Ucom-ում հնարավոր է կտրուկ իջեցված գներով ձեռք բերել Samsung սմարթֆոններ

Ucom-ում մինչեւ դեկտեմբերի 5-ը հնարավոր է կտրուկ իջեցված գներով ձեռք բերել 2018թ. արտադրված Samsung Galaxy J4 եւ Samsung Galaxy J2 մոդելները: Վաճառքում առկա են նշված մոդելների սեւ եւ ոսկեգույն երանգները, իսկ Samsung Galaxy J2-ն առկա է նաեւ արծաթագույն եւ կապույտ երանգներով։ «Ինչպես միշտ, Ucom-ը հնարավորություն է ընձեռում տարբեր նախասիրություններ եւ հնարավորություններ ունեցող իր հաճախորդներին ընտրել … Read more

Մայքըլ Քուշաքջեան. EPIC-ը ստարտափներին ուղղորդում է դեպի զարգացման նոր մակարդակ

Մայքըլ Քուշաքջեանը 2018-ի ապրիլից ղեկավարում է Հայաստանի ամերիկյան համալսարանի (ՀԱՀ) Ձեռներեցության եւ նորարարական տեխնոլոգիաների կենտրոնը (EPIC): Նա նաեւ ՀԱՀ Բիզնեսի եւ Տնտեսագիտության քոլեջի դասախոս է, ունի ստարտափ եւ վենչուրային փորձ՝ ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում: Itel.am-ը Մայքըլ Քուշաքջեանի հետ զրուցել է EPIC-ի ծրագրերի եւ տեսլականի, ինչպես նաեւ Հայաստանի ՏՏ ոլորտի մասին: – Ինչպիսի՞ն է EPIC-ի … Read more

ServiceTitan-ը՝ միլիարդ դոլարանոց հայկական ստարտափ

Հայ հիմնադիրներ ունեցող, տնային ծառայությունների ոլորտում բիզնես կառավարման լուծումներ առաջարկող ամերիկյան ServiceTitan ընկերությունը ներդրումային D ռաունդում $165 մլն է ներգրավել եւ այսուհետ գնահատվում է $1,65 մլրդ: Ներդրումային ռաունդը գլխավորել է Index Ventures-ը, որին միացել են Dragoneer-ը եւ T. Rowe Price-ը, Battery Ventures-ը, Bessemer Venture Partners-ը եւ ICONIQ Capital-ը: Նշվում է, որ սա ծրագրային ապահովման ոլորտում … Read more

Հայաստանում Beeline-ը մասնակցում է կարիերայի եւ ձեռնարկատիրության աջակցության ծրագրին

Հայաստանում Beeline-ը մասնակցում է կարիերայի եւ ձեռնարկատիրության աջակցության 2018թ. ծրագրին, որը կազմակերպվել է ամերիկյան դեսպանատան կողմից՝ ձեռներեցության համաշխարհային շաբաթվա (Global Entrepreneurship Week – GEW) միջոցառումների շրջանակում: Միջոցառման ընթացքում ընկերությունները ներկայացնում են ներկայում պահանջված մասնագիտությունները, տեղեկացնում են մասնակիցներին, թե ինչ հմտություններ եւ գիտելիքներ են պահանջում իրենց մոտ աշխատանքի համար դիմող թեկնածուներից։ «Մենք ապրում ենք արագ կատարվող … Read more

Facebook-ի ստեղծած անկախ մարմինը կորոշի, թե որ կոնտենտը ջնջել

Facebook-ը կստեղծի անկախ մարմին, որը կօգնի ընտրել, թե սոցիալական ցանցի որ հրապարակումներն է պետք հեռացնել: Այս մասին հայտարարել է Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը: Նա նշել է, որ անկախ մարմինը կօգնի գտնել այն հրապարակումները, որոնք խախտում են Facebook-ի կանոնները:  Անկախ մարմինը թեստային տարբերակով կսկսի գործել 2019թ. սկզբին եւ կզբաղվի օգտատերերի բողոքների ուսումնասիրությամբ: Մարկ Ցուկերբերգի խոսքով՝ նորաստեղծ … Read more

«Ռոստելեկոմ»-ի աջակցությամբ ամփոփվել են Inspired By Her Academy նախագծի արդյունքները

«Ռոստելեկոմ» ընկերության աջակցությամբ ամփոփվել է օգոստոսին մեկնարկած եւ Հայաստանում առաջին անգամ իրականացվող Inspired by Her (IBH) Academy նախագիծը: Մասնակիցները ներկայացրել են իրենց գաղափարների հիման վրա ստեղծված գործարար նախագծերը, իսկ լավագույն մասնակիցը ստացել է հատուկ մրցանակը։ Բացի Հայաստանից՝ ծրագիրն իրականացվել է նաեւ Աֆղանստանում, Պակիստանում եւ շուտով կմեկնարկի Մեծ Բրիտանիայում։ Նախագիծն իրականացվել է երեք փուլով։ Առաջին փուլում … Read more

Startup Boost Weekend մրցույթն ընդունում է հայտեր

Դեկտեմբերի 1-2-ը Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում կկայանա ձեռներեցությունը խթանելուն ու ուսանողների քաջալերմանը նվիրված Startup Boost Weekend 48-ժամյա մրցույթը: Մրցույթը կազմակերպվում է տեխնիկական եւ ոչ տեխնիկական կրթություն ունեցող ուսանողների շրջանում բարձր մակարդակի պրակտիկ հմտություններ ձեւավորելու նպատակով: Կարող են դիմել ծրագրավորողները, դիզայներները, մարքեթոլոգները եւ այլ մասնագետներ: Հետաքրքրված ուսանողները կարող են մինչեւ նոյեմբերի 28-ը գրանցվել Breedge հարթակով, որը … Read more

Ucom-ի եւ IE բիզնես դպրոցի նախաձեռնությամբ կայացել է Big Data-ի թեմայով միջոցառում

Նոյեմբերի 15-ին Ucom ընկերության նախաձեռնությամբ Երեւանի Նորարարական լուծումների եւ տեխնոլոգիաների միջազգային գիտատեխնիկական կենտրոնի (ISTC) հայկական տարածաշրջանային գրասենյակում կայացել է Harnessing the Power of Big Data միջոցառումը։ Մեծ տվյալների ուժի կիրառման ուղիներին ու առանձնահատկություններին նվիրված համաժողովն իրականացվել է Financial Times պարբերականի վարկածով Եվրոպայում 3-րդ տեղն զբաղեցնող հայտնի IE Business School-ի հետ գործակցությամբ։ Վերջին տասնամյակում աշխարհում կուտակվել … Read more

Կին խոսնակները՝ ՏՏ ոլորտում երազանքի աշխատանք գտնելու մասին

Նոյեմբերի 14-ին Երեւանում՝ Girls in Tech-ի հայաստանյան մասնաճյուղի եւ IE միջազգային բիզնես դպրոցի նախաձեռնությամբ, կայացել է Tech&Bsuiness Talks միջոցառումը, որի թեման էր՝ «Ինչպես գտնել երազանքի աշխատանքը տեխնոլոգիաների ոլորտում»: Միջոցառմանը մասնակցել են բացառապես կին խոսնակներ, մասնավորապես՝ SoloLearn հայկական ստարտափի համահիմնադիր եւ ղեկավար Եվա Հյուսյանը, Microsoft ընկերության տարածաշրջանային ղեկավար Ասյա Դալլաքյանը, Dell ընկերության տարածաշրջանային ղեկավար Իրինա Վոլկը … Read more

FAST-ի Հեռանկարային լուծումների կենտրոնը կնպաստի գիտահեն ընկերությունների ստեղծմանը

Հայաստանի գիտության եւ տեխնոլոգիաների հիմնադրամը (FAST) հայտարարել է Հեռանկարային լուծումների կենտրոնի (ASCENT) գործարկման մասին: Կենտրոնը հիմնադրվել է որպես գիտահեն կազմակերպությունների ստեղծման եւ զարգացման բազմաֆունկցիոնալ հարթակ: FAST-ում նշել են, որ ծրագրի առաջին փուլը ներառելու է տվյալագիտության (data science), մեքենայական ուսուցման (machine learning) եւ արհեստական բանականության (artificial intelligence) ուղղությունները: «Կենտրոնը ոլորտի մասնագետներին առաջարկում է մրցունակ աշխատավարձ: Յուրաքանչյուր … Read more