Ադրբեջանում դադարեցրել են ռուսական սպորտային հեռուստաալիքի հեռարձակումը

Ադրբեջանում դադարեցրել են ռուսական «Матч ТВ» հեռուստաալիքի հեռարձակումը, հաղորդում է տեղական «Telegraf» պարբերականը: Նշվում է, որ հանդիսատեսին համապատասխան ծանուցումներ են ուղարկվել։ Պարբերականը պնդում է, որ հեռուստաալիքն Ադրբեջանում հեռարձակման իրավունք չի ունեցել։