🎥 Ման Սիթին վստահ հաղթանակ տարավ, Տոտենհեմը խոշոր հաշվով պարտություն կրեց, այլ արդյունքներ

Անգլիայի Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանի 15-րդ տուրում «Մանչեսթեր Սիթին» հյուրախաղում երեք անպատասխան գնդակ ուղարկեց «Քրիստալ Փելասի» դարպասը (0-3)։ «Քաղաքայինների» կազմում դուբլ ձևակերպեց նորվեգացի Էրլինգ Հալանդը (41, 89), ևս մեկ անգամ աչքի ընկավ Ֆիլ Ֆոդենը (69)։ Այս հաղթանակից հետո Պեպ Գվարդիոլայի գլխավորած թիմը վաստակած միավորների քանակը հասցրեց 31-ի՝ բարձրանալով 2-րդ հորիզոնական։ «Քրիստալ Փելասը» 26 միավորով զբաղեցնում … Read more

🎥 Մանչեսթեր Սիթին վստահ հաղթանակ տարավ Սանդերլենդի նկատմամբ․ Չելսին՝ միավորներ կորցրեց, այլ արդյունքներ

Անգլիայի Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանի 15-րդ տուրում «Մանչեսթեր Սիթին» «Էթիհադում» երեք անպատասխան գնդակ ուղարկեց «Սանդերլենդի» դարպասը (3:0): «Քաղաքայինների» կազմում գոլերով աչքի ընկան Ռուբեն Դիաշը, Յոշկո Գվարդիոլը և Ֆիլ Ֆոդենը՝ համապատասխանաբար 31-րդ, 35-րդ և 65-րդ րոպեներին։ Ավելացված ժամանակի 4-րդ րոպեին կոպիտ խախտման համար ուղիղ կարմիր քարտով խաղադաշտից հեռացվեց հյուրերի կիսապաշտպան Լյուկ Օ’Նիենը։ Այս հաղթանակից հետո Պեպ … Read more

🎥 ԵԼ. 10 հոգով մնացած Ցրվենան հաղթեց Ստյաուային, Լիոնն ու Բոլոնիան ջախջախիչ հաղթանակներ տարան, այլ արդյունքներ

Եվրոպա լիգայի 2025/26 թթ. խաղարկության լիգայի փուլի հինգերորդ տուրում սերբական «Ցրվենա Զվեզդան» սեփական հարկի տակ նվազագույն հաշվով առավելության հասավ ռումինական «Ստյաուայի» նկատմամբ (1-0)։ Առաջին խաղակեսի միջնամասում՝ 27-րդ րոպեից սկսած, Սերբիայի գործող չեմպիոնը մնաց 10 հոգով․ թիմի կենտրոնական պաշտպան Ֆրանկլին Տեբոն ստացավ ուղիղ կարմիր քարտ։ Խաղի միակ և հաղթական գոլը 50-րդ րոպեին խփեց տանտերերի բրազիլացի հարձակվող … Read more

🎥 Ֆիասկո Էնֆլիդում․ Լիվերպուլը տանը խոշոր հաշվով պարտվեց Նոթինգհեմին․ այլ արդյունքներ

Live data by Scoreaxis Անգլիայի Պրեմիեր լիգա, 12-րդ տուր «Լիվերպուլ» — «Նոթինգհեմ Ֆորեստ»՝ 0-3 Գոլերը՝ Մուրիլյա (33), Նիկոլո Սավոնա (46), Մորգան Գիբս-Ուայթ (78) Հանդիպման գոլերը՝ ԱՅՍՏԵՂ Զուգահեռաբար ընթացող խաղերում գրանցվեցին հետևյալ հաշիվները․ «Բորնմուտ» — «Վեստ Հեմ»՝ 2-2, հանդիպման գոլերը՝ ԱՅՍՏԵՂ «Բրայթոն» — «Բրենտֆորդ»՝ 2-1, հանդիպման գոլերը՝ ԱՅՍՏԵՂ «Ֆուլհեմ» — «Սանդերլենդ»՝ 1-0, հանդիպման գոլը՝ ԱՅՍՏԵՂ «Վուլվերհեմփթոն» … Read more

Պաշտոնական. Նոթինգհեմ Ֆորեստը նոր գլխավոր մարզիչ ունի — Armsport.am

Անգլիական «Նոթինգհեմ Ֆորեստի» մամուլի ծառայությունը հայտարարել է Շոն Դայչի՝ թիմի գլխավոր մարզչի պաշտոնում նշանակելու մասին։ ««Նոթինգհեմ Ֆորեստը» ուրախ է հաստատել Շոն Դայչի նշանակումը որպես ակումբի նոր գլխավոր մարզիչ՝ Էդու Գասպարի և տեխնիկական տնօրեն Ջորջ Սիրիանոսի կողմից կատարված մանրակրկիտ ընտրությունից հետո»,- ասվում է ակումբի հայտարարությունում։ Կողմերի միջև պայմանագիրը կնքվել է մինչև 2027 թվականի ամառ։ Հիշեցնենք, որ … Read more

Պաշտոնական․ Պոստեկողլուն վերադարձավ Պրեմիեր լիգա — Armsport.am

«Տոտենհեմի» նախկին մարզիչ Անգելոս Պոստեկողլուն ստանձնել է «Նոթինգհեմ Ֆորեստի» գլխավոր մարզչի պաշտոնը, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։ Պոստեկողլուն «Տոտենհեմը» գլխավորել էր 2023 թվականից։ Անցյալ մրցաշրջանում լոնդոնցիները Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակում զբաղեցրել էին 17-րդ տեղը։ Բացի այդ, «Տոտենհեմը» նվաճել էր ՈւԵՖԱ Եվրոպա լիգան՝ եզրափակիչում 1:0 հաշվով հաղթելով «Մանչեսթեր Յունայթեդին»։ Հիշեցնենք, որ «Նոթինգհեմ Ֆորեստը» այսօր ավելի վաղ … Read more

Պաշտոնական․ Նոթինգհեմ Ֆորեստը մնաց առանց գլխավոր մարզչի — Armsport.am

«Նոթինգհեմ Ֆորեստը» հայտարարել է Նունու Էշպիրիտու Սանտուին գլխավոր մարզչի պաշտոնից հեռացնելու մասին։ Նշենք, որ հունիսին ակումբը երկարաձգել էր մարզչի հետ պայմանագիրը մինչև 2028 թվականը։ «Նունու Էշպիրիտու Սանտուն այսօր ազատվել է գլխավոր մարզչի պաշտոնից։ Ակումբը ցանկանում է շնորհակալություն հայտնել Նունուին «Սիթի Գրաունդում» ունեցած իր ներդրման համար, մասնավորապես՝ 2024/25 մրցաշրջանում ունեցած դերի համար, որը ընդմիշտ ջերմությամբ կհիշվի … Read more

Եվրոպա լիգա․ Հայտնի են լիգայի փուլի բոլոր մասնակիցները — Armsport.am

Երեկ՝ օգոստոսի 28-ին, կայացան ՈւԵՖԱ Եվրոպա լիգայի փլեյ-օֆֆ փուլի պատասխան հանդիպումները, որոնց արդյունքում որոշվեցին լիգայի փուլի բոլոր մասնակից թիմերը։ Եվրոպա լիգայի խաղարկության լիգայի փուլ որակավորված թիմերի ցանկը՝ ըստ երկրների․ Անգլիա – «Ասթոն Վիլա», «Նոթինգհեմ Ֆորեսթ» Շվեյցարիա – «Բազել», «Յանգ Բոյս» Իսպանիա – «Բետիս», «Սելտա» Իտալիա – «Բոլոնիա», «Ռոմա» Պորտուգալիա – «Բրագա», «Պորտու» Նորվեգիա – «Բրան» … Read more

Ֆուտբոլիստը՝ արհեստական կոմայի մե՞ջ․ Նոթինգհեմ Ֆորեստը կոչ է արել կեղծ տեղեկատվություն չտարածել

«Նոթինգհեմ Ֆորեստը» հաստատել է, որ թիմի հարձակվող Թայվո Ավոնիին հաջողությամբ վերականգնվում է լուրջ վիրահատությունից հետո։ Նա վնասվածք է ստացել մայիսի 11-ին «Լեսթերի» դեմ խաղում՝ ուժեղ հարված ստանալով որովայնի հատվածում։ Ավոնիին շտապ վիրահատվել է, և ներկայում նրա կյանքին վտանգ չի սպառնում։ Ակումբը հայտարարությունում ընդգծել է, որ այս դեպքը հիշեցնում է ֆուտբոլիստների առողջության առաջնահերթության մասին։ «Մեր ակումբի … Read more