🎥 Արթուր Սերոբյանի գոլն օգնել է Շերիֆին հաղթել Միլսամիին — Armsport.am

Մոլդովայի ընթացիկ առաջնության 3-րդ տուրի շրջանակում «Շերիֆը» արտագնա խաղում 2:1 հաշվով հաղթանակ է տարել «Միլսամիի» նկատմամբ։

Տիրասպոլյան ակումբի կազմում հաղթական գոլը խփել է Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Արթուր Սերոբյանը։ Նա փոխարինման է մտել երկրորդ խաղակեսի սկզբում և աչքի է ընկել 52-րդ րոպեին։

Այս հաղթանակից հետո «Շերիֆը» 9 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը։

Սերոբյանի գոլը

Սերոբյանի հետխաղյա մեկնաբանությունը

Leave a Comment