«Նոա»-ն դուրս եկավ որակավորման երրորդ փուլ

30 Հուլիսի 2026, 22:57 Այսօր՝ հուլիսի 30-ին, ՈւԵՖԱ-ի Կոնֆերենցիաների լիգայի 2026/27 մրցաշրջանի որակավորման երկրորդ փուլի պատասխան խաղում Հայաստանի գործող գավաթակիր և սուպերգավաթակիր «Նոա»-ն Աբովյանի Վահագն Թումասյանի անվան մարզադաշտում ընդունել էր մոլդովական «Զիմբրու»-ին։ Թիմերի միջև առաջին հանդիպումն ավարտվել էր 1-1 հաշվով։ Աբովյանում կայացած հանդիպումն ավարտվել է «Նոա»-ի հաղթանակով՝ 2-1 հաշվով․ առաջին խաղակեսում մեր թիմի կազմում գոլի … Read more

Պաշտոնական. Արտակ Դաշյանը նոր ակումբ ունի — Armsport.am

Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Արտակ Դաշյանը վերադարձել է Երևանի «Փյունիկ», հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։ Ընդհանուր առմամբ, Դաշյանը «Փյունիկում» անցկացրել է 98 խաղ՝ դառնալով 15 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։ 36-ամյա ֆուտբոլիստի նախորդ թիմը Երևանի «Նոան» էր, որի հետ 2024/25 թթ․ մրցաշրջանում դարձել է Հայաստանի չեմպիոն և գավաթակիր։