ՈւԵՖԱ-ի ակումբային վարկանիշ 2024/2025․ Ռեալը գլխավորում է աղյուսակը, հայկական ակումբների դիրքերը

ՈւԵՖԱ-ն իր պաշտոնական կայքում հրապարակել է 2024/2025 մրցաշրջանի ավարտից հետո թարմացված ակումբային վարկանիշը։ Աղյուսակի առաջին հորիզոնականը զբաղեցնում է Մադրիդի «Ռեալը», որը շրջանցել է նախորդ մրցաշրջանի առաջատար «Մանչեսթեր Սիթիին»։ Եռյակը եզրափակում է Մյունխենի «Բավարիան»։

Չեմպիոնների լիգայի գործող չեմպիոն ՊՍԺ-ն մտել է լավագույն հնգյակ, իսկ եզրափակչի մասնակից «Ինտերը» բարձրացել է իններորդից վեցերորդ հորիզոնական։

ՈւԵՖԱ-ի ակումբային վարկանիշի լավագույն տասնյակը

  • «Ռեալ» (Իսպանիա) — 143,500
  • «Մանչեսթեր Սիթի» (Անգլիա) — 137,750
  • «Բավարիա» (Գերմանիա) — 135,250
  • «Լիվերպուլ» (Անգլիա) — 125,500
  • ՊՍԺ (Ֆրանսիա) — 118,500
  • «Ինտեր» (Իտալիա) — 116,250
  • «Չելսի» (Անգլիա) — 109,000
  • «Բորուսիա Դորտմունդ» (Գերմանիա) — 106,750
  • «Ռոմա» (Իտալիա) — 104,500
  • «Բարսելոնա» (Իսպանիա) — 103,250

Հայկական ակումբների դիրքերը վարկանիշում

Հայաստանը ներկայացնող ակումբները նույնպես ընդգրկված են ՈւԵՖԱ-ի վարկանիշում։ Հայկական ակումբներից ամենաբարձր դիրքը զբաղեցնում է «Փյունիկը», որին հաջորդում է «Արարատ-Արմենիան»։

  • 176. «Փյունիկ»
  • 197. «Արարատ-Արմենիա»
  • 254. «Ալաշկերտ»
  • 273. «Նոա»
  • 321. «Ուրարտու»
  • 375. «Արարատ»
  • 381. «Շիրակ»

Ամբողջական ցուցակը՝ այստեղ

 

Leave a Comment