Սպերցյանը՝ հավաքականի պատմության ամենաարագ գոլի հեղինակ — Armsport.am

Հայաստանի հավաքականի կիսապաշտան Էդուարդ Սպերցյանը դարձել է հավաքականի պատմության ամենաարագ գոլի հեղինակը: Սպերցյանը Չեռնոգորիայի դեմ վերջերս տեղի ունեցած հանդիպման 24-րդ վայրկյանին է դարձել գոլի հեղինակ: Այս կերպ նա շրջանցել է հավաքականի նախկին հարձակվող Յուրա Մովսիսյանին, որը 2013 Դանիայի դեմ արտագնա խաղում գոլ էր խփել խաղի արդեն 26-րդ րոպեին:

Հովհաննես Հարությունյանը վերադարձել է Սոչի — Armsport.am

Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Հովհաննես Հարությունյանը վերադարձել է ռուսական «Սոչի»: Այս մասին հայտնում է ակումբի մամուլի քարտուղարությունը: Անցած մրցաշրջանը կիսապաշտպանը վարձավճարով անցկացրել է «Արարարտ-Արմենիայում»։ Երևանյան ակումբի կազմում Հարությունյանը դարձել է ազգային առաջնության արծաթե մեդալակիր և ազգային գավաթի եզրափակիչի մասնակից։ Ընդհանուր առմամբ, 2024/25 մրցաշրջանում Հովհաննեսը բոլոր մրցաշարերում անցկացրել է 30 խաղ և գոլ + փոխանցում համակարգով (3 … Read more

🎥Ջոն վան՛տ Սխիպի հետխաղային մամուլի ասուլիսը (թարմացվում է) — Armsport.am

Հայաստանի հավաքականն այսօր արտագնա ընկերական խաղ է անցկացրել Չեռնոգորիայի հետ և 2։2 հաշվով ավարտել այն։ Հայաստանի թիմի կազմում դուբլ է ձևակերպել Էդուարդ Սպերցյանը։ Հավաքականի գլխավոր մարզիչ Ջոն վան՛տ Սխիպը խաղից հետո պատասխանում է լրագրողների հարցերին։ Ուղիղ եթեր՝

🎥Սպերցյանի դուբլի շնորհիվ Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ

Հայաստանի հավաքականն այսօր արտագնա ընկերական խաղ է անցկացրել Չեռնոգորիայի հետ և 1։2 հաշվով պարտություն է կրել։ Հայաստանի թիմի կազմում միակ գնդակն առաջին իսկ րոպեին հեղինակել է Էդուարդ Սպերցյանը։ Ընկերական հանդիպումՉեռնոգորիա-Հայաստան՝ 2։2Գոլերը՝ Աջիչ (5′), Բուլատովիչ (52′) — Սպերցյան (1′, 81′)  

🎥Սպերցյանը 25-րդ վայրկյանին գրավել է Չեռնոգորիայի դարպասը — Armsport.am

Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը բացել է Չեռնոգորիայի դեմ ընկերական խաղի հաշիվը՝ 25-րդ վայրկյանին դառնալով գոլի հեղինակ։ 4 րոպե անց, սակայն, չեռնոգորցիները պատասխանել են խփած գնդակով։

Հենրի Ավագյանի գրառումը․ նա պահեստայինների թվում է Չեռնոգորիայի դեմ խաղում

Հայաստանի հավաքականի դարպասապահ Հենրի Ավագյանը գրառում է կատարել ֆեյսբուքի իր էջում։ «7 երկար և խոչընդոտներով լի տարիներ։ Այս ամբողջ ընթացքում ես մի պահ անգամ չեմ դադարել հավատալ, որ կարող եմ վերադառնալ Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմ և օգնել իմ երկրին։ Իհարկե, կցանկանայի, որ իմ վերադարձը մեկնարկային կազմում նշանավորվեր հաղթանակով, բայց այս դժվարին ժամանակներում շատ կարևոր է … Read more

Չեռնոգորիա-Հայաստան. մեկնարկային կազմեր — Armsport.am

Հայաստանի ազգային հավաքականը Նիկշիչ քաղաքի «Քաղաքային» մարզադաշտում այսօր ընկերական հանդիպում կանցկացնի Չեռնոգորիայի հավաքականի հետ: Հանդիպումը կմեկնարկի ժամը 22:00-ին, իսկ մեր ընտրանին խաղադաշտ դուրս կգա հետևյալ կազմով՝

Հայաստանի հավաքականը վերջին մարզումն է անցկացրել Չեռնոգորիայի դեմ խաղից առաջ

Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստները վերջին մարզումն են անցկացրել Չեռնոգորիայի հետ վաղը կայանալիք ընկերական խաղից առաջ։ Լուսանկարները՝ ՀՖՖ-ի․ Չեռնոգորիա-Հայաստան ընկերական հանդիպումը կկայանա հունիսի 9-ին՝ ժամը 22։00-ին (Երևանի ժամանակով) Նիկշիչի «Քաղաքային» մարզադաշտում:

Եթե անհանգստանայի իմ հեղինակության մասին, չէի զբաղվի այս աշխատանքով․ — Armsport.am

Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Ջոն վան՛տ Սխիպին Չեռնոգորիայի դեմ խաղից առաջ կայացած մամուլի ասուլիսի ընթացքում հարցրել են՝ արդյոք նա չի՞ մտածում իր հեղինակության մասին՝ որպես Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ, որն առաջին երեք խաղերում երեք խոշոր հաշվով պարտություն է կրել։ «Ես 61 տարեկան եմ և կարիերայիս ընթացքում թե՛ որպես ֆուտբոլիստ, թե՛ որպես մարզիչ շատ բաների եմ … Read more

Ջոն վան՛տ Սխիպն ասել է՝ արդյոք ՀՖՖ-ի նախագահի հետ խոսե՞լ է Կոսովոյից կրած պարտությունից հետո

Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ջոն վան՛տ Սխիպը Չեռնոգորիայի հետ վաղը կայանալիք ընկերական խաղից առաջ պատասխանել է լրագրողների հարցերին։ «Կարծում եմ՝ ինքներդ էլ կարող եք տեսնել, որ տղաների էներգիան տեղում է, մթնոլորտը լավ է։ Իհարկե, մենք հիասթափված ենք նախորդ խաղում կրած պարտությունից, հատկապես վերջին գոլերից, բայց տղաներին էլ եմ ասել, որ սա մի գործընթաց է, … Read more