Fastex ՊԼ. Աշնանային հատվածի խորհրդանշական հավաքականը՝ ըստ Armsport-ի — Armsport.am

Հայաստանի Fastex Պրեմիեր լիգայի 2025/26 մրցաշրջանի աշնանային հատվածն աչքի ընկավ աննախադեպ մրցակցային խտությամբ։ Առաջատար «Արարատ-Արմենիային» (34 միավոր) հետապնդող եռյակը՝ «Ուրարտուն», «Փյունիկն» ու «Ալաշկերտը», ձմեռային դադարի գնացին հավասար՝ 29-ական միավորով։ Armsport-ը, հիմնվելով թիմերի մարտավարական ցուցանիշների և ֆուտբոլիստների անհատական արդյունավետության վրա, ներկայացնում է առաջնության առաջին կեսի խորհրդանշական հավաքականը՝ 3-4-3 դասավորությամբ։ Դարպասապահ Ալեքսանդր Միշիև («Ուրարտու») Պաշտպաններ Ժիրայր Մարգարյան … Read more

Մրցավարությունը սպանում է հայկական ֆուտբոլը․ Սանդրո Պերկովիչ — Armsport.am

«Նոայի» գլխավոր մարզիչ Սանդրո Պերկովիչն Fastex Պրեմիեր լիգայի 2025/26 թթ. մրցաշրջանի 14-րդ տուրի «Ալաշկերտի» դեմ խաղից հետո (2-2) խոսել է հայկական ֆուտբոլում առկա մեծ խնդրի, հայկական ֆուտբոլի ապագայի և առաջնության արդարության մասին: «Հայաստանն ունի տաղանդավոր երեխաներ,  հրաշալի  ֆուտբոլիստներ, լավ մարզիչներ: Հայկական ֆուտբոլի խնդիրներն ամենևին նրանց պատճառով չեն: Խնդիրն այլ տեղ է. քանի դեռ մրցավարությունն ու … Read more

🎥 Ֆուտզալ, թե՞ բասկետբոլ. Երևանի աստղաբաշխական հաղթանակն ու առաջնության ճգնաժամը

Հայաստանի ֆուտզալի Բարձրագույն խմբի առաջնության 5-րդ տուրը նշանավորվեց մի արդյունքով, որն ավելի բնորոշ է բասկետբոլին, քան ֆուտզալին։ Գործող չեմպիոն «Երևանը» ոչ թե պարզապես հաղթեց, այլ բառի բուն իմաստով ասպարեզից սրբեց մրցաշրջանի նորեկ «Ալաշկերտին»՝ գրանցելով 98:1 հաշիվը։ Հանդիպման ավարտից հետո իրարանցում առաջացավ նաև մեդիա դաշտում։ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան (ՀՖՖ) սկզբում շտապեց հայտարարել, որ գրանցված արդյունքը համաշխարհային … Read more

🎥 10 հոգով մնացած Նոան Աբովյանում ոչ-ոքի խաղաց Ալաշկերտի հետ

Fastex Պրեմիեր լիգայի 2025/26 թթ. մրցաշրջանի 14-րդ տուրում գործող չեմպիոն «Նոան» Աբովյանի Վահագն Թումասյանի անվան «Քաղաքային» մարզադաշտում ոչ-ոքի խաղաց «Ալաշկերտի» հետ (2:2)։ Տանտերերի կազմում հանդիպման հաշիվը 14-րդ րոպեին բացեց Գոռ Մանվելյանը՝ հստակ իրացնելով 11-մետրանոց հարվածը։ 22-րդ րոպեին «Նոայի» պորտուգալացի եզրային պաշտպան Դավիդ Սուալեհեն խախտեց կանոնները սեփական տուգանային հրապարակում՝ ստանալով կարմիր քարտ և բերելով 11-մետրանոց հարված … Read more

🎥 ՀՊԼ․ Ալաշկերտը 2 անպատասխան գնդակ ուղարկեց ԲԿՄԱ-ի դարպասը — Armsport.am

Fastex Պրեմիեր լիգայի 13-րդ տուրում «Ալաշկերտը» 2:0 հաշվով հաղթեց ԲԿՄԱ-ին։ Հանդիպման գոլերը խփեցին Կաջալի Դրամեհը և Օլավալե Ֆարայոլան։ Այս խաղից հետո «Ալաշկերտը» 28 միավորով գլխավորեց մրցաշարային աղյուսակը։ ԲԿՄԱ-ն 11 միավորով 7-րդ տեղում է։ Հայաստանի առաջնության մրցաշարային աղյուսակը

🎥 ՀՊԼ․ Ալաշկերտը անակնկալ պարտություն կրեց և զրկվեց մրցաշարային աղյուսակը գլխավորելուց

Fastex Պրեմիեր լիգայի 2025/26 մրցաշրջանի 12-րդ տուրում «Գանձասարը» «Ջունիոր Սպորտ» մարզադաշտում նվազագույն հաշվով առավելության հասավ «Ալաշկերտի» նկատմամբ (1։0)։ Տանտերերի կազմում հանդիպման միակ և հաղթական գոլը 48-րդ րոպեին հեղինակեց Լևոն Պետրոսյանը։ «Ալաշկերտը» խաղի վերջնամասում մնաց 10 հոգով․ 80-րդ րոպեին ուղիղ կարմիր քարտով խաղադաշտից հեռացվեց Մոմո Տուրեն։ Այս հաղթանակից հետո Կարեն Բարսեղյանի գլխավորած թիմը վաստակած միավորների քանակը … Read more

🎥 ՀՊԼ․ Ալաշկերտը նվազագույն հաշվով հաղթեց Վանին — Armsport.am

Fastex Պրեմիեր լիգայի 11-րդ տուրում «Ալաշկերտը» նվազագույն հաշվով հաղթեց Չարենցավանի «Վանին»։ Խաղի միակ գոլի հեղինակ դարձավ Մոմո Տուրեն, ով իր խփած գոլերի թիվը հասցրեց 6-ի՝ զբաղեցնելով ռմբարկուների ցուցակի երրորդ տեղը։ «Ալաշկերտը» 25 միավորով շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը, իսկ «Վանը» 11 միավորով գտնվում է 6-րդ հորիզոնականում։ Ուղիղ հեռարձակումը՝ ստորև․ Մրցաշարային աղյուսակը

🎥 ՀՊԼ․ Ալաշկերտ — Վան․ մեկնարկային կազմեր, ուղիղ հեռարձակում — Armsport.am

Fastex Պրեմիեր լիգայի 11-րդ տուրում «Ալաշկերտը» Արմավիրի Հ․ Տոնոյանի անվան «Քաղաքային» մարզադաշտում կընդունի «Վանին»։ Հանդիպման մեկնարկը 15։30-ին է։ Մրցող թիմերը խաղադաշտ դուրս կգան հետևյալ կազմերով․ «Ալաշկերտ» «Վան» Ուղիղ հեռարձակումը՝ ստորև․ Մրցաշարային աղյուսակը

Հայտնի է ՀՊԼ-ի՝ սեպտեմբերի լավագույն մարզիչը — Armsport.am

Հայաստանի գործող չեմպիոն և գավաթակիր «Նոայի» գլխավոր մարզիչ Սանդրո Պերկովիչը ճանաչվել է Fastex Պրեմիեր լիգայի սեպտեմբերի լավագույն մարզիչ։ Այս մասին հայտնում է ՀՖՖ-ի պաշտոնական կայքը։ Խորվաթ մասնագետի գլխավորությամբ «Նոան» սեպտեմբերին հաղթել է երեք անգամ և գրանցել մեկ ոչ-ոքի։ 41-ամյա մասնագետը ամսվա լավագույն մարզչի մրցանակի համար քվեարկությունում առաջ է անցել «Արարատ-Արմենիայի» գլխավոր մարզիչ Մանուել Տուկիպայից և … Read more

🎥 ՀՊԼ․ Ալաշկերտը Գյումրիում հաղթեց Շիրակին՝ առաջատարի կարգավիճակում ամրապնդելով դիրքերը

Fastex Պրեմիեր լիգայի 2025/26 մրցաշրջանի 10-րդ տուրի մեկնարկային խաղում «Ալաշկերտը» հյուրընկալվելիս 2-1 հաշվով առավելության հասավ Գյումրիի «Շիրակի» նկատմամբ։ Վահե Գևորգյանի գլխավորած թիմի կազմում գոլերով աչքի ընկան Մոմո Տուրեն և Կայո Էնրիկեն՝ համապատասխանաբար 2-րդ և 23-րդ րոպեներին։ Գյումրեցիների միակ գոլը 63-րդ րոպեին խփեց Ռաֆիկ Մինասյանը՝ անվրեպ իրացնելով 11 մետրանոց հարվածը։ Խաղի հիմնական ժամանակի ավարտից մեկ րոպե … Read more