Բավարական մեքենայի վերադարձը․ Բունդեսլիգայի լավագույնները՝ ըստ Armsport.am-ի

Գերմանիայում «Բավարիան» Վենսան Կոմպանիի գլխավորությամբ վերականգնել է իր հեգեմոնիան։ Armsport.am-ի վերլուծությունը ցույց է տալիս, որ մյունխենյան ակումբի գերիշխանությունը հիմնված է ինչպես հարձակման, այնպես էլ պաշտպանության կայունության վրա։ Armsport.am-ի վարկածով խորհրդանշական հավաքականը (4-2-3-1) Դարպասապահ. Գրեգոր Կոբել («Բորուսիա Դորտմունդ») Պաշտպաններ. Կոնրադ Լայմեր («Բավարիա»), Ջոնաթան Տա («Բավարիա»), Նիկո Շլոտերբեկ («Բորուսիա Դորտմունդ»), Ալեքս Գրիմալդո («Բայեր») Կիսապաշտպաններ. Յոշուա Կիմիխ («Բավարիա»), … Read more

Ռեալը ձեռնոց է նետում Բարսելոնային և Բավարիային. ինչ է հայտնի — Armsport.am

Մադրիդի «Ռեալը» շարունակում է ուշադրության կենտրոնում պահել Դորտմունդի «Բորուսիայի» պաշտպան Նիկո Շլոտերբեկին։ Bild-ի փոխանցմամբ՝ գերմանական ակումբի ղեկավարությունը կենտրոնական պաշտպանի տրանսֆերի դիմաց ակնկալում է ստանալ 70 միլիոն եվրո։ Թեև ֆուտբոլիստի ծառայություններով վաղուց հետաքրքրված են նաև «Բավարիան» ու «Բարսելոնան», սակայն հենց «Արքայական ակումբն» է մտադիր առաջիկայում անցնել առարկայական գործողությունների։ Գերմանացի ֆուտբոլիստի գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2027 … Read more

Բարսելոնան թիրախավորել է Դորտմունդի Բորուսիայի պաշտպանին — Armsport.am

«Բարսելոնան» մտադիր է ուժեղացնել պաշտպանական գիծը։ Ինչպես հայտնում է գերմանական Sky-ը, կատալոնական ակումբը հետաքրքրված է Դորտմունդի «Բորուսիայի» ֆուտբոլիստ Յուլիան Ռյուերսոնի ծառայություններով։ Նորվեգացի ֆուտբոլիստն աչքի է ընկնում ունիվերսալությամբ․ նա կարող է հանդես գալ պաշտպանության ինչպես աջ, այնպես էլ ձախ եզրում։ Աղբյուրի տեղեկություններով՝ «Բարսելոնան» արդեն նախնական բանակցություններ է վարել Ռյուերսոնի ներկայացուցիչների հետ։ Նշենք, որ 28-ամյա Ռյուերսոնի գործող … Read more

🎥 ՉԼ․ Արսենալը շարունակում է հաղթարշավը, ՊՍԺ-ն միավորներ է կորցնում — Armsport.am

Կայացել են Չեմպիոնների լիգայի լիգայի փուլի 6-րդ տուրի մի շարք հանդիպումներ: Մրցաշարային աղյուսակի առաջատար Լոնդոնի «Արսենալը» հյուրընկալվելիս 3:0 հաշվով վստահ հաղթանակ է տարել բելգիական «Բրյուգեի» նկատմամբ: «Զինագործների» կազմում դուբլի հեղինակ է դարձել Նոնի Մադուեկեն, ևս մեկ գնդակ հեղինակել է Գաբրիել Մարտինելին: «Արսենալը» ցուցադրում է 100%-անոց արդյունք՝ 18 միավորով գլխավորելով աղյուսակը: Գերմանիայում դրամատիկ պայքարում ոչ-ոքի՝ 2:2 … Read more

🎥 Բունդեսլիգա․ Դորտմունդի Բորուսիան հաղթեց Հոֆենհայմին — Armsport.am

Գերմանիայի առաջնության 13-րդ տուրում Դորտմունդի «Բորուսիան» սեփական հարկի տակ 2:0 հաշվով առավելության հասավ «Հոֆենհայմի» նկատմամբ։ Առաջին խաղակեսում հաշիվը բացեց Յուլիան Բրանդտը, իսկ երկրորդ կեսում աչքի ընկավ Նիկո Շլոտերբեկը։ «Բորուսիան» Բունդեսլիգայում իր անպարտելիության շարքը հասցրեց վեց հանդիպման (4 հաղթանակ և 2 ոչ-ոքի)։ Նիկո Կովաչի գլխավորած թիմը վաստակել է 28 միավոր և մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է երրորդ … Read more

🎥 Բունդեսլիգա. Բորուսիան հյուրընկալվելիս հաղթեց Բայերին և շրջանցեց նրան աղյուսակում

Գերմանական Բունդեսլիգայի 12-րդ տուրի շրջանակում Դորտմունդի «Բորուսիան» արտագնա խաղում 2:1 հաշվով առավելության հասավ Լևերկուզենի «Բայերի» նկատմամբ։ Հանդիպման ընթացքում հյուրերի հաղթանակն ապահովեցին Աարոն Անսելմինոյի (41-րդ րոպե) և Կարիմ Ադեյեմիի (65-րդ րոպե) խփած գոլերը։ Տանտերերի միակ գնդակը 83-րդ րոպեին հեղինակեց Քրիստիան Կոֆանեն: Այս հաղթանակից հետո «Բորուսիան» վաստակեց 25 միավոր և բարձրացավ մրցաշարային աղյուսակի 3-րդ հորիզոնական՝ շրջանցելով հենց … Read more

🎥 ՉԼ․ Մանչեսթեր Սիթին սեփական հարկի տակ պարտվեց Բայերին — Armsport.am

Չեմպիոնների լիգայի լիգայի փուլի 5-րդ տուրում «Մանչեսթեր Սիթին» Անգլիայում՝ «Էթիհադ» մարզադաշտում, ընդունեց Լևերկուզենի «Բայերին» և պարտություն կրեց 0:2 հաշվով։ ​Հանդիպման 23-րդ րոպեին հաշիվը բացեց գերմանական թիմի պաշտպան Ալեքս Գրիմալդոն։ Երկրորդ խաղակեսի մեկնարկում Պատրիկ Շիկը կրկնապատկեց հյուրերի առավելությունը։ ​Այս հաղթանակից հետո «Բայերը» վաստակեց 8 միավոր և բարձրացավ մրցաշարային աղյուսակի 13-րդ հորիզոնական։ «Մանչեսթեր Սիթին» 10 միավորով նահանջեց … Read more

Հյուսիս, թե՞ հարավ․ Ադեյեմին որոշում է կայացնում — Armsport.am

Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Կարիմ Ադեյեմին կապ է հաստատել այլ ակումբների հետ, հայտնում է Bild-ը։ Աղբյուրի փոխանցմամբ՝ ֆուտբոլիստը տրամադրված է մրցաշրջանի ավարտին լքել դորտմունդյան ակումբը։ Հավանական է, որ նա կարիերան կշարունակի Անգլիայի Պրեմիեր լիգայում կամ Իտալիայի Ա Սերիայում։ Նշվում է, որ վերջերս Ադեյեմիի շահերը սկսել է ներկայացնել հայտնի գործակալ Ժորժե Մենդեշը, ով տրանսֆերի շուրջ արդեն ուղիղ … Read more

Բարսելոնան զգում է Մարտինեսի կարիքը․ կապտանռնագույնները նոր պաշտպան են փնտրում

«Բարսելոնան» ուսումնասիրում է տրանսֆերային շուկան՝ նախորդ ամռանը ակումբից հեռացած կենտրոնական պաշտպան Ինիգո Մարտինեսին փոխարինող գտնելու նպատակով։ Ինչպես հայտնում է Sport.es-ը, կապտանռնագույնների ճամբարում որակյալ փոխանցումով ձախլիկ պաշտպանի պակաս է զգացվում։ Ըստ աղբյուրի տեղեկությունների՝ կատալոնական ակումբի ցուցակում ընդգրկված է հինգ ֆուտբոլիստ. Նիկո Շլոտերբեկ («Բորուսիա» Դորտմունդ) Գոնսալու Ինասիու («Սպորտինգ») Մարկ Գեհի («Քրիսթալ Փելաս») Թիլել Տատի («Նանտ») Դայո Ուպամեկանո … Read more

Ադեյեմին ստիպված կլինի 60 օր շարունակ տուգանք վճարել․ ինչ է պատահել — Armsport.am

Դորտմունդի «Բորուսիայի» և Գերմանիայի հավաքականի ֆուտբոլիստ Կարիմ Ադեյեմին և նրա ընկերուհին՝ շվեյցարացի ռեփեր Լորեդանա Զեֆին, տուգանվել են ապօրինի զենք պահելու համար։ Ինչպես հայտնում է գերմանական Bild պարբերականը, դեպքը տեղի է ունեցել ավելի քան մեկ տարի առաջ։ Ոստիկանությունը զույգի մոտ հայտնաբերել է կաստետ և թեյզեր, որոնց ձեռքբերումը, պահումը և կրելը Գերմանիայում հանցագործություն է համարվում։ Մի քանի … Read more