Մխիթարյանը բացահայտել է, որ մինչև Ռոման կարող էր հայտնվել իտալական մեկ այլ ակումբում

Հայ ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը, հյուրընկալվելով Տրենտոյում կայացած «Սպորտի փառատոնին», որը կազմակերպել էր Gazzetta dello Sport-ը, կիսվել է 2019 թվականի տրանսֆերային պատմությամբ՝ կապված «Միլանի» հետ: Նա բացահայտել է, որ մոտ է եղել «Միլան» տեղափոխվելուն, նախքան «Արսենալից» հեռանալը և «Ռոմայի» կազմում խաղալը: Մխիթարյանը պատմել է, որ 2019 թվականի օգոստոսին իր գործակալ Մինո Ռայոլան առաջարկել է ընտրություն կատարել … Read more

Նա ինձ երկրորդ երիտասարդություն պարգևեց․ Մխիթարյանը պատմել է, թե ինչպես է որոշել տեղափոխվել Ինտեր

Հայաստանի ազգային հավաքականի բոլոր ժամանակների լավագույն ռմբարկու Հենրիխ Մխիթարյանը պատմել է, թե ինչպես է որոշում կայացրել միանալ Միլանի «Ինտերին» և ինչու չի ցանկացել շարունակել կարիերան «Ռոմայի» կազմում։ Հենրիխը նաև խոսել է «ներաձուրիի» նախկին գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագիի՝ իր կարիերայի վրա ունեցած ազդեցության մասին։ «Ամեն ինչ սկսվեց «Ռոմայում» անցկացրած երկրորդ տարուց հետո, երբ ես զանգ ստացա … Read more

🎥 Անհավանական․ Լիլի դարպասապահը 3 րոպեում երեք 11 մետրանոց է հետ մղել Ռոմայի դեմ խաղում

Ուշագրավ դրվագ է գրանցվել Եվրոպա լիգայի խաղարկության լիգայի փուլի երկրորդ տուրում կայացած «Ռոմա» – «Լիլ» խաղում (0:1)։ Ֆրանսիական ակումբը նվազագույն հաշվով հաղթեց «Ռոմային» շնորհիվ թիմի դարպասապահ Բերկե Օզերի տպավորիչ խաղի։ 82-րդ րոպեին մրցավարը 11 մետրանոց հարված նշանակեց «Լիլի» դարպասին, որից հետո հռոմեական ակումբի ուկրաինացի հարձակվող Արտյոմ Դովբիկը չկարողացավ գրավել մրցակցի դարպասը։ Սակայն խախտման պատճառով մրցավարը … Read more

Եվրոպա լիգա․ Հայտնի են լիգայի փուլի բոլոր մասնակիցները — Armsport.am

Երեկ՝ օգոստոսի 28-ին, կայացան ՈւԵՖԱ Եվրոպա լիգայի փլեյ-օֆֆ փուլի պատասխան հանդիպումները, որոնց արդյունքում որոշվեցին լիգայի փուլի բոլոր մասնակից թիմերը։ Եվրոպա լիգայի խաղարկության լիգայի փուլ որակավորված թիմերի ցանկը՝ ըստ երկրների․ Անգլիա – «Ասթոն Վիլա», «Նոթինգհեմ Ֆորեսթ» Շվեյցարիա – «Բազել», «Յանգ Բոյս» Իսպանիա – «Բետիս», «Սելտա» Իտալիա – «Բոլոնիա», «Ռոմա» Պորտուգալիա – «Բրագա», «Պորտու» Նորվեգիա – «Բրան» … Read more

🎥 Ա Սերիայի նորեկը փայլուն հաղթանակ տարավ Միլանի նկատմամբ, Ռոման ուժեղ էր Բոլոնիայից

Իտալիայի ֆուտբոլի բարձրագույն խմբի նոր մրցաշրջանը մեկնարկեց անակնկալ արդյունքներով: Առաջին տուրում «Միլանը» սեփական հարկի տակ 1:2 հաշվով պարտություն կրեց նորեկ «Կրեմոնեզեից»: Հանդիպումը տեղի ունեցավ «Սան Սիրո» (Ջուզեպպե Մեացցա) մարզադաշտում: Հյուրերի կազմում 28-րդ րոպեին հաշիվը բացեց պաշտպան Ֆեդերիկո Բասկիրոտոն: Առաջին խաղակեսի ավելացված ժամանակում՝ 45+1-րդ րոպեին, «Միլանի» կենտրոնական պաշտպան Ստրահինյա Պավլովիչը գլխով խփած գոլով հավասարեցրեց հաշիվը՝ օգտվելով … Read more

Սուպերհամակարգիչը հաշվարկել է Ինտերի և Նապոլիի չեմպիոնության շանսերը Ա Սերիայում

Opta-ի մասնագետները 2025/26 մրցաշրջանի Իտալիայի առաջնության մեկնարկից առաջ գործարկել են սուպերհամակարգիչ, որը կանխատեսել է մրցաշարում թիմերի հաղթելու հնարավորությունները։ Կանխատեսման համաձայն՝ առաջնությունը հաղթելու գլխավոր ֆավորիտը գործող փոխչեմպիոն Միլանի «Ինտերն» է, որի հաղթելու հավանականությունը գնահատվում է 35,9%։ Ա Սերիայի 2025/26 մրցաշրջանը հաղթելու ֆավորիտների հնգյակը հետևյալն է․ «Ինտեր» – 35,9% «Նապոլի» – 32,1% «Ռոմա» – 9,9% «Յուվենտուս» – … Read more

ՈւԵՖԱ-ն թարմացրել է ակումբների վարկանիշային աղյուսակը նոր մրցաշրջանից առաջ

ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը 2025/26 մրցաշրջանի մեկնարկից առաջ իր պաշտոնական կայքում հրապարակել է եվրոպական ակումբների թարմացված վարկանիշային աղյուսակը։ Վարկանիշը գլխավորում է Մադրիդի «Ռեալը»՝ 117,500 միավորով։ Երկրորդ տեղում է Մյունխենի «Բավարիան»՝ 108,250 միավորով, իսկ լավագույն եռյակը եզրափակում է Միլանի «Ինտերը»՝ 107,250 միավորով։ Հինգերորդ տեղում է Անգլիայի գործող չեմպիոն «Լիվերպուլը»՝ 101,500 միավորով։ Չեմպիոնների լիգայի գործող գավաթակիր ՊՍԺ-ն գտնվում … Read more

🎥 Մանչեսթեր Սիթին հաղթեց Պալերմոյին, Գյոկերեշի առաջին գոլը, Դե Բրույնեի դուբլը, այլ արդյունքներ

Երեկ՝ օգոստոսի 9-ին կայացան մի շարք ընկերական հանդիպումներ։ Ներկայացնում ենք արդյունքներն ու տեսանյութերը․ «Մանչեսթեր Յունայթեդ» — «Ֆիորենտինա»՝ 1:1 «Քյոլն» — «Ատալանտա»՝ 4:0 «Վերդեր» — «Ուդինեզե»` 1:2 «Լիդս» — «Միլան»` 1:1 «Էվերթոն» — «Ռոմա»՝ 0:1 «Բերնլի» — «Լացիո»՝ 0:1 «Վեսթ Հեմ» — «Լիլ»` 1:1 «Շտուտգարտ» — «Բոլոնիա»՝ 0:1 «Լանս» — «Լեյպցիգ»՝ 2:1 «Արսենալ» — «Ատլետիկ»՝ 3:0 … Read more

Լիվերպուլին Ժոտայի փոխարինողին գտել է Ռոմայում — Armsport.am

«Ռոմայի» հարձակվող Պաուլո Դիբալան կարող է շարունակել կարիերան «Լիվերպուլում», հայտնում է Il Romanista-ն։ Աղբյուրի համաձայն՝ մերսիսայդյան ակումբը հեռախոսազրույց է վարել 31-ամյա արգենտինացու գործակալի հետ։ Դիբալան դիտարկվում է որպես Դիոգու Ժոտայի փոխարինող, որը մահացել է դժբախտ պատահարի հետևանքով։ Դիբալայի պայմանագիրը «Ռոմայի» հետ գործում է մինչև 2026 թվականի հունիսը։ Հարձակվողը վնասվածքի պատճառով խաղադաշտ դուրս չի եկել 2025 … Read more

ՈւԵՖԱ-ի ակումբային վարկանիշ 2024/2025․ Ռեալը գլխավորում է աղյուսակը, հայկական ակումբների դիրքերը

ՈւԵՖԱ-ն իր պաշտոնական կայքում հրապարակել է 2024/2025 մրցաշրջանի ավարտից հետո թարմացված ակումբային վարկանիշը։ Աղյուսակի առաջին հորիզոնականը զբաղեցնում է Մադրիդի «Ռեալը», որը շրջանցել է նախորդ մրցաշրջանի առաջատար «Մանչեսթեր Սիթիին»։ Եռյակը եզրափակում է Մյունխենի «Բավարիան»։ Չեմպիոնների լիգայի գործող չեմպիոն ՊՍԺ-ն մտել է լավագույն հնգյակ, իսկ եզրափակչի մասնակից «Ինտերը» բարձրացել է իններորդից վեցերորդ հորիզոնական։ ՈւԵՖԱ-ի ակումբային վարկանիշի լավագույն … Read more