Ուշագրավ դրվագ է գրանցվել Եվրոպա լիգայի խաղարկության լիգայի փուլի երկրորդ տուրում կայացած «Ռոմա» – «Լիլ» խաղում (0:1)։
Ֆրանսիական ակումբը նվազագույն հաշվով հաղթեց «Ռոմային» շնորհիվ թիմի դարպասապահ Բերկե Օզերի տպավորիչ խաղի։
82-րդ րոպեին մրցավարը 11 մետրանոց հարված նշանակեց «Լիլի» դարպասին, որից հետո հռոմեական ակումբի ուկրաինացի հարձակվող Արտյոմ Դովբիկը չկարողացավ գրավել մրցակցի դարպասը։ Սակայն խախտման պատճառով մրցավարը հարվածը կրկնել տվեց, բայց Դովբիկը կրկին չկարողացավ գրավել Օզերի պաշտպանած դարպասը։
85-րդ րոպեին մրցավարը երրորդ անգամ թույլ տվեց կրկնել 11 մետրանոցը, սակայն այս անգամ ևս 25-ամյա դարպասապահը անառիկ պահեց սեփական դարպասը՝ հետ մղելով արդեն Մատիաս Սուլեի հարվածը։
Այպիսով, ֆրանսիական ակումբի դարպասապահը երեք րոպեում երեք 11 մետրանոց հետ մղեց «Ռոմայի» դեմ խաղում՝ ապահովելով իր թիմի հաղթանակը։
🚨 INCREDIBLE SCENES!
In the game between AS Roma and LOSC Lille for the Europa League, a penalty had to be retaken THREE times. 😮
LOSC Lille’s goalkeeper, Berke Özer, SAVED all three attempts! 🤯
🎥 @tekkersfoot pic.twitter.com/xak8tmUstD
— Polymarket FC (@PolymarketFC) October 2, 2025