ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը 2025/26 մրցաշրջանի մեկնարկից առաջ իր պաշտոնական կայքում հրապարակել է եվրոպական ակումբների թարմացված վարկանիշային աղյուսակը։
Վարկանիշը գլխավորում է Մադրիդի «Ռեալը»՝ 117,500 միավորով։ Երկրորդ տեղում է Մյունխենի «Բավարիան»՝ 108,250 միավորով, իսկ լավագույն եռյակը եզրափակում է Միլանի «Ինտերը»՝ 107,250 միավորով։
Հինգերորդ տեղում է Անգլիայի գործող չեմպիոն «Լիվերպուլը»՝ 101,500 միավորով։ Չեմպիոնների լիգայի գործող գավաթակիր ՊՍԺ-ն գտնվում է վեցերորդ հորիզոնականում՝ 94,500 միավորով։
Լավագույն տասնյակը․
- «Ռեալ Մադրիդ» (Իսպանիա) – 117,500
- Մյունխենի «Բավարիա» (Գերմանիա) – 108,250
- Միլանի «Ինտեր» (Իտալիա) – 107,250
- «Մանչեսթեր Սիթի» (Անգլիա) – 102,750
- «Լիվերպուլ» (Անգլիա) – 101,500
- ՊՍԺ (Ֆրանսիա) – 94,500
- Լևերկուզենի «Բայեր» (Գերմանիա) – 85,250
- Դորտմունդի «Բորուսիա» (Գերմանիա) – 84,750
- «Բարսելոնա» (Իսպանիա) – 83,250
- «Ռոմա» (Իտալիա) – 80,500