ԵԼ․ Ցրվենա Զվեզդան հաղթեց Շտուրմին, Թիկնիզյանի գոլը չեղարկվեց, այլ արդյունքներ

Այսօր՝ դեկտեմբերի 11-ին, կայացան Եվրոպա լիգայի 2025/2026 մրցաշրջանի լիգայի փուլի 6-րդ տուրի հանդիպումները։ Սերբական «Ցրվենա Զվեզդան» հյուրընկալվելիս 1:0 հաշվով առավելության է հասել ավստրիական «Շտուրմի» նկատմամբ։ Հանդիպման միակ գոլը 55-րդ րոպեին խփել է հյուրերի կիսապաշտպան Միրկո Իվանիչը։ Հայաստանի հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանը, ով հանդես է գալիս սերբական ակումբի կազմում, խաղադաշտում անցկացրել է ամբողջ հանդիպումը։ Վերջինս գոլ … Read more

🎥 ԵԼ. 10 հոգով մնացած Ցրվենան հաղթեց Ստյաուային, Լիոնն ու Բոլոնիան ջախջախիչ հաղթանակներ տարան, այլ արդյունքներ

Եվրոպա լիգայի 2025/26 թթ. խաղարկության լիգայի փուլի հինգերորդ տուրում սերբական «Ցրվենա Զվեզդան» սեփական հարկի տակ նվազագույն հաշվով առավելության հասավ ռումինական «Ստյաուայի» նկատմամբ (1-0)։ Առաջին խաղակեսի միջնամասում՝ 27-րդ րոպեից սկսած, Սերբիայի գործող չեմպիոնը մնաց 10 հոգով․ թիմի կենտրոնական պաշտպան Ֆրանկլին Տեբոն ստացավ ուղիղ կարմիր քարտ։ Խաղի միակ և հաղթական գոլը 50-րդ րոպեին խփեց տանտերերի բրազիլացի հարձակվող … Read more

🎥 Թշնամին տանից է. Բետիսի առաջատարը վնասվածք է ստացել՝ բախվելով թիմակցին

Եվրոպա լիգայի լիգայի փուլի 5-րդ տուրի շրջանակում կայացած «Բետիս» — «Ուտրեխտ» հանդիպումը անհաջող է մեկնարկել իսպանական թիմի համար։ Սևիլիայի «Օլիմպիկո դե լա Կարտուխա» մարզադաշտում ընթացող խաղի սկզբնամասում տհաճ միջադեպ է գրանցվել տանտերերի մասնակցությամբ։ «Բետիսի» կիսապաշտպաններ Իսկոն և Սոֆյան Ամրաբատը խաղադաշտում բախվել են միմյանց, ինչի հետևանքով երկուսն էլ չեն կարողացել շարունակել հանդիպումը։ 10-րդ րոպեին իսպանացուն փոխարինել … Read more

🎥📷 Սարսափ Վիլա Պարկում. ջարդված նստարաններ, վիրավոր ֆուտբոլիստ և բախումներ ոստիկանների հետ

Եվրոպա լիգայի շրջանակում կայացած «Ասթոն Վիլա» — «Յանգ Բոյս» հանդիպումը ստվերվել է շվեյցարական ակումբի երկրպագուների ագրեսիվ պահվածքով և զանգվածային անկարգություններով։ Միջադեպի հետևանքով տուժել է տանտերերի հարձակվող Դոնիել Մալենը։ Այս մասին գրում է Daily Mail-ը։  Իրավիճակը լարվել է խաղի 27-րդ րոպեին, երբ Մալենը բացել է հաշիվը։ Գոլը տոնելու նպատակով անկյունային դրոշակին մոտեցած ֆուտբոլիստը հյուրերի տրիբունայի կողմից … Read more

🎥 ԵԼ․ Ասթոն Վիլայի և Ռոմայի հաղթանակները, այլ արդյունքներ — Armsport.am

Կայացել են Եվրոպա լիգայի լիգայի փուլի 5-րդ տուրի հանդիպումները։ Խաղային օրն աչքի է ընկել դիտարժան պայքարով, գոլառատ հանդիպումներով և մրցաշարային աղյուսակի փոփոխություններով։ «Ասթոն Վիլան» «Վիլա Պարկ» մարզադաշտում 2։1 հաշվով առավելության հասավ շվեյցարական «Յանգ Բոյսի» նկատմամբ։ Տանտերերի կազմում փայլեց Դոնիել Մալենը, ով դարձավ դուբլի հեղինակ։ Հյուրերի միակ գնդակը խփեց Ժոել Մոնտեյրոն։ Այս հաղթանակից հետո Ունաի Էմերիի … Read more

🎥 Թիկնիզյանն ու թիմակիցները պարտության մատնեցին ֆրանսիական Լիլին — Armsport.am

Այսօր՝ նոյեմբերի 6-ին ՈւԵՖԱ Եվրոպա լիգայի և Կոնֆերենցիաների լիգայի շրջանակում կայացան մի շարք հանդիպումներ։ Եվրոպա լիգայի լիգայի փուլի 4-րդ տուրում «Ցրվենա Զվեզդան» սեփական հարկի տակ ընդունեց «Լիլին»։ Տանտերերը հաղթեցին մրցակցին նվազագույն հաշվով։ Նշանակված 11 մետրանոցն անվրեպ իրացրեց Մարկո Արնաուտովիչը 85-րդ րոպեին։ Սերբական ակումբի պաշտպան Նաիր Թիկնիզյանը մասնակցեց ամբողջ խաղին։ Crvena zvezda 1-0 Lille — Marko … Read more

Եվրոպա լիգայի և Կոնֆերենցիաների լիգայի օրվա արդյունքները — Armsport.am

Այսօր՝ հոկտեմբերի 23-ին, կայացան Եվրոպա լիգայի 3-րդ տուրի և Կոնֆերենցիաների լիգայի 2-րդ տուրի հանդիպումները։ Եվրոպա լիգա, 3-րդ տուր «Բրան»-«Ռեյնջերս»՝ 3:0«Ստյաուա» — «Բոլոնիա»՝ 1:2«Գոու Էհեդ Իգլս» — «Ասթոն Վիլա»՝ 2:1«Ֆեներբահչե» — «Շտուտգարտ»՝ 1:0«Բրագա» — «Ցրվենա Զվեզդա»՝ 2:0 [ Նաիր Թիկնիզյան, մասնակցել է ամբողջ խաղին ]«Լիոն» — «Բազել»՝ 2:0«Ռեդ Բուլ Զալցբուրգ» — «Ֆերենցվարոշ»՝ 2:3«Գենկ» — «Բետիս» ՝ … Read more

EUROPE LEAGUE. «Ցրվենա Զվեզդան» պարտվեց «Բրագային»․ այլ արդյունքներ

Եվրոպա լիգայի լիգայի փուլի երրորդ տուրում սերբական «Ցրվենա Զվեզդան», որի պաշտպանական գծում հանդես է գալիս Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Նաիր Թիկնիզյանը, հերթական պարտությունը կրեց։ Բելգրադյան ակումբը Պորտուգալիայում 0-2 հաշվով զիջեց «Բրագային»։ Թիկնիզյանը խաղադաշտում անցկացրեց բոլոր 90 րոպեները, սակայն չկարողացավ օգնել թիմին խուսափել անհաջողությունից։ Այս հաղթանակից հետո «Բրագան» վաստակեց 9 միավոր և շարունակում է առաջնորդել իր … Read more

🎥 Անհավանական․ Լիլի դարպասապահը 3 րոպեում երեք 11 մետրանոց է հետ մղել Ռոմայի դեմ խաղում

Ուշագրավ դրվագ է գրանցվել Եվրոպա լիգայի խաղարկության լիգայի փուլի երկրորդ տուրում կայացած «Ռոմա» – «Լիլ» խաղում (0:1)։ Ֆրանսիական ակումբը նվազագույն հաշվով հաղթեց «Ռոմային» շնորհիվ թիմի դարպասապահ Բերկե Օզերի տպավորիչ խաղի։ 82-րդ րոպեին մրցավարը 11 մետրանոց հարված նշանակեց «Լիլի» դարպասին, որից հետո հռոմեական ակումբի ուկրաինացի հարձակվող Արտյոմ Դովբիկը չկարողացավ գրավել մրցակցի դարպասը։ Սակայն խախտման պատճառով մրցավարը … Read more

🎥 Թիկնիզյանի Ցրվենան զիջեց Պորտուին, Բարսեղյանը գոլային փոխանցում կատարեց․ ԵԼ-ի և ԿԼ-ի արդյունքները

Այսօր՝ հոկտեմբերի 2-ին, կայացան ՈՒԵՖԱ Եվրոպա լիգայի և ՈՒԵՖԱ Կոնֆերենցիաների լիգայի 2025/2026 մրցաշրջանի երկրորդ տուրի հանդիպումները։ Եվրոպա լիգա Բելգրադի «Ցրվենա Զվեզդան» 1:2 հաշվով պարտվեց պորտուգալական «Պորտուին»։ Սերբական ակումբի կազմում խաղին մասնակցեց Նաիր Թիկնիզյանը, ով խաղադաշտ դուրս եկավ մեկնարկային կազմում և փոխարինվեց 81-րդ րոպեին։ Կոնֆերենցիաների լիգա Վարշավայի «Լեգիան» նվազագույն հաշվով՝ 0:1, պարտվեց թուրքական «Սամսունսպորին»։ Վահան Բիչախչյանը … Read more