ՀՖՖ մրցավարական անձնակազմը կսպասարկի ՉԼ որակավրման հանդիպում • Tribune.am

Հուլիսի 7-ին Սան Մարինոյում կկայանա ՈՒԵՖԱ Չեմպիոնների լիգայի «Տրե Ֆիորի» – «Լարնե» հանդիպումը։ Այն կսպասարկի ՀՖՖ մրցավարական անձնակազմը։ Այս մասին հայտնում է ՀՖՖ-ն։ Գլխավոր մրցավարը կլինի Արտեմ Գասպարյանը, օգնականները՝ Մեսրոպ Ղազարյանն ու Արման Հակոբջանյանը։ Չորրորդ պաշտոնյան Հենրիկ Նալբանդյանն է։ ՎԱՌ-ի սենյակում կաշխատեն Անգելոս Եվանգելոուն և Զավեն Հովհաննիսյանը։

ՀՖՖ-ի նոր սահմանափակումը դժգոհություն է առաջացրել ակումբների շրջանում • Tribune.am

Արտասահմանցի ֆուտբոլիստների սահմանափակում` տրանսֆերային պատուհանի ամենաթեժ պահին ՀՖՖ պրոֆեսիոնալ ֆուտբոլի մրցումների անցկացման կանոնակարգում նախատեսված է սահմանափակում, որով յուրաքանչյուր ակումբի թույլատրվում է գրանցել առավելագույնը 15 օտարերկրացի ֆուտբոլիստ:  Եվրոպական մրցաշարերում հանդես եկող հայկական ակումբները փորձում են բարձրակարգ առաջնություններից համալրել իրենց կազմերը, Հայաստանը պատվով եվրոգավաթներում ներկայցնելու համար, սակայն ՀՖՖ մրցումների անցկացման նոր որոշման համաձայն հնարավոր է գրանցել ակումբում … Read more

Ֆուտզալի Չեմպիոնների Լիգայի նախնական փուլը կանցկացվի Երևանում • Tribune.am

Ֆուտզալի Չեմպիոնների Լիգայի 2026/27 մրցաշրջանի նախնական փուլի հանդիպումները կկայանան Երևանում։ Այս մասին հայտնում է ՀՖՖ-ի պաշտոնական կայքը։ Հուլիսի 8-ին Շվեյցարիայի Նիոն քաղաքում կկայանա նախնական և հիմնական փուլի վիճակահանությունը։ Ձևաչափը հետևյալն է․ — 32 ցածր վարկանիշ ունեցող ակումբ մասնակցում է նախնական փուլին:— Թիմերը բաժանվում են 8 խմբի՝ յուրաքանչյուրում 4 թիմ։ Յուրքանչյուր խմբի հանդիպումները կայանում են մինի-մրցաշարի ձևաչափով՝ նախապես ընտրված 8 քաղաքներում։— Խմբերի հաղթողները հաջորդ՝ հիմնական փուլին մասնակցելու իրավունք են … Read more

Հայտարարում եմ ՀՖՖ փոխնախագահի պաշտոնից և գործկոմի անդամությունից հրաժարական տալու մասին. Արմեն Նիկողոսյան

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի փոխնախագահ և գործկոմի անդամ Արմեն Նիկողոսյանը հանդես է եկել պաշտոնական հայտարարությամբ, որում նշված է. «Հարգելի՛ ֆուտբոլային հանրություն, Անցյալ տարեվերջին կայացած ՀՖՖ ժողովում հայտարարել էի, որ 2026 թվականի գործադիր կոմիտեի ընտրություններում չեմ առաջադրվելու և ավարտելու եմ գործունեությունս ՀՖՖ փոխնախագահի պաշտոնում: Այս ընթացքում, սակայն, տեղի ունեցան իրադարձություններ, որոնք որոշակի շտկումներ մտցրին որոշմանս մեջ: Նախ՝ … Read more

CAS-ը մերժել է «Լոկոմոտիվ Երևան»-ի և Քանանյանների հայցը ՀՖՖ-ի դեմ • Tribune.am

Սպորտային արբիտրաժային դատարանը (CAS) ամբողջությամբ մերժել է «Լոկոմոտիվ Երևան» ՖԱ-ի և Քանանյանների՝ ՀՖՖ-ի դեմ ներկայացրած հայցը։ Այս մասին հայտնում է ՀՖՖ-ի պաշտոնական կայքը։ «Լոկոմոտիվ Երևան» ՖԱ-ն ՀՖՖ-ից պահանջում էր 2,012,229 եվրո՝ որպես ենթադրյալ ուղղակի վնասների փոխհատուցում, ինչպես նաև 1,445,000 եվրո՝ որպես ենթադրյալ բաց թողնված շահույթ։ Բացի այդ, Քանանյանները պահանջում էին 1,400,000 եվրո՝ որպես ենթադրյալ բարոյական … Read more

Եղիշե Մելիքյանը հրապարակել է Հայաստանի հավաքականի հայտացուցակը հունիսյան խաղերի համար

Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը հրապարակել է ազգային ընտրանի հրավիրված ֆուտբոլիստների ցանկը հունիսին կայանալիք երկու ընկերական հանդիպումների համար։ Այս մասին հայտնում է ՀՖՖ-ի պաշտոնական կայքը։ Դարպասապահներ Հենրի Ավագյան — «Փյունիկ» Օգնեյ Չանչարևիչ — «ԻՄՏ Բելգրադ» (Սերբիա) Արման Ներսեսյան — «Արարատ Արմենիա» Ալեքսանդր Միշիև — «Ուրարտու» Պաշտպաններ Կամո Հովհաննիսյան — «Արարատ Արմենիա» Արման Ղազարյան … Read more

Հայաստանն ու Վրաստանը կհյուրընկալեն ՖԻՖԱ երիտասարդական ԱԱ-ն • Tribune.am

Հայաստանն ու Վրաստանը համատեղ կհյուրընկալեն Աշխարի 2029 թվականի երիտասարդական առաջնությունը։ Այս մասին հայտնում է ՀՖՖ-ն։ «Քիչ առաջ Կանադայի Վանկուվեր քաղաքում կայացել է ՖԻՖԱ-ի Գործկոմի նիստը, որի ընթացքում հաղթող է ճանաչվել Հայաստանի ու Վրաստանի՝ մրցաշարը հյուրընկալելու համատեղ հայտը։ Սա աննախադեպ իրադարձություն է հայկական ֆուտբոլի համար։Առաջին անգամ մեր երկիրը կհյուրընկալի համաշխարհային մակարդակի խոշորագույն ֆուտբոլային մրցաշար, ինչը վկայում է … Read more

Արտակ Ադամյանը թողնում է կանանց Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնը

Արտակ Ադամյանը որոշել է այլևս չշարունակել աշխատանքը Կանանց Հայաստանի ազգային հավաքականում։ Այս մասին հայտնում են ՀՖՖ-ից: ՀՖՖ-ն շնորհակալություն է հայտնում Արտակ Ադամյանին՝ կանանց Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում կատարած պրոֆեսիոնալ և նվիրված աշխատանքի համար։ «Արտակ Ադամյանի գլխավորությամբ մեր ընտրանին մեկ քայլ առաջ կատարեց՝ պաշտոնական խաղերում գրանցելով իր առաջին հաղթանակը և ցույց տալով, որ կանանց … Read more

Երևանում մեկնարկեց ՈՒԵՖԱ-ի ֆուտբոլային բժիշկների կրթական ծրագիրը

Փետրվար 03,2026 11:32 ՈՒԵՖԱ-ի FDEP ծրագիրն առաջին անգամ անցկացվում է Հայաստանում:Այսօր Երևանում մեկնարկեց ՈՒԵՖԱ-ի Ֆուտբոլային բժիշկների կրթական ծրագիրը (FDEP): Բացման արարողությանը ներկա էին ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, ՀՖՖ բժշկական դեպարտամենտի ղեկավար Նարեկ Վանեսյանը և ՈՒԵՖԱ-ի բժշկական ծառայության ղեկավար Զորան Բահտիյարևիչը։ Ծրագրին մասնակցում են ՈՒԵՖԱ-ի անդամ 51 ֆուտբոլային ասոցիացիաների ներկայացուցիչ բժիշկներ։ Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ … Read more