
Opta-ի մասնագետները 2025/26 մրցաշրջանի Իտալիայի առաջնության մեկնարկից առաջ գործարկել են սուպերհամակարգիչ, որը կանխատեսել է մրցաշարում թիմերի հաղթելու հնարավորությունները։
Կանխատեսման համաձայն՝ առաջնությունը հաղթելու գլխավոր ֆավորիտը գործող փոխչեմպիոն Միլանի «Ինտերն» է, որի հաղթելու հավանականությունը գնահատվում է 35,9%։
Ա Սերիայի 2025/26 մրցաշրջանը հաղթելու ֆավորիտների հնգյակը հետևյալն է․
- «Ինտեր» – 35,9%
- «Նապոլի» – 32,1%
- «Ռոմա» – 9,9%
- «Յուվենտուս» – 8,2%
- «Միլան» – 6,7%
Ա Սերիայի 2025/26 մրցաշրջանը կմեկնարկի ուրբաթ՝ օգոստոսի 23-ին, «Սասուոլո»–«Նապոլի» և «Ջենոա»–«Լեչե» բացման հանդիպումներով։