Fastex ՊԼ. Աշնանային հատվածի խորհրդանշական հավաքականը՝ ըստ Armsport-ի — Armsport.am

Հայաստանի Fastex Պրեմիեր լիգայի 2025/26 մրցաշրջանի աշնանային հատվածն աչքի ընկավ աննախադեպ մրցակցային խտությամբ։ Առաջատար «Արարատ-Արմենիային» (34 միավոր) հետապնդող եռյակը՝ «Ուրարտուն», «Փյունիկն» ու «Ալաշկերտը», ձմեռային դադարի գնացին հավասար՝ 29-ական միավորով։ Armsport-ը, հիմնվելով թիմերի մարտավարական ցուցանիշների և ֆուտբոլիստների անհատական արդյունավետության վրա, ներկայացնում է առաջնության առաջին կեսի խորհրդանշական հավաքականը՝ 3-4-3 դասավորությամբ։ Դարպասապահ Ալեքսանդր Միշիև («Ուրարտու») Պաշտպաններ Ժիրայր Մարգարյան … Read more

Նարեկ Հովհաննիսյանը հաղթել է հնդիկ Շուբհամին

Դեկտեմբեր 07,2025 21:17 Իր մեկնարկային մենամարտում միավորներով առավելության հասնելով Հնդկաստանի ներկայացուցիչ Շուբհամ Շուբհամի նկատմամբ՝ 63,5 կգ քաշային Նարեկ Հովհաննիսյանը այսօր Դուբայում ընթացող բռնցքամարտի աշխարհի առաջնությունում շարունակեց Հայաստանի հավաքականի անկորուստ ընթացքը։ Երեկոյան մրցահերթում մենք ունենք եւս երկու մասնակից։ Նախ ռինգ կմտնի Ժիրայր Սարգսյանը, իսկ Երեւանի ժամանակով արդեն կեսգիշերին մոտ 71 կգ քաշային կարգում երկրորդ մենամարտը կանցկացնի … Read more

Բռնցքամարտի ԱԱ․ մրցումային 4-րդ օրը հաջող է մեկնարկել Հայաստանի հավաքականի համար

Բռնցքամարտի աշխարհի առաջնության մրցումային 4-րդ օրը հաջող է մեկնարկել Հայաստանի հավաքականի համար։ 63.5 կգ քաշային կարգում հանդես եկող Նարեկ Հովհաննիսյանը վստահ ելույթ է ունեցել՝ առավելության հասնելով Հնդկաստանը ներկայացնող Շուբամի նկատմամբ։ Այս հաղթանակով Հովհաննիսյանը հաջող սկիզբ է ապահովել մեր ընտրանու համար։ Հայաստանի հավաքականի մյուս ներկայացուցիչները պայքարի մեջ կմտնեն երեկոյան մրցահերթում։ Ժամը 21:00-ից սկսած իրենց մենամարտերը կանցկացնեն … Read more

Նարեկ Հովհաննիսյանը երկրորդ հաղթանակն է տարել պրոֆեսիոնալ ռինգում

16 Հոկտեմբերի 2025, 17:50 Հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Նարեկ Հովհաննիսյանը (2-0) Կալիֆորնիայի Կոմերս քաղաքում կայացած բռնցքամարտի երեկոյում չորրորդ ռաունդում նոկաուտով տպավորիչ հաղթանակ է տարել ամերիկացի Էրիկ Հովարդի (7-4) նկատմամբ։ 27-ամյա Հովհաննիսյանի համար սա արդեն երկրորդ անընդմեջ հաղթանակն է պրոֆեսիոնալ ռինգ տեղափոխվելուց հետո: Հիշեցնենք, որ այս ամռանը նա ավարտել է ելույթները Հայաստանի հավաքականում և նորամուտը նշել պրոֆեսիոնալ … Read more