեց Սոնա Կրկյաշարյանի հետ, իսկ Անի Ավետիսյանը հաղթանակ … Read more

Առաջատարներն սկսեցին առանձնանալ

Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տուն-մարզադպրոցի դահլիճում այսօր կացան Հայաստանի բարձրագույն խմբի կանանց 81-րդ եւ տղամարդկանց 86-րդ առաջնությունների երկրորդ տուրի հանդիպումները։ Կանանց պայքարում երկուական հաղթանակ տարել են կանանց ՖԻԴԵ-ի վարպետ Աստղիկ Հակոբյանը եւ Անահիտ Մկրտչյանը, որոնք էլ գլխավորում են մրցաշարային աղյուսակը: Տղամարդկանց առաջնությունում 1,5-ական միավորով առաջատարների եռյակը կազմել են գրոսմայստերներ՝ Զավեն Անդրիասյանը, Մանուել Պետրոսյանը եւ Էմին

Կայացավ շախմատի Հայաստանի առաջնության առաջին տուրը

Հունվար 13,2026 23:37 Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տուն-մարզադպրոցում այսօր կայացան տղամարդկանց եւ կանանց Հայաստանի առաջնության բարձրագույն խմբի առաջին տուրի հանդիպումները։ Էմին Օհանյան Հաջող մեկնարկեցին տղամարդկանցից Արթուր Դավթյանը, Էմին Օհանյանը եւ Մամիկոն Ղարիբյանը, կանանցից՝ Աննա Խաչատրյանը, Մարիամ Ավետիսյանը, Աստղիկ Հակոբյանը եւ Անի Ավետիսյանը, որոնք հաղթական մեկ միավոր վաստակեցին։ Վաղը շախմատիստները պայքարը կշարունակեն երկրորդ տուրում։ Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ … Read more

Մեկնարկում են շախմատի Հայաստանի տղամարդկանց եւ կանանց բարձրագույն խմբի առաջնությունները

Հունվարի 12-ից 22-ը Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տուն-մարզադպրոցում կանցկացվեն շախմատի Հայաստանի բարձրագույն խմբի տղամարդկանց 86-րդ եւ կանանց 81-րդ առաջնությունները, որոնցում հանդես են գալու 10-ական շախմատիստներ։ Հայաստանի շախմատի ֆեդերացիան հաստատել է մասնակիցների անունները։ Տղամարդիկ. Արամ Հակոբյան՝ գրոսմայստեր, Մանուել Պետրոսյան՝ գ/մ, Զավեն Անդրիասյան՝ գ/մ, Տիգրան Հարությունյան՝ գ/մ, Կարեն Գրիգորյան՝ գ/մ, Էմին Օհանյան՝ գ/մ, Մամիկոն Ղարիբյան՝ գ/մ, Արթուր … Read more