Fastex ՊԼ. Աշնանային հատվածի խորհրդանշական հավաքականը՝ ըստ Armsport-ի — Armsport.am

Հայաստանի Fastex Պրեմիեր լիգայի 2025/26 մրցաշրջանի աշնանային հատվածն աչքի ընկավ աննախադեպ մրցակցային խտությամբ։ Առաջատար «Արարատ-Արմենիային» (34 միավոր) հետապնդող եռյակը՝ «Ուրարտուն», «Փյունիկն» ու «Ալաշկերտը», ձմեռային դադարի գնացին հավասար՝ 29-ական միավորով։

Armsport-ը, հիմնվելով թիմերի մարտավարական ցուցանիշների և ֆուտբոլիստների անհատական արդյունավետության վրա, ներկայացնում է առաջնության առաջին կեսի խորհրդանշական հավաքականը՝ 3-4-3 դասավորությամբ։

Դարպասապահ

  • Ալեքսանդր Միշիև («Ուրարտու»)

Պաշտպաններ

  • Ժիրայր Մարգարյան («Ուրարտու»)
  • Էրիկ Փիլոյան («Ուրարտու»)
  • Սերգեյ Վակուլենկո («Փյունիկ»)

Կիսապաշտպաններ

  • Նարեկ Հովհաննիսյան (ԲԿՄԱ)
  • Էլդեր Ֆերեյրա («Նոա»)
  • Ժիրայր Շաղոյան («Արարատ-Արմենիա»)
  • Կարեն Նալբանդյան («Ալաշկերտ»)

Հարձակվողներ

  • Բրունո Միշել («Ուրարտու»)
  • Մոմո Տուրե («Ալաշկերտ»)
  • Արթուր Սերոբյան («Արարատ-Արմենիա»)

Գլխավոր Մարզիչ

  • Տուլիպա («Արարատ-Արմենիա»)

ՀՊԼ-ի մրցաշարային աղյուսակը

Leave a Comment