Ռեալը և Բարսան իմացան մրցակիցներին․ հայտի են Իսպանիայի գավաթի խաղարկության 1/16-րդ եզրափակիչի զույգերը

Կայացել է Իսպանիայի գավաթի խաղարկության 1/16-րդ եզրափակիչի վիճակահանությունը։ Լա լիգայի երկու հսկաները իմացել են իրենց մրցակիցների անունները։ Մադրիդի «Ռեալը» կխաղա «Տալավերայի» դեմ։ Սոցիալական ցանցերում արդեն հայտնվել է տեսանյութ, որտեղ թիմի խաղացողները ուրախ են՝ իմանալով, որ նրանք մրցելու են «արքայական» ակումբի դեմ։ «Տալավերան» 32 տարվա ընթացքում առաջին անգամ հասել է ազգային գավաթի խաղարկության 1/16-րդ եզրափակիչ։«Բարսելոնան» կխաղա … Read more

🎥 Լա Լիգա․ Ռեալը ջախջախեց Վալենսիային, Մբապեն՝ դուբլի հեղինակ — Armsport.am

Մադրիդի «Ռեալը» Լա Լիգայի 11-րդ տուրում 4:0 հաշվով ջախջախեց «Վալենսիային»։ «Սանտյագո Բեռնաբեու» մարզադաշտում կայացած խաղում դուբլ ձևակերպեց Կիլիան Մբապեն, մեկական անգամ աչքի ընկան Ջուդ Բելինգհեմը և Ալվարո Կարերասը։ Վինիսիուս Ժունիորը չկարողացավ անվրեպ իրացնել նշանակված 11 մետրանոցը։ Մադրիդի «Ռեալը» 11 խաղում վաստակած 30 միավորով զբաղեցնում է Իսպանիայի առաջնության առաջին տեղը։ Երկրորդ տեղում գտնվող «Վիլյառեալից» նրանց բաժանում … Read more

Կա ջրհեղեղի վտանգ․ Լա Լիգայի խաղերից մեկը հետաձգվել է — Armsport.am

Իսպանական Լա Լիգայի 7-րդ տուրի «Վալենսիա» – «Ռեալ Օվիեդո» խաղը հետաձգվել է եղանակային վատ պայմանների պատճառով։ Այս մասին հայտնում է «չղջիկների» մամուլի ծառայությունը։ Լա Լիգայի ղեկավարները, ըստ լուրերի, «Վալենսիայի» ղեկավարությանը տեղեկացրել են «Ռեալ Օվիեդոյի» դեմ խաղը հետաձգելու իրենց որոշման մասին։ Հետաձգումը պայմանավորված էր եղանակային անբարենպաստ կանխատեսմամբ, որը նախատեսում էր առատ տեղումներ և Վալենսիայում ջրհեղեղի վտանգ։ … Read more

Ռաֆինյան և Լևանդովսկին Բարսելոնայի կազմում պատմական ռեկորդ են գրանցել — Armsport.am

«Բարսելոնայի» հարձակվողներ Ռաֆինյան և Ռոբերտ Լևանդովսկին ռեկորդային ցուցանիշ են գրանցել Լա Լիգայի 4-րդ տուրի «Վալենսիայի» դեմ խաղում (6։0)։ Երկու խաղացողներն էլ հանդիպումը սկսել են պահեստայինների նստարանին։ Բրազիլացին խաղադաշտ է մտել երկրորդ խաղակեսի մեկնարկում, իսկ լեհը՝ 68-րդ րոպեին։ Opta-ի տվյալներով՝ սա 21-րդ դարում առաջին դեպքն է, երբ «Բարսելոնայի» երկու ֆուտբոլիստ դուբլ են ձևակերպում Իսպանիայի առաջնության խաղում՝ … Read more

🎥 Դուբլերի երեկո․ Բարսելոնան 6 անպատասխան գնդակ ուղարկեց Վալենսիայի դարպասը

«Բարսելոնան» խոշոր հաշվով հաղթանակ տարավ «Վալենսիայի» նկատմամբ Իսպանիայի ֆուտբոլի առաջնության չորրորդ տուրում։ Հանդիպումը, որը կայացավ Բարսելոնայում, ավարտվեց 6:0 հաշվով։ Դուբլի հեղինակներ դարձան Ռաֆինյան, Ֆերմին Լոպեսը և Ռոբերտ Լևանդովսկին։ «Բարսելոնան» 10 միավորով երկրորդն է Լա Լիգայի մրցաշարային աղյուսակում, իսկ «Վալենսիան» 4 միավորով զբաղեցնում է 15-րդ հորիզոնականը։ Հանսի Ֆլիկի թիմը հաջորդ խաղում սեպտեմբերի 21-ին կհյուրընկալի «Խետաֆեին», իսկ … Read more

Ոչ Կամպ Նոուն․ Բարսելոնան մարզադաշտ է գտել Վալենսիային ընդունելու համար — Armsport.am

Լա Լիգայի 4-րդ տուրի «Վալենսիայի» դեմ խաղը «Բարսելոնան» կանցկացնի «Յոհան Կրոյֆ» մարզադաշտում, որը տեղավորում է 6 հազար հանդիսական, հաղորդում է «կապտանռագույնների» պաշտոնական կայքը։ «Ակումբը մեծ ջանքեր է գործադրում առաջիկա շաբաթների ընթացքում «Կամպ Նոու» վերաբացելու համար անհրաժեշտ վարչական թույլտվություններ ստանալու համար: Արդյունքում խաղը կանցկացվի «Յոհան Կրոյֆ» մարզադաշտում: Ակումբը շուտով կտրամադրի հավելյալ տեղեկատվություն խաղի կազմակերպման և տոմսերի … Read more

Բարսելոնան Վալենսիայի հետ խաղին կմոտենա կորստով — Armsport.am

«Բարսելոնայի» հոլանդացի կիսապաշտպան Ֆրենկի Դե Յոնգը վնասել է աջ ոտքի արտաքին փակող մկանը Նիդերլանդների հավաքականի կազմում, հայտնում է կատալոնական ակումբի պաշտոնական կայքը։ Դե Յոնգը վնասվածք է ստացել 2026 թվականի աշխարհի առաջնության ընտրական փուլի՝ Լեհաստանի հավաքականի դեմ խաղում (1:1)։ Վերականգնման ժամկետները պաշտոնապես չեն հաղորդվում, սակայն, ըստ լրատվամիջոցների, 28-ամյա ֆուտբոլիստը չի մասնակցի Լա Լիգայի 4-րդ տուրի՝ «Վալենսիայի» … Read more

🎥 Մանչեսթեր Սիթին հաղթեց Պալերմոյին, Գյոկերեշի առաջին գոլը, Դե Բրույնեի դուբլը, այլ արդյունքներ

Երեկ՝ օգոստոսի 9-ին կայացան մի շարք ընկերական հանդիպումներ։ Ներկայացնում ենք արդյունքներն ու տեսանյութերը․ «Մանչեսթեր Յունայթեդ» — «Ֆիորենտինա»՝ 1:1 «Քյոլն» — «Ատալանտա»՝ 4:0 «Վերդեր» — «Ուդինեզե»` 1:2 «Լիդս» — «Միլան»` 1:1 «Էվերթոն» — «Ռոմա»՝ 0:1 «Բերնլի» — «Լացիո»՝ 0:1 «Վեսթ Հեմ» — «Լիլ»` 1:1 «Շտուտգարտ» — «Բոլոնիա»՝ 0:1 «Լանս» — «Լեյպցիգ»՝ 2:1 «Արսենալ» — «Ատլետիկ»՝ 3:0 … Read more

Պաշտոնական․ Իսպանացի պաշտպանը տեղափոխվել է Արսենալ — Armsport.am

Իսպանացի պաշտպան Կրիստիան Մոսկերան երկարաժամկետ պայմանագիր է կնքել լոնդոնյան «Արսենալի» հետ, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։ Մինչ այդ Մոսկերան հանդես էր գալիս «Վալենսիայում», որտեղ բոլոր մրցաշարերում անցկացրել է 90 հանդիպում և խփել մեկ գոլ։ Ըստ լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոյի՝ «Արսենալը» 21-ամյա պաշտպանի համար վճարել է մոտ 15 միլիոն եվրո՝ առանց բոնուսների։

Լիվերպուլն ինձ տեսնում է որպես առաջիկա 10 տարիների դարպասապահ․ Մամարդաշվիլի

«Վալենսիայի» և Վրաստանի ազգային հավաքականի դարպասապահ Գիորգի Մամարդաշվիլին խոսել է «Լիվերպուլ» տեղափոխվելու մասին։ 24-ամյա դարպասապահը նախորդ ամառ պայմանագիր է կնքել անգլիական ակումբի հետ մինչև 2031 թվականը, սակայն մեկ մրցաշրջանով վարձավճարով մնացել է «Վալենսիայում»։ ««Լիվերպուլն» ինձ տեսնում է որպես առաջիկա 10 տարիների դարպասապահ։ Իմ հաջորդ քայլը կլինի նույնը, ինչ «Վալենսիայում» առաջին մրցաշրջանումս՝ ցույց տալ, թե ինչի … Read more